VIII բանակ (Օսմանյան կայսրություն)
VIII բանակը (թուրքերեն՝ Sekizinci Ordu, «Սեքիզինջի օրդու»), Օսմանյան կայսրության զինված ուժերի մեծ ռազմական կազմավորում էր՝ զորամիավորում, դաշտային բանակ Օսմանյան ցամաքային զորքերի կազմում։ Այն ունեցավ բավական կարճ պատմություն։ Ութերորդ բանակը կազմավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ավելի որոշակի՝ 1917-ին[1]։՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սկսվելուց երկու տարի անց, և լուծարվել է 1918 թվականի նոյեմբերի 13-ին[1],, այսինքն՝ Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության փաստացի պարտությունն արձանագրած Մուդրոսի զինադադարից մոտ երկու շաբաթ անց։ Օսմանյան VIII դաշտային բանակը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմագործողություններին, մասնավորապես՝ Սինայի և Պաղեստինի պատերազմաշրջանին, այդ թվում՝ Ղազայի երրորդ ճակատամարտին, Հարեյրայի և Շերիայի ճակատամարտին, Մուղար լեռնաշղթայի ճակատամարտին, Մեգիդդոյի ճակատամարտին։
VIII բանակ (Օսմանյան կայսրություն) թուրքերեն՝ Sekizinci Ordu, անգլ.՝ Eighth Army (Ottoman Empire), ռուս.՝ 8-я армия (Османская империя), արաբ․՝ (الجيش الثامن (الإمبراطورية العثمانية, գերմ.՝ Achte Armee (Osmanisches Reich) | |
---|---|
![]() VIII բանակի առաջին հրամանատարը՝ գեներալ Քրես ֆոն Քրեսենշթայն | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում, մշտական օպերատիվ-մարտավարական զորամիավորում (բանակ, դաշտային բանակ) ցամաքային զորքերի կազմում |
Զորքերի տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | ![]() |
Ենթարկոում | Օսմանյան կայսրության Սուլթան |
Մտնում է | Յըլդըրըմ բանակախումբ |
Գործառույթ | ռազմական պաշտպանություն և անվտանգություն |
. | |
Տեղաբաշխում | Սիրիա, Պաղեստին, Սինայ |
Շրաբ | Տուլկարմ, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1917[1] |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ Սինայի և Պաղեստինի պատերազմաշրջան Ղազայի երրորդ ճակատամարտ Հարեյրայի և Շերիայի ճակատամարտ Մուղար լեռնաշղթայի ճակատամարտ Մեգիդդոյի ճակատամարտ |
Լուծարվեց | նոյեմբեր 13, 1918[1] |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Ֆրիդրիխ ֆոն Քրեսսենշթայն՝ Friedrich Kress von Kressenstein (հոկտեմբեր 2 – դեկտեմբեր 2, 1917) Ջևաթ Չոբանլը փաշա՝ Cevat Pasha (դեկտեմբեր 2, 1917 – նոյեմբեր 3, 1918[2]) |

Համառոտ պատմություն
խմբագրելԱռաջին աշխարհամարտ
խմբագրել1917-ի հունիսին Օսմանյան կայսրության երիտթուրքական եռապետներից մեկը՝ ռազմական նախարար Էնվեր փաշան ստեղծեց և գործի դրեց «Յըլդըրըմ» բանակախումբը, որը հայտնի է նաև «Կայծակ» բանակախումբ անվամբ։ Բանակախմբի հրամանատարն էր Գերմանական կայսերական բանակի գեներալ Էրիխ ֆոն Ֆալքենհայնը՝ de:Erich von Falkenhayn։ Էնվեր փաշան «Յըլդըրըմ» բանակախումբն ուժեղացրեց լրացուցիչ օսմանյան զորամասերով, որոնք փոխադրվեցին Առաջին համաշխարհային պատերազմի Արևելաեվրոպական ռազմաբեմից, մասնավորապես՝ Գալիցիայից, Ռումինիայից և Թրակիայից[3]։
«Յըլդըրըմ» բանակախմբի կազմավորումից հետո էական ուժեր տեղափոխվեցին դեպի Սիրիա և Պաղեստին, որտեղ շարունակում էր պաշտպանական դիրքեր գրավել Օսմանյան կայսրության IV բանակը։ Արդեն իսկ Պաղեստինում էին ծավալվել Օսմանյան կայսրության III, VII, XVI, XLIV հետևակային դիվիզիաները, մինչդեռ ժամանեցին XXVI, XXVII, LIII դիվիզիաները։ III, VII, XVI, XLIV հետևակային դիվիզիաները Դարդանելի ճակատամարտում՝ Gallipoli campaign, իսկ III հեծելազորային դիվիզիան կռվել էր Կովկասյան ռազմաճակատում՝ Caucasian Campaigns[4][5]։
1917-ի հոկտեմբերի 2-ին ռազմական նախարար Էնվեր փաշան ստեղծեց և գործի դրեց նոր Ութերորդ բանակը, որի հրամանատարն էր Ֆրիդրիխ Քրեսս ֆոն Քրեսենշթայնը, և այդ բանակը ուղարկեց ծավալվելու «Յըլդըրըմ» բանակախմբի կազմի մեջ՝ Յոթերորդ բանակի հետ միասին, որի հրամանատարն էր Մուստաֆա Քեմալ փաշանl[6]։ Թվով յոթ հետևակային դիվիզիա և մեկ հեծելազորային դիվիզիա, որոնք արդեն ծառայում էին այդ տարածաշրջանում, կազմում էին նորաստեղծ Ութերորդ բանակը։ Դրանք էին III, VII, XVI, XLIV, XXVI, XXVII, LIII հետևակային դիվիզիաները և III հեծելազորային դիվիզիան[4][5]։
VIII բանակի կազմը 1917-ի սեպտեմբերին՝ ըստ ռուսական աղբյուրների
խմբագրելVIII բանակը կազմավորվել է 1917-ի սեպտեմբերին՝ IV բանակի զորքերի մի մասի հիման վրա։ VIII բանակը մարտնչել է Պաղեստինյան ռազմաճակատում, մշտապես հալվելով մարտերում։
Մարտական կազմը 1918-ի հունվարին
խմբագրել1918-ի հունվարին Ութերորդ բանակը հետևյալ մարտակազմն ուներ.[7]
- Ութերորդ բանակի վարչակազմ, (գեներալ լեյտենանտ՝ ֆերիկ Ջևաթ Չոբանլը փաշա՝ Cevat Paşa)
VIII բանակի կազմը 1918-ի փետրվարի 25-ի դրությամբ՝ ըստ ռուսական աղբյուրների
խմբագրել1918-ի փետրվարի 25-ի դրությամբ VIII բանակի կազմի մեջ մտնում էին՝
- XXII կորպուսը (հրամանատար՝ Ռիֆաթ բեյ),
- XIX հետևակային դիվիզիա,
- XX հետևակային դիվիզիա,
- XXIV կորպուսը (հրամանատար՝ Յասին Հիլմի փաշա),
- VII հետևակային դիվիզիա,
- XVI հետևակային դիվիզիա,
- Գերմանական «Ասիական կորպուս» (հրամանատար՝ գնդապետ ֆոն Ֆրանկենբերգ-Պրոշլից)
- No գումարտակ,
- No գումարտակ,
- No գումարտակ,
- No հրետանային մարտկոց,
- No հրետանային մարտկոց,
- No հրետանային մարտկոց։
- XXII կորպուսը (հրամանատար՝ Ռիֆաթ բեյ),
VIII բանակի ջախջախումը 1918-ի սեպտեմբերին
խմբագրել1918-ի սեպտեմբերին VIII բանակը լիովին ջախջախվեց Մեգիդդոյի ճակատամարտի ընթացքում և դադարեց գոյություն ունենալ։
Մարտական կազմը 1918-ի սեպտեմբերին
խմբագրել1918-ի սեպտեմբերին Ութերորդ բանակը հետևյալ մարտակազմն ուներ.[8]
- Ութերորդ բանակի վարչակազմ, (գեներալ լեյտենանտ՝ ֆերիկ Ջևաթ Չոբանլը փաշա՝ Cevat Paşa)
Մուդրոսի զինադադարից հետո
խմբագրելՄարտական կազմը 1918 թվականի նոյեմբերին
խմբագրել1918 թվականի նոյեմբերին Ութերորդ բանակը հետևյալ մարտակազմն ուներ.[9]
Տես նաև
խմբագրել- I բանակ (Օսմանյան կայսրություն)
- II բանակ (Օսմանյան կայսրություն)
- III բանակ (Օսմանյան կայսրություն)
- IV բանակ (Օսմանյան կայսրություն)
- V բանակ (Օսմանյան կայսրություն)
- VI բանակ (Օսմանյան կայսրություն)
- VII բանակ (Օսմանյան կայսրություն)
- VIII բանակ (Օսմանյան կայսրություն)
- IX բանակ (Օսմանյան կայսրություն)
- Կովկասյան բանակախումբ (Օսմանյան կայսրություն)
- «Յըլդըրըմ» բանակախումբ
- Արևելյան բանակախումբ (Օսմանյան կայսրություն)
- I բանակային կորպուս
- II բանակային կորպուս
- III բանակային կորպուս
- IV բանակային կորպուս
- V բանակային կորպուս
- VI բանակային կորպուս
- VII բանակային կորպուս
- VIII բանակային կորպուս
- IX բանակային կորպուս
- XI բանակային կորպուս
- XII բանակային կորպուս
- XIII բանակային կորպուս
- XIV բանակային կորպուս
- XV բանակային կորպուս
- XVI բանակային կորպուս
- XVII բանակային կորպուս
- XVIII բանակային կորպուս
- XIX բանակային կորպուս
- XX բանակային կորպուս
- XXI բանակային կորպուս
- XXII բանակային կորպուս
- XXV բանակային կորպուս
- Օտտո Լիման ֆոն Սանդերս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Zekeriya Türkmen, Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001, ISBN 975-16-1372-8, p. 30. (թուրքերեն)
- ↑ T.C. Genelkurmay Harp Tarihi Başkanlığı Yayınları, Türk İstiklâl Harbine Katılan Tümen ve Daha Üst Kademlerdeki Komutanların Biyografileri, Genkurmay Başkanlığı Basımevi, Ankara, 1972, p. 23. (թուրքերեն)
- ↑ Erickson Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, pp. 159, 171, Ottoman Army Effectiveness in World War I: a comparative study Routledge Press, 2007, ISBN 978-0-203-96456-9 p. 115
- ↑ 4,0 4,1 Erickson Ottoman Army Effectiveness in World War I: a comparative study Routledge Press, 2007, ISBN 978-0-203-96456-9 p. 102
- ↑ 5,0 5,1 Erickson Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 172
- ↑ Edward J. Erickson, Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 171.
- ↑ Edward J. Erickson, Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 181.
- ↑ Edward J. Erickson, Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 197.
- ↑ Edward J. Erickson, Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 202.
Աղբյուրներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Erickson E. J. Ordered to Die։ A History of the Ottoman Army in the First World War. — 1. — Westport, CT։ Greenwood Publishing Group, 2001. — 265 p.
- Erickson E. J. Ottoman Army Effectiveness in World War I։ A Comparative Study. — 1. — New York, NY։ Taylor & Francis, 2007. — 236 p. — (Cass Series։ Military History and Policy).
- И. Г. Дроговоз «Турецкий марш. Турция в огне сражений» — Минск։ «Харвест», 2007.
- David Nicolle, colour plates by Rafaelle Ruggeri, The Ottoman Army 1914-18, Men-at-Arms 269, Ospray Publishing Ltd., 1994.
- Zekeriya Türkmen, Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001. (թուրքերեն)
- T.C. Genelkurmay Harp Tarihi Başkanlığı Yayınları, Türk İstiklâl Harbine Katılan Tümen ve Daha Üst Kademlerdeki Komutanların Biyografileri, Genkurmay Başkanlığı Basımevi, Ankara, 1972, p. 23. (թուրքերեն)