Check on It
«Check on It», ամերիկացի R&B երգչուհի Բիյոնսե Նոուլզի երգը ամերիկացի ռեփեր Slim Thug-ի մասնակցությամբ։ Երգը գրել են Նոուլզը, Swizz Beatz-ը, Անժելա Բեյինսը և Սթեյվ Թոմասը, իսկ Նոուլզի պրոդյուսերը 2006 թվականին նկարահանված «Վարդագույն հովազ» ֆիլմի համար եղել է Swizz Beatz-ը, որտեղ նկարահանվել է նաև Նոլզը։ Սակայն երգը չի դարձել ֆիլմի սաունդթրեքը։ Երգը ներառվել է Destiny's Child № 1 մեծագույն հիթերի ալբոմում և ընտրվել է Նոուլզի B'Day երկրորդ ստուդիական ալբոմի ոչ ամերիկյան տարբերակում։
«Check on It» | |
---|---|
Բիյոնսե և Slim Thug?ի երգը | |
Ժանր | ռիթմ էնդ բլյուզ |
Լեյբլ | Columbia Records |
Հեղինակ | Slim Thug? |
Կոմպոզիտոր | Sean Garrett?, Slim Thug?, Բիյոնսե և Swizz Beatz |
Պրոդյուսեր | Բիյոնսե |
Նախադրյալներ
խմբագրելՆոուլզը ասել է, որ երգը սկսվել է որպես կատակ, և որ «Check on It» անվանումը նա և իր մենեջերը օգտագործել են կատակով, իսկ հետո որոշել են այս երգը ստեղծել[1]։
Թողարկում և քննադատություն
խմբագրել«Check on It» երգը թողարկվել է իր նախկին Destiny’s Child խմբի հետ #1’s' ալբոմի համար[2]։ Սկզբում չէր նախատեսվում սինգլը թողարկել #1’s ալբոմում։ Սակայն, նա բարձր ռոտացիա ուներ ամերիկյան ռադիոկայաններում, քան նրա առաջին «Stand Up for Love» սինգլը։ Այս ամենի շնորհիվ «Check on It»-ը Billboard Hot 100 հիթ-շքերթում 2005 թվականի վերջում ունեցել է առաջնաելույթ։ Երգի ռեմիքսը կատարվել է Bun B-ի մասնակցությամբ[3]։
Հորիզոնականներ հիթ-շքերթներում
խմբագրել«Check on It»-ը Billboard Hot 100 հիթ-շքերթում 12 շաբաթ եղել է առաջին հորիզոնականներում՝ դառնալով Նոուլզի երրորդ համար 1 սինգլը որպես մենակատար երգչուհի, իսկ Slim Thug-ի՝ առաջին։ Սինգլը մնացել է առաջին հորիզոնականում 5 շաբաթ անընդմեջ՝ հավասարվելով 2005 թվականի կանադացի երգիչ Դենիել Փոութերի Bad Day սինգլին՝ որպես 2006 թվականի ամենաերկար սինգլ[4][5]։ Ըստ RIAA-ի տվյալների առցանց վաճառքի 800,000 թվային օրինակներով երգը հավաստագրվել է պլատինե։ «Check on It»-ը հաջողության է հասել տարբեր հիթ-շքերթներում՝ հասնելով Rhythmic Top 40, Hot Dance Club Play և Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթների երրորդ հորիզոնականին։ Այն նաև հասել Է Թոփ 100-ի առաջին հորիզոնականին՝ դառնալով Նոուլզի առաջին մուտքը դեպի հիթ-շքերթ։ Այն դարձել է 2006 թվականի ռադիոյում ամենապահանջված 8 երգերից մեկը, որը միացվել է 290,231 անգամ։
Երգը 2005 թվականին դարձել է Կանադայի Թոփ 20-ում Նոուլզի հինգերորդ հիթը, իսկ 2006 թվականի փետրվարին երգը 2-րդ անգամ բարձրացել է կանադական BDS ռադիոյում 20 հորիզոնական։ Երգը հասել է Նորվեգիայի և Նիդեռլանդների լավագույն 5-ին, Եվրոպայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Բրազիլիայի լավագույն 10-ին, Գերմանիայի և Շվեդիայի լավագույն 20-ին։ Մեծ Բրիտանիայում երգը առաջնաելույթ է ունեցել 4-րդ հորիզոնականում՝ մեկ շաբաթ անց բարձրանալով մինչև 3-րդ հորիզոնական՝ վաճառելով 122,500 օրինակ։
Հոլովակ
խմբագրելԵրբ երգի պահանջը մեծացել է, Նոուլզը նկարահանել է տեսահոլովակ, որը ստեղծվել է #1’s ալբոմի և «Վարդագույն հովազ» ֆիմի առաջխաղացման համար։ Տեսանյութը նկարահանվել է Հայպ Ուիլյամսի կողմից, և թողարկվել 2005 թվականի դեկտեմբերի 16-ին։ Երգի ռեմիքսի տեսահոլովակում առկա է «Վարդագույն հովազ»-ից և Bun B ռեփի ռեմիքսից հատվածներ։ «Check on It»-ը օգոստոսի 31-ին հաղթել է 2006 թվականին տեղի ունեցած MTV Video Music Award մրցույթի «Լավագույն R&B հոլովակ» անվանկարգում[6]։
Տեսանյութում առկա է վարդագույն թեման, որպեսզի համապատասխանի «Վարդագույն հովազին»։ Նոուլզը մեծամասամբ ներկայացված է վարդագույն, իսկ պարողները հագնված են PVC բաճկոններ և պարում են ալիքավոր ատլասե գործվածքների շուրջ։ Տեսահոլովակում Նոուլզը նաև ճկվում է առաջ և թեքվում՝ հետ։ Շարունակությունում տեսանյութը անցում է կատարում պուտիկավոր բոդի հագած, կեղծամով, վարդագույն շրթնաներկ Նոուլզին, որը կանգնած է պուտիկներով ծածկված մանուշակագույն պատի դիմաց։ Լիածավալ 4:3 չափի էկրանի վրա կարելի է նկատել ինչպես է շարժվում վարագույրը ֆոնին։ Դա եղել է Հայպ Ուիլյամսի այդ տարվա թրենդը[7]։
Հոլովակը ներկայումս լիցենզավորվել է որպես DVD ֆիլմ։
Ձևաչափ և երգացանկ
խմբագրել- EP ռեմիքսներ (feat. Bun B & Slim Thug)[8]
- «Check On It» (Ալբոմային տարբերակ) — 3:30
- «Check On It» (Junior Vasquez Club Mix) — 8:31
- «Check On It» (Maurice’s Nu Soul Mix) — 5:59
- «Check On It» (King Klub Mix) — 6:48
- «Check On It» (Bama Boyz Remix) — 3:54
- «Check On It» (Տեսանյութ) — 3:29
- Ամերիկյան սինգլ (feat. Voltio)[9]
- «Check On It» (Bama Boyz Reggaeton Remix) — 3:28
- «Check On It» (Bama Boyz Reggaeton Remix Instrumental) — 3:28
- «Check On It» (Ալբոմային տարբերակ) — 3:31
- «Check On It» (Առանց ռեփի տարբերակ) — 3:08
Հիթ-շքերթներ
խմբագրել
Շաբաթական հիթ-շքերթներխմբագրել
|
Տարեվերջյան հիթ-շքերթներխմբագրել
Տասնամյակի հիթ-շքերթներխմբագրել
|
Certifications
խմբագրելՏարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Կանադա (Music Canada)[62] | Gold | 10 000^ |
Մեծ Բրիտանիա (BPI)[63] | Silver | 200 000^ |
ԱՄՆ (RIAA)[64] | Gold | 1,438,000[65] |
Mastertone | ||
Կանադա (Music Canada)[62] | 2× Platinum | 80 000^ |
ԱՄՆ (RIAA)[66] | Platinum | 1 000 000* |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Թողարկման պատմություն
խմբագրելԵրկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
ԱՄՆ[67][68][69] | Դեկտեմբերի 13, 2005 | CD սինգլ, 12" | Columbia Records |
Հունվարի 31, 2006 | Remix EP | ||
Փետրվարի 21, 2006 | Digital EP | ||
Կանադա[70][71][72] | Հունվարի 31, 2006 | Dance Remixes | |
Փետրվարի 6, 2006 | CD սինգլ | ||
Փետրվարի 7, 2006 | Digital EP | ||
Մեծ Բրիտանիա[73][74][75] | Հունվարի 31, 2006 | Dance remixes | |
Փետրվարի 7, 2006 | Թվային ներբեռնում | ||
Փետրվարի 21, 2006 | Թվային EP | ||
Փետրվարի 28, 2006 | CD սինգլ | ||
Եվրոպա[76][77] | Փետրվարի 6, 2006 | CD սինգլ | |
Փետրվարի 7, 2006 | Թվային ներբեռնում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Williams, Hype (Director) (2005). The making of "Check on It" (Documentary). United States: Sony BMG.
- ↑ Cohen, Jonathan (2005 թ․ սեպտեմբերի 22). «Destiny's Child Rounds Up Hits, New Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Cohen, Jonathan (2005 թ․ դեկտեմբերի 15). «Bun B Collaborates With Beyonce, Snoop». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Clover, Hope (2006 թ․ փետրվարի 23). «No Budging Beyoncé From Hot 100 No. 1». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Bonson, Fred (2006 թ․ ապրիլի 27). «Chart Beat». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Newcomers scoop MTV award glory». British Broadcasting Corporation. 2006 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Williams, Hype - Director (2006). Check on It (Music video). United States: Sony BMG.
- ↑ «iTunes Store — Beyoncé — Check on It — EP». Itunes.apple.com. Проврено 2009-09-05.
- ↑ «iTunes Store — Beyoncé — Check on It — Single». Itunes.apple.com. Проверено 2009-09-05.
- ↑ «iTunes Store — Beyoncé — Check on It — Single». Itunes.apple.com. Проверено 2009-09-05.
- ↑ Check on It: Beyonce Feat Slim Thug: Amazon.de: Musik
- ↑ «- issue842.pdf» (PDF). Pandora.nla.gov.au. 2006 թ․ ապրիլի 24. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ Beyoncé feat. Slim Thug — Check on It Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Beyoncé feat. Slim Thug — Check on It (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Ultratop.be — Beyoncé feat. Slim Thug — Check on It (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ «Beyoncé – Billboard Singles». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «R&R Canada CHR/Pop Top 30» (PDF). Radio & Records. No. 1640. 2006 թ․ հունվարի 13. էջ 27. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 200616.
- ↑ «Hits of the World – Eurocharts» (PDF). Billboard. Vol. 118, no. 6. 2006 թ․ փետրվարի 11. էջ 99. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Finnishcharts.com — Beyoncé feat. Slim Thug — Check on It. Finland’s Official List
- ↑ Lescharts.com — Beyoncé feat. Slim Thug — Check on It (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
- ↑ «Disque en France - Le classement radio». SNEP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Beyoncé feat. Slim Thug — Check On It (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ «Beyoncé – Global Dance Songs». Billboard. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
- ↑ "The Irish Charts – Search Results – Check On It". Irish Singles Chart.
- ↑ «ビヨンセのCDシングルランキング、ビヨンセのプロフィールならオリコン芸能人事典-ORICON STYLE». Oricon Style (ճապոներեն). Oricon Inc. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Nederlandse Top 40 - week 6, 2006 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
- ↑ Dutchcharts.nl — Beyoncé feat. Slim Thug — Check on It (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ Charts.org.nz — Beyoncé feat. Slim Thug — Check on It. Top 40 Singles. Hung Medien.
- ↑ Norwegiancharts.com — Beyoncé feat. Slim Thug — Check on It. VG-lista. Hung Medien.
- ↑ «Romanian Top 100 Issue nr: 14/2006» (ռումիներեն). Romanian Top 100. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
- ↑ Swedishcharts.com — Beyoncé feat. Slim Thug — Check on It. Singles Top 60. Hung Medien.
- ↑ Beyoncé feat. Slim Thug — Check on It swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company.
- ↑ Beyonce Album & Song Chart History Billboard Hot 100 for Beyonce.
- ↑ Beyonce Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Beyonce.
- ↑ Beyonce Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Beyonce.
- ↑ Beyonce Album & Song Chart History Billboard Latin Songs for Beyonce.
- ↑ Beyonce Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Beyonce.
- ↑ Beyonce Album & Song Chart History Billboard Pop Songs for Beyonce.
- ↑ «Beyonce Chart History (Pop 100)». Billboard. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Beyonce Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Beyonce.
- ↑ «Austria Top 75 Singles of 2006». Ö3 Austria Top 40. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Jaaroverzichten 2006 (Flanders)» (հոլանդերեն). Ultratop 50. Hung Medien. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Top 100 Single-Jahrescharts (2006)» (գերմաներեն). offiziellecharts.de. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Éves összesített listák – MAHASZ Rádiós TOP 100 (súlyozott)» (հունգարերեն). Mahasz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Top 100-Jaaroverzicht van 2006». Dutch Top 40. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Jaaroverzichten – Single 2006». dutchcharts.nl. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Romanian Top 100 - Top of the Year 2006». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Schweizer Jahreshitparade 2006». hitparade.ch. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «2006's Best-Selling Singles» (PDF). UK Charts Plus. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Hot 100 Songs – Year-End 2006». Billboard. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Dance Club Songs – Year-End 2006». Billboard. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «The Billboard Hot R&B/Hip Hop Singles & Tracks - 2006 Year End Charts». Billboard. Prometheus Global Media. 2006 թ․ հունվարի 26.
- ↑ «The Billboard Pop 100 - 2006 Year End Charts». Billboard. Prometheus Global Media. 2006 թ․ հունվարի 26.
- ↑ «Rhythmic Songs – Year-End 2006». Billboard. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «The Billboard Hot 100 Singles & Tracks - Decade Year End Charts». Billboard. Prometheus Global Media. 2006 թ․ հունվարի 26.
- ↑ «The Billboard Pop Songs - Decade Year End Charts». Billboard. Prometheus Global Media. 2006 թ․ հունվարի 26.
- ↑ 62,0 62,1 «Canadian single certifications – Beyoncé – Check on It». Music Canada.
- ↑ «British single certifications – Beyonce Ft Slim Thug – Check on It». British Phonographic Industry.
- ↑ «American single certifications – Beyoncé – Check on It». Recording Industry Association of America.
- ↑ Trust, Gary (2012 թ․ հոկտեմբերի 20). «Ask Billboard: The Twitter-Sized Edition». Billboard. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «American single certifications – Beyoncé – Check on It». Recording Industry Association of America.
- ↑ «Check on It [Single]». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Check On It (feat. Bun B & Slim Thug) Remixes - EP Beyoncé». iTunes Store (US). Apple Inc. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Check On It (feat. Bun B & Slim Thug) - EP Beyoncé». iTunes Store (US). Apple Inc. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Check On It - Single Beyoncé». iTunes Store (Canada). Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Check On It (feat. Bun B & Slim Thug) [Remixes] - EP Beyoncé». iTunes Store (Canada). Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Check On It (feat. Bun B & Slim Thug) - EP Beyoncé». iTunes Store (Canada). Apple Inc. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Check On It (feat. Bun B & Slim Thug) Remixes - EP Beyoncé». iTunes Store (UK). Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Check On It (feat. Bun B & Slim Thug) - EP Beyoncé». iTunes Store (UK). Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Check On It (feat. Bun B & Slim Thug) - EP Beyoncé». iTunes Store (UK). Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Check On It - Single Beyoncé» (հոլանդերեն). iTunes Store (Belgium). Apple Inc. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Check On It (feat. Bun B & Slim Thug) - EP Beyoncé» (հոլանդերեն). iTunes Store (Belgium). Apple Inc. 2008 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.