Converse
Converse-ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է կոշիկների արտադրությամբ 20-րդ դարից սկսած և առավել հայտնի է իր Chuck Taylor All-Stars սպորտային կոշիկներով։ Ղեկավարվում է Nike ընկերության կողմից[2]։
Converse | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և բրենդ |
Անվանված է ի պատիվ | Marquis Mills Converse? |
Հիմնադրված է | 1910[1] |
Հիմնադիր | Marquis Mills Converse? |
Վայր | Բոստոն, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Արդյունաբերություն | կոշիկ |
Մայր ընկերություն | Nike |
Սեփականատեր | Nike |
Կայք | converse.com(անգլ.) և conversecolombia.org |
Converse Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1908 թվականին Մարկուս Միլս Կոնվերսը (անգլ.՝ Marquis M. Converse), ով անցյալում աշխատում էր Boston Rubber Shoe Company ընկերությունում և մասնագիտացած էր ձմեռային կոշիկների արտադրության մեջ, Մալդեն քաղաքում (Մասաչուսեթս նահանգ) հիմնեց սեփական ընկերությունը Converse Rubber Shoe Company անվանմամբ։ Սկզբում հիմնական արտադրանքը ամառային և ձմեռային եղանակների համար նախատեսված ընտանեկան կոշիկներն էին։ Ընկերության հիմնումից երկու տարի անց, օրական արդեն 4000 զույգից ավելի կոշիկ էին արտադրում։ Միայն 1915 թվականից հետո ընկերության կոշիկի տեսականու մեջ հայտնվեցին սպորտային կոշիկները՝ թենիսի համար նախատեսված սպորտային կոշիկների տարածումից հետո։
Ընկերության համար կարևոր տարի է համարվում 1917 թվականը, երբ սկսեցին բասկետբոլիստների համար հատուկ կոշիկներ արտադրել՝ Converse All Star։ Շուտով հայտնի բասկետբոլիստ Չարլզ Հ․ «Չակ» Թեյլորը (անգլ.՝ Charles H. “Chuck” Taylor)՝ «Akron Firestones» թիմից, սկսում է խաղալ բացառապես միայն «կոնվերսներով»։ 1918 թվականին Թեյլորը ստացավ աջակցություն Converse ընկերությունից և իր առաջին գովազդային All Star կոշիկների զույգը։
Պաշտոնապես Չակ Թեյլորը միացել է Converse-ին 1921 թվականին, իսկ 1923 թվականին All Stars կոշիկները դարձան նրա անվանական մոդելը՝ ի պատիվ 60-ականների բասկետբոլի հետահայաց ցուցադրության, ինչպես նաև Հարավային Կարոլինայի պետական համալսարանում գնդակին տիրապետելու առաջին դասերը տալու համար։ Այնուհետև Չակը 35 տարվա գովազդային արշավ արեց, որպեսզի Ամերիկային ծանոթացնի բասկետբոլին ու սովորեցնի, ինչի համար նա ստացավ «բասկետբոլային դեսպան» մականունը։
Ծաղկում
խմբագրելՃապոնական զինված ուժերի Պյորլ-Խարբորի վրա հարձակումից և Երկրորդ համաշխարհային պատերազմ ԱՄՆ-ի մուտք գործելուց հետո, Converse ընկերությունը փոխեց տեսականու ուղղվածությունը։ Հիմա արդեն այն արտադրում էր բանակի համար կոշիկ և համազգեստ։ Ամերիկյան օդային ուժերի համար ստեղծվեց հատուկ երկարաճիտ կոշիկներ A-6 Flying Shoes Արխիվացված 2017-05-16 Wayback Machine։
Converse ընկերության աշխատակիցները նաև ստեղծեցին «Victory Garden» (Հաղթանակի այգի) գյուղատնտեսական արտադրության խթանման համար։
Պատերազմից հետո՝ 1949 թվականին Ամերիկայի երկու բասկետբոլային ասոցիացիաները՝ Ամերիկայի բասկետբոլի ասոցիացիան և Բասկետբոլի ազգային լիգան միավորվեցին մեկ ընդհանուր լիգայում և ստացան Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA) անունը։ Իմիջիայլոց, նոր կազմակերպության պրոֆեսիոնալ խաղացողների մեծամասնությունը կրում էր հենց Chuck Taylor All Stars սպորտային կոշիկները։
Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ընկերությունը արտադրում էր միայն սև գույնի սպորտային կոշիկներ, ապա պատերազմի ավարտից հետո ընկերությունից պահանջում էին ավելի վառ գույնի սպորտային կոշիկներ։ Բազմահազար հաճախորդների խնդրանքը բավարարելուց հետո, ընկերությունը հասավ ժողովրդականության ու հայտնիության մի նոր գագաթնակետի։ Մասամբ նաև այն պատճառով, որ հոլիվուդյան աստղերը սպորտային կոշիկները կրում էին ոչ միայն իրական կյանքում, այլ նաև էկրանին։ Հայտնի կինոդերասան Ջեյմս Դինը (անգլ.՝ James Dean) հանրությանը նոր նորաձևություն ցույց տվեց՝ ամսագրերից մեկի համար լուսանկարվելով ջինսերով և սպիտակ Converse կոշիկներով։ Այդպիսով Converse-ը դարձավ երեխաների, դեռահասների սիրելի կոշիկը, ինչպես նաև 50-ականների երիտասարդների նորաձևության յուրօրինակ մի խորհրդանիշ։ Տղաները նախընտրում էին հագնել սպորտային կոշիկներ ջինսերի և սպորտային վերնաշապիկների հետ, իսկ աղջիկները՝ կիսաշրջազգեստների և սվիտերների հետ։ Converse ընկերության արտադրած սպորտային կոշիկները սպորտային հագուստից դարձան նորաձև հագուստի մի մաս։
50-ականների կեսերին Chuck Taylor All-Star-ները դարձան № 1 բասկետբոլային կոշիկները ԱՄՆ-ում։ Իսկ 60-70-ական թվականների ընթացքում ընկերությունը ներկայացնում է կոշիկի, հագուստի և աքսեսուարների մեծաքանակ տեսականի նախատեսված բասկետբոլի, թենիսի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի և այլ սպորտի տեսակների համար։
Ժամանակագրություն
խմբագրել1935 — համաշխարհային հայտնի բադմինտոնիստ և թենիսիստ Ջեկ Պերսելը (Jack Purcell) նոր դիզայն մշակեց ՝ ռետինե սմայլիկ գուլպայի մեջտեղում, որը կոչեցին Converse Jack Purcell։
1936 — բասկետբոլը դարձավ օլիմպիական սպորտաձև։ ԱՄՆ-ի թիմը, կրելով Converse All Star սպորտային կոշիկներ, հաղթեց Կանադայի թիմին 19։8 հաշվով և ստացավ ոսկե մեդալ։
1939 — անցկացվեց Ուսանողական ազգային սպորտային ասոցիացիայի առաջին առաջնությունը, որտեղ թմերը կրում էին Converse All Star։
1962 — Վայլթ Չեմբերլեյնը «Ֆիլադելֆիա» թմից ռեկորդ սահմանեց հավաքած միավորների թվով։ Մինչ հիմա նրա 100 միավորի ռեկորդը, որը հավաքել է Chuks-ի օգնությամբ, գերազանցող չի եղել։
1962 — Converse ընկերություը թողարկում է All Star հանրահայտ կոշիկների «ցածր» տեսակ, որը կոչվեց Converse All Star Oxford։ Շուտով շատ պրոֆեսիոնալ խաղացողներ իրենց ընտրությունը կանգնեցնում էին հենց այդ կոշիկների վրա։
1966 — Converse ընկերությունը ավելացրեց 7 լրացուցիչ գույն All Star տեսականուն, որպեսզի դրանք համապատասխանեն սպորտային համազգեստի հետ։
1969 — Naismith Basketball Hall of Fame-ում տարած հաղթանակից մեկ տարի անց մահացավ Converse-ի երկարատև չեմպիոն Չակ Թեյլորը։
1974 — Converse ընկերությունը ներկայացնում է One Star մոդելը, «ցածր» սպորտային կոշիկներ բասկետբոլիստների համար, որոնք հետո «գրոհի ենթարկվեցին» սերֆինգով զբաղվող մարզիկների կողմից։
1982 — Ուսանողական ազգային սպորտային ասոցիացիայի առաջնությունում հաղթեց Հարավային Կարոլինայի թիմը, որ կրում էր սպիտակ-կապույտ Pro Leathers սպորտային կոշիկներ։
1983 — Դր․ Ջեյը (Dr. J) իր թիմին դուրս է բերում NBA-ի առաջնություն, նա իր ողջ կարիերայի ընթացքում կրում է Converse-ի բոլոր մոդելները։
1984 — Converse ընկերությունը դառնում է Օլիմպիական խաղերի պաշտոնական հովանավոր, որին, ի դեպ, ԱՄՆ-ի տղամարդկանց բասկետբոլի հավաքականը, կրելով Converse, հաղթեց ոսկին։
1985 — Converse ընկերության բիոմեխանիկական ներդրումը լիովին վաճառվեց, երբ նրանց լաբորատորիան հանրության դատին ներկայացրեց կոշիկի արտադրության մեջ նոր տեխնոլոգիա՝ մի նոր շերտ կոշիկի արտաքին և ներքին ներդիրների միջև։
1986 — դուրս է գալիս գովազդային արշավ «Choose Your Weapons» (Ընտրիր քո զենքը) կարգախոսով ՝երկու հայտնի բասկետբոլիստների մասնակցությամբ, ովքեր անարդյունավետորեն փորձում էին հաղթել միմյանց։ Հոլովակի իմաստը այն էր, որ երկուսն էլ կրում էին Converse սպորտային կոշիկներ։
1992 — Converse ընկերությունը ներկայացնում է REACT տեխնոլոգիան, որը թույլ էր տալիս բարելավել բասկետբոլային կոշիկների կայունությունը, աջակցությունը և հարվածները հարթելու հատկությունը։
Քննադատություն
խմբագրել2000 թվականի հուլիսին հրապարակվեցին անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ փաստեր, ներառյալ վիրավորանքի և չարաշահման, Ինդոնեզիայում Converse ընկերության կապալառուների կողմից աշխատողների նկատմամբ, որոնք կատարում էին ընկերության կոշիկի կարի պատվերները։ Մայր ընկերությունը՝ Converse — Nike-ը մեղադրանքին ի պատասխան հայտատարեցին, որ պայմանագրերի համաձայն նրանք իրավունք չունեն խառնվել կապալառուների գործերին[2][3]։
Converse ընկերությունը արվեստում
խմբագրել- Դերասան Դեվիդ Տեննանտը, ով խաղացել է տասներորդ բժշկի դերը (2005-2010 թթ․)«Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալում, քայլում էր բարձր սպորտային կոշիկներով՝ սպիտակ, մուգ վարդագույն կամ սև գույներով։
- 1995 թվականին Ice Cream Man («Պաղպաղակ վաճառողը») ֆիլմը մասամբ հովանավորվում էր Converse ընկերության կողմից։ Բազմաթիվ հերոսներ կրում էին նրանց սպորտային կոշիկները, մեծ մասամբ Chuck Taylor All-Stars։Ֆիլմի ընթացքում հնարավոր է նկատել այդ կոշիկներով բազմաթիվ տեսարաններ։
- «Ես ռոբոտ եմ» ֆիլմում, որի գործողությունները կատարվում են 2035 թվականին, դերասան Ուիլ Սմիթը խաղում է խուզարկույի դերը, տառապում էր տեխնոֆոբիայով և հետախուզում էր գիտնականի սպանությունը։ Սմիթի հերոսը՝ խուզարկու Սնուպերը, տեսարաններից մեկում բացում է Converse լոգոտիպով արկղը, որի մեջ 2004 թվականին թողարկված All Star սպորտային կոշիկներ էին, որոնք որոշակի փոփոխություններից հետո ստացել էին հնաոճ իրերի խանութի ապրանքի տեսք։ Եվ հենց այդ սպորտային կոշիկներով էլ Սնուպերը ողջ ֆլիլմի ընթացքում քայլում է։
- Ռոկկի ֆիլմում դերասան Սիլվեստր Ստալոնեն՝ բռնցքամարտիկ Ռոկկի դերում, առավոտյան վազքը կատարում է հենց Chuck Taylor All-Star սպորտային կոշիկներով։ Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի մոտ, որտեղ պարապում էր հերոսը, դրված են Ռոկկիի հուշարձանները, որոնցից մեկը իրենից ներկայացնում է Converse մարզակոշիկների ոտնահետքերը։
- 1985 թվականին «Հետ դեպի ապագա» ֆիլմում Մարտի Մակֆլայը կրում էր Chuck Taylor All-Star ֆիլմի գործողությունների ընթացքում, որոնք տեղի էին ունենում 1955 թվականին։
- 1963 թվականին «Սուրը քարի մեջ» մուլտֆիլմում Մերլինը Բերմուդներից վերադարձավ Chuck Taylor All-Star կոշիկներով։
- «Հրեշի ձայնը» ֆիլմում դերասան Լյուիս ՄաքԴուգալը ՝ Կոնորի դերում, ֆիլմի գործողությունների ընթացքում կրում էր Chuck Taylor All-Star։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 2,0 2,1 «Рабочие заводов Converse Индонезии жалуются на руководство: в них кидают обувь и называют «собаками»». // gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ NINIEK KARMINI and STEPHEN WRIGHT. «Nike faces new worker abuse claims». hosted.ap.org. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)