Կալոժերո Ժոզեֆ Սալվատոր Մորիսի (ֆր.՝ Calogero Joseph Salvatore Maurici, հուլիսի 30, 1971(1971-07-30)[1], Échirolles, Իզեր, Ֆրանսիա), ֆրանսիացի երգիչ և կոմպոզիտոր։

Calogero
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCalogero Maurici
Ի ծնե անունԿալոժերո Ժոզեֆ Սալվատոր Մորիսի
Նաև հայտնի է որպեսcalogero
Ծնվել էհուլիսի 30, 1971(1971-07-30)[1] (52 տարեկան)
Գրենոբլ, Էշիրոլ, Ֆրանսիա
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԺանրերՓոփ ռոք, դասական երաժշտություն
ՄասնագիտությունԵրգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր
ԳործիքներԿիթառ, դաշնամուր, բաս-կիթառ, երգեհոն
Գործունեություն1986 - այժմ
ԼեյբլMercury Records
ԱնդամակցությունLes Charts?
Պարգևներ
Կայքcalogero.fr
 Calogero Վիքիպահեստում

Կալոժերոն նաև մասնակցում է բարեգործական ակցիաների, օրինակ, նա մասնակցություն է ունեցել «Les Enfoires» նախագծի չորս բարեգործական համերգներին։ Բացի այդ, նա նաև գրում է երգեր ֆիլմերի համար, ինչպես նաև այլ արտիստների համար։ Զբաղվում է պրոդյուսերությամբ։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Կալոժերո Մորիսին ծնվել է Սիցիլիայից գաղթածների ընտանիքում՝ Էշիրոլում[2]՝ Գրենոբլից հարավ, 1971 թվականի հուլիսի 30-ին։ Նրա հայրը՝ Ջակոմո Մորիսին (Giacomo Maurici), եղել է նկարիչ։ Կալոժերոն ընտանիքում եղել է չորս երեխաներից չորրորդը՝ քույր Ռոզ-Մարիից (Rose-Marie) և եղբայրներ Ֆրանսիսից (Francis) ու Ժոակինոյից (Gioacchino Maurici) հետո։ Նա մեծացել է Սեն Միշել դե Սեն Ժուար գյուղում, Իզեր դեպարտամենտում, որտեղ նրա ծնողները ապրում են մինչ այժմ։ Որոշ ժամանակ եղել է խոհարարի աշակերտ Գրենոբլում։ 6 տարեկանից սովորել է ֆլեյտա նվագել[3]։ Կալոժերոն կարողանում է նվագել կիթառ, երգեհոն, դաշնամուր և բաս-կիթառ[2]։

«Les Charts» խմբի պատմությունը խմբագրել

1986 թվականին, վերցնելով «Չառլի» (Charly) մականունը, Կալոժերոն իր մանկության ընկերոջ՝ Ֆրանսիս Մեդջիուլիի և եղբոր՝ Ժոակինոյի (Ջեքի մականունով) հետ ստեղծում է «Les Charts» խումբը։ Խմբի մասնակիցներից մեկը՝ Ֆրեդ Մաթիան (Fred Mattia) լքեց խումբն առաջնելույթից 6 ամիս անց։ Խմբի անդամները Դեփեշ Մոդի երգրպագուներ էին, և երբ այն գրավեց 34-րդ հորիզանականը չարթում, նրանք վերցրեցին «Չարթեր» (ֆր.՝ Les Charts) անվանումը, քանի որ այն ասոցացվում էր սիրելի խմբի հետ։ Դրանից հետո «Les Charts»-ը սկսեց համագործակցությունը ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալի հետ։

Ֆրանս Գալի խորհրդի շնորհիվ, «Les Charts»-ը հանդիպում է հեղինակ-պրոդյուսերի Ֆիլիպ Գայար հետ (Philippe Gaillard), ով գրեց երգերի բառեր նրանց առաջին ալբոմի՝ «L’ocean sans fond»-ի համար (1989)[3]։ 1989-ից 1997 թվականներին «Les Charts»-ը բացի համերգներից Եվրոպայում, թողարկում հինգ ալբոմ, որոնցից մեկը՝ «Notre Monde à nous»-ը կրկնակի անգամ դարձավ ոսկե՝ վաճառված սկավառակների քանակով[4]։ Ավելի ուշ ձայնագրվեց ևս 3 ալբոմ՝ «Hannibal» (1994), «Acte 1» (1995), «Changer» (1997)[4]։ Խումբը լուծարվեց 1998 թվականին։

Սոլո կարիերա խմբագրել

Կալոժերոն մասնակցել է Պասկալ Օբիսպոյի երկրորդ ալբոմի ձայնագրությանը։ 90-ականների վերջին Կալոժերոն գրեց երգեր Ֆլորան Պանյիի, Հելեն Սեգարայի, Իսմայել Լոյի, Ժյուլի Զենատտիի և Պատրիկ Ֆիորիի համար[2]։ Կալոժերոն գրեց նաև մի քանի երգի երաժշտություն «10 պատվիրան» մյուզիքլի համար[2]։

1999 թվականին Կալոժերոն թողարկում է իր առաջին ալբոմը՝ «Au milieu des autres»[5]։

2002 թվականին դուրս է գալիս նրա երկրորդ ալբոմը՝ «Calogero», որի երգերից մեկը՝ «En Apesanteur»-ը, զբաղեցրեց առաջին հորիզանականները հիթ շքերթներում մի քանի շաբաթ և ստացավ տասնամյակի ֆրանսիական երգի կարգավիճակ (2000-2010)։ «Calogero» ալբոմի մեջ մտան Ուիլյամ Շելլերի, The Cure-ի, Բարբարայի և Էնիո Մորիկոնեի երգերի ռեմեյքները[2]։

2004 թվականի գարնանը Կալոժերոն թողարկեց «3» անվանմամբ ալբոմը։ Այդ ժամանակ նախորդ ալբոմը դեռ շարունակում էր լինել վաճառքում առաջատար։ Նույն թվականին Կալոժերոն «NRJ Music Awards»-ում ստացավ «Տարվա ֆրանսալեզու երգիչ» (artiste masculin francophone) մրցանակ[6] և Passi-ի հետ միասին՝ «Տարվա ֆրանսալեզու դուետ»[6]։

Կալոժերոն մասնակցել է «Sidaction» կազմակերպության բարեգործական համերգներին ի աջակցություն ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց[7]։

2007 թվականի մարտի 12-ին Կալոժերոն արձակեց «Pomme C» ալբոմը, որը վաճառքի դուրս եկավ 400 000 թվաքանակով։

Կալոժերոյի նոր՝ «L’Embellie» ալբոմը դուրս եկավ 2009 թվականի ապրիլի 20-ին։ Առաջին սինգլը՝ «C’est dit»-ը գրվեց Ժան-Ժակ Գոլդմանի կողմից[8]։ Ալբոմը ստեղծելու մեջ մասնակցություն են ունեցել Dominique A-ն, Kent-ը, Դիկ Աննեգարնը, Պիեր Լապուանտը և Մարկ Լավուանը։ Ալբոմը նաև ներառում էր դուետ Grand Corps Malade-ի հետ։

2010 թվականին Կալոժերոն աշխատեց Ֆլորան Պանյիի հետ նրա «Tout et son contraire» ալբոմի վրա։ 2010-ի փետրվարին նա իր եղբոր հետ գրեց «Noir sur Blanc» երգի երաժշտությունը Ֆրանսուազա Արդիի համար[9]։ 2010 թվականի հոկտեմբերի 25-ին Կալոժերոն ելույթ ունեցավ «Solidarité: 300 jours déjà» համերգին, Աֆղանստանում գերի ընկած լրագրողներ Էրվե Գեսկյերային և Ստեֆան Տապոնյեին աջակցության համար[10]։ Նոյեմբերի 22-ին Կալոժերոն ներկայացրեց իր լավագույն երգերի ժողովածուն, որոնք նա վերաձայնագրել էի սիմֆոնիկ երաժշտախմբի հետ[11]։

2014 թվականին թողարկվեց «Les feux d'artifices» (Հրավառություններ) ալբոմը, որը Ֆրանսիայում և Բելգիայում առաջին հորիզոնականներ զբաղեցրեց։ «Un jour au mauvais endroit» ալբոմի առաջին սինգլը նվիրված է ողբերգությանը, որը տեղի էր ունեցել Էշիրոլում․ մի երիտասարդների խումբ ծեծել էր Սոֆիան Թադբիրին և Քևին Նուբիսսիին մինչև մահ։

Սկավառակագրություն խմբագրել

Սոլո ստեղծագործություններ խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Թվական Անվանում Ծանոթագրություններ
1999 Au Milieu des Autres Ստուդիական ալբոմ
2002 Calogero Ստուդիական ալբոմ
2003 Calog3ro Ստուդիական ալբոմ
2005 Live 1.0 Համերգային ալբոմ
2007 Pomme C Ստուդիական ալբոմ
2009 L’Embellie Ստուդիական ալբոմ
2010 Best of: Version Originale / Version Simphonique Ստուդիական ալբոմ
2011 Live «En Concert» Համերգային ալբոմ
2014 Les feux d'artifice Ստուդիական ալբոմ

Սինգլեր խմբագրել

  • 1999 - Prendre l’air
  • 2000 - De Cendre et de Terre
  • 2000 - Devant toi
  • 2001 - Aussi libre que moi
  • 2002 - En apesanteur
  • 2003 - Tien An Men
  • 2003 - Prendre Racine
  • 2003 - Yalla
  • 2004 - Face à la mer
  • 2004 - Si seulement je pouvais lui manquer
  • 2005 - Safe Sex
  • 2005 - Devant toi
  • 2005 - Un Jour parfait
  • 2007 - Le Saut de l’ange
  • 2007 - Pomme C
  • 2008 - Danser encore
  • 2008 - La débâcle des sentiments
  • 2009 - C’est dit
  • 2009 - L’ombre et la lumière
  • 2009 - La fin de la fin du monde
  • 2009 - Le passage des cyclones
  • 2010 - Nathan
  • 2011 - C’est d’ici que je vous ecris
  • 2011 - La bourgeoisie des sensations
  • 2014 - Les feux d'artifice

Խումբ «Les Charts» խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Թվական Անվանում Ծանոթագրություն
1989 L’océan sans fond Ստուդիական ալբոմ
1991 Notre monde à nous Ստուդիական ալբոմ
1994 Hannibal Սդուդիական ալբոմ
1995 Acte 1 Համերգային ալբոմ
1997 Changer Ստուդիական ալբոմ
1999 Master Serie Կոմպիլյացիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135364310 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Calogero» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  3. 3,0 3,1 «Calogero». Evene.fr. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  4. 4,0 4,1 «Calogero : Biographie». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Calogero». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  6. 6,0 6,1 Team, Cannes Select. «Cannes Select - Grands évènements : palmarès du MIDEM». www.cannes-select.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  7. Obispo, Pagny, Calogero: 10 ans contre le SIDA! - News Musique - Sidaction, actu musique, nouveauté musique(չաշխատող հղում)
  8. «Audio : Calogero et Jean-Jacques Goldman signent "C'est dit" - Actu - People - Plurielles.fr». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  9. Françoise Hardy : "Noir Sur Blanc" en écoute gratuite | Musique Radio
  10. 300 jours déjà, concert de solidarité avec les otages en Afghanistan | Humanite
  11. «Calogero réenregistre ses titres en version symphonique pour son Best-Of». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Calogero» հոդվածին։