VII բանակ (Օսմանյան կայսրություն)

VII բանակը (թուրք.՝ Yedinci Ordu, «Յեդինջի օրդու»), Օսմանյան կայսրության զինված ուժերի մեծ ռազմական կազմավորում էր՝ զորամիավորում, դաշտային բանակ Օսմանյան ցամաքային զորքերի կազմում՝ XIX դարի վերջից XX դարի սկիզբ։ Այն ունեցավ բավական երկար պատմություն։ Յոթերորդ բանակը կազմավորվել է 1877–?, իսկ ապա՝ օգոստոս 12, 1917[3]՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սկսվելուց մեկ ամիս առաջ, և լուծարվել է 1918 թվականի հոկտեմբերին[3], երբ ակնհայտ էր Օսմանյան կայսրության պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում։ Օսմանյան VII դաշտային բանակը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմագործողություններին, մասնավորապես՝ Սինայի և Պաղեստինի պատերազմաշրջանին, այդ թվում՝ Մեգիդդոյի ճակատամարտին։ Թեպետ և VII բանակը ստեղծված էր բանակի տեսքով, սակայն, առնվազն 1918-ին այն իրենից ներկայացնում էր ընդամենը բանակային կորպուս, ունենալով վերջինիս համապատասխան անձնակազմի թվակազմ։

VII բանակ
(Օսմանյան կայսրություն)
թուրք.՝ Yedinci Ordu,
անգլ.՝ Seventh Army (Ottoman Empire),
ռուս.՝ 7-я армия (Османская империя),
արաբ․՝ (الجيش السابع (الإمبراطورية العثمانية‎‎,
գերմ.՝ Siebte Armee (Osmanisches Reich)
Mehmed Esad Pasha and his men.jpg
Օսմանյան կայսրության VII բանակի III բանակային կորպուսի հրամանատար Էսաթ փաշա՝ Esat Paşa և իր ենթակաները 1915 թվականին:
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում, մշտական օպերատիվ-մարտավարական զորամիավորում (բանակ, դաշտային բանակ) ցամաքային զորքերի կազմում
Զորքերի տեսակցամաքային զորքեր
ԵրկիրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Թուրքիա՝ Օսմանյան կայսրություն
ԵնթարկոումՕսմանյան կայսրության Սուլթան
Մտնում էՅըլդըրըմ բանակախումբ
Գործառույթռազմական պաշտպանություն և անվտանգություն
Թվակազմիրականում կորպուսի չափ էր, սակայն կրում էր բանակ անունը
.
ՏեղաբաշխումՍիրիա, Պաղեստին, Սինայ
Պատմություն
Ստեղծվեց1877–?
օգոստոս 12, 1917[1]
ՃակատամարտերԱռաջին համաշխարհային պատերազմ
Սինայի և Պաղեստինի պատերազմաշրջան
Մեգիդդոյի ճակատամարտ
Լուծարվեցնոյեմբերի 7, 1918[2]
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՄուստաֆա Քեմալ փաշա (հուլիսի 5 – հոկտեմբեր 9, 1917)
Ֆևզի Չաքմքա փաշա (հոկտեմբեր 9, 1917 – օգոստոս 1918)
Մուստաֆա Քեմալ փաշա (օգոստոս 7 – նոյեմբեր 7, 1918)

Համառոտ պատմությունԽմբագրել

VII բանակը ստեղծվել է 1877-ին՝ Արաբիայում և Եմենում ծառայելու համար[4]։ 1908 թվականին VII բանակը կազմված էր XIII և XIV հետևակային դիվիզիաներից, մեկ հեծելազորային և մեկ հրետանային զորագնդից[5]։

Առաջին աշխարհամարտԽմբագրել

Մարտական կազմը 1917 թվականինԽմբագրել

1917-ի օգոստոսին VII բանակն ուներ հետևայալ մարտական կազմը.[6]

Մարտակազմը 1917-ի վերջինԽմբագրել

1917-ի վերջին, զորահրամանատար Ֆևզի փաշան հրամայեց Յոթերորդ բանակին առաջ խաղալու անապատով՝ բրիտանացի գեներալ Ալենբիի զորքերի ներքին թևերին հզոր ճնշում գործադրելու համար։ Մինչդեռ Ալենբին գրոհում էր Օսմանյան VIII բանակի վրա, նրա Ավստրալական դիվիզիան ուղարկվեց հետ մղելու VII բանակի գրոհը։ VII բանակն ի վիճակի եղավ ստիպելու ավստրալացիներին նահանջելու մի քանի մղոն, սակայն, ի վերջո, ավստրալացիներն իրենց դիրքերը պահեցին։ Մուղար լեռնաշղթային ճակատամարտում բրիտանացիների հաղթանակից հետո՝ 1918-ի նոյեմբերի 13-ին (որն ուղղակի չառնչվեց օսմանյան Յոթերորդ բանակին), Ֆևզին որոշեց մարտից դուրս բերել Յոթերորդ բանակը և պաշտպանել Երուսաղեմը[7]։

Մարտակազմը 1918-ի հունվարինԽմբագրել

1918-ի հունվարին Յոթերորդ բանակն ուներ հետևյալ մարտակազմը[8].

Մարտակազմը 1918-ի հունիսինԽմբագրել

 
Մուստաֆա Ֆևզի փաշան՝ Յոթերորդ բանակի հրամանատարը 1918-ի հունիսին:

1918-ի հունիսին Յոթերորդ բանակի կառուցվածքը հետևյալն էր.[9]

Մարտական կազմը 1918 թվականի սեպտեմբերինԽմբագրել

1918 թվականի սեպտեմբերին Յոթերորդ բանակի մարտակազմը հետևյալն էր.[10]

Յոթերորդ բանակը ոչնչացվեց բրիտանական զորքերի կողմից՝ օդանավերով ռմբակոծությամբ, երբ թուրքական այդ զորամիավորումը նահանջում էր Նաբլուսից՝ 1918 թվականի սեպտեմբերին[11]

Մուդրոսի զինադադարից հետոԽմբագրել

Մարտական կազմը 1918 թվականի նոյեմբերինԽմբագրել

1918 թվականի նոյեմբերին VII դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը[12].

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. David Nicolle, colour plates by Rafaelle Ruggeri, The Ottoman Army 1914-18, Men-at-Arms 269, Ospray Publishing Ltd., 1994, ISBN 1-85532-412-1, p. 15.
  2. Zekeriya Türkmen, Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001, ISBN 975-16-1372-8, p. 30. (թուրքերեն)
  3. 3,0 3,1 David Nicolle, colour plates by Rafaelle Ruggeri, The Ottoman Army 1914-18, Men-at-Arms 269, Ospray Publishing Ltd., 1994, ISBN 1-85532-412-1, p. 15.
  4. Erickson Edward J (2003)։ Defeat in detail: the Ottoman Army in the Balkans, 1912-1913։ Greenwood Publishing Group։ էջ 6։ ISBN 0-275-97888-5 
  5. Erickson Edward J (2003)։ Defeat in detail: the Ottoman Army in the Balkans, 1912-1913։ Greenwood Publishing Group։ էջ 17։ ISBN 0-275-97888-5 
  6. Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 170.
  7. http://www.firstworldwar.com/battles/mugharridge.htm
  8. Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 181.
  9. Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 188.
  10. Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 197.
  11. http://www.raf.mod.uk/bombercommand/h144.html
  12. Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 202.

ԳրականությունԽմբագրել

  • David Nicolle, colour plates by Rafaelle Ruggeri, The Ottoman Army 1914-18, Men-at-Arms 269, Ospray Publishing Ltd., 1994.
  • Zekeriya Türkmen, Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001
  • Edward J. Erickson, Order to Die։ A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001.
  • Erickson E. J. Ottoman Army Effectiveness in World War I։ A Comparative Study. New York, NY։ Taylor & Francis, 2007. — 236 p. — (Cass Series։ Military History and Policy).

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

{{:ru:Вооружённые силы Османской империи в Первой мировой войне}} Կաղապար:Օսմանյան կայսրության զինված ուժերը Առաջին համաշխարհային պատերազմում {{:en:Ottoman Forces during World War I}}