Bulgari S.p.A. (արտասանվում է Բուլղարի, ոճավորված է որպես BVLGARI), իտալական ընկերություն ստեղծված 1884 թվականին, շքեղ ապրանքներ (զարդեր, ժամացույցներ, օծանելիք, կաշվե պարագաներ) արտադրող և լյուքս դասի հյուրանոցների սեփականատեր։ Bulgari-ն մտնում է LVMH (Louis Vuitton Moët Hennessy)-ի խմբի մեջ և փակում է աշխարհի խոշորագույն ոսկերչական ընկերությունների առաջատար եռյակը (Tiffany & Co.-ից և Cartier-ից հետո)[2]։

Bulgari logo.svg
Roma, Piazza Nicosia, 20.jpg
Ապրանքի տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ձեռնարկություն
Տնտեսության ճյուղմանրածախ առևտուր
Օգտագոտծման սկիզբ1884[1]
ՍեփականատերLVMH
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[1]
Կայքbulgari.com(անգլ.)

Ֆիրմային անվանումը սովորաբար գրվում է BVLGARI՝ հիմնված ավանդական լատինական այբուբենի վրա, որտեղ «V» և «U» տառերը ուղղագրությամբ համարժեք են։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Հռոմում։

ՊատմությունԽմբագրել

Սկզբնավորում. Սոտիրիոս ԲուլղարիսԽմբագրել

Սոտիրիոս Բուլղարիսը հույն ոսկերիչ էր Էպիրուս շրջանի Պարամիթիա գյուղից, որտեղ մինչ օրս գոյատևում է նրա առաջին բուտիկը։ Պարամիթիան անընդհատ տուժում էր թուրքերի հրկիզումներից, ուստի ընտանիքը ստիպված էր տեղափոխվել։ 1877 թվականին Բուլղարիսը տեղափոխվեց Կորֆու, ապա՝ Նեապոլ, որտեղ 1880 թվականին բացեցին Իտալիայում իրենց առաջին ոսկե զարդերի խանութը։ Նեապոլի հանցագործությունների մակարդակը բիզնեսի զարգացման հույս չէր ներշնչում, և մի քանի գողություններից հետո Նեապոլում գործը ստիպված փլուզվեց։ 1881 թվականին Բուլղարիսն իր ընտանիքի հետ տեղափոխվեց Հռոմ։ 3 տարի անց նա հիմնադրեց իր սեփական ընկերությունը և նույն 1884 թվականին բացեց առաջին բուտիկը Վիա Սիստինայում։

1905 թվականին Վիա Սիստինայի բուտիկին փոխարինեց ապրանքանիշի ժամանակակից ֆլագմանային խանութը Վիա Կոնդոտի 10-ում, որը դարձավ «պատմական հուշարձան»։ Սոտիրիոս Բուլղարիսը այն բացել է իր որդիների՝ Կոնստանտինոյի (1889-1973) և Ջորջիոյի (1890-1966) մասնակցությամբ։ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից հանրությանը գրավելու համար խանութը ստացել էր Old Curiosity Shop («Հնաոճ իրերի խանութ») անվանումը[3]։ Միայն 1910 թվականից հետո նա սկսեց մասնագիտանալ զարդերի մեջ, որոնք ոգեշնչված էին փարիզյան և ամերիկյան ոսկերչական դպրոցներից։

1932 թվականին Սոտիրիոսը ընկերության ղեկավարումը փոխանցեց իր որդիներին, իսկ 1934 թվականին նա մահացավ։ Նույն թվականին որդիները ընդարձակեցին Վիա Կոնդոտիում գտնվող բուտիկը։ Դրա հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1934 թվականի ապրիլի 9-ին։

1950-1960 թվականներ. «Քաղցր կյանք»Խմբագրել

Հռոմում «Չինեչիտտա» կինոստուդիայի հիմնադրմամբ այնպիսի կինոաստղեր, ինչպիսիք են Էլիզաբեթ Թեյլորը, Մարլեն Դիտրիխը, Քլարկ Գեյբլը, Գերի Կուպերը, Օդրի Հեփբըրնը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան և այլոք, դառնում են Հռոմի Bulgari բուտիկի մշտական հաճախորդները[4]։

1970-2000 թվականներ. միջազգային ընդլայնում և դիվերսիֆիկացումԽմբագրել

1970-ականներին Bulgari-ն իր առաջին բուտիկներն է բացում Նյու Յորքում, Փարիզում, Ժնևում և Մոնտե Կառլոյում։ Այս տարիների ընթացքում ընկերությունը պահպանել է Նյու Յորքի Pierre Hotel հյուրանոցի ցուցասրահը։

1984 թվականին Սոտիրիոսի թոռները՝ Պաոլո և Նիկոլա Բուլղարիները դառնում են նախագահ և փոխնախագահ, իսկ նրա եղբորորդին՝ Ֆրանչեսկո Տրափանին դառնում է ընկերության գործադիր տնօրենը։ 1990-ականների սկզբին, Bulgari օծանելիքների թողարկումով, Տրափանին սկսեց դիվերսիֆիկացման գործընթացը։ Նրա օրոք ամբողջ աշխարհում ամրապնդվում է ընկերության՝ որպես շքեղ ապրանքների արտադրող հեղինակությունը։

2001 թվականի սկզբին Bulgari-ն համատեղ ձեռնարկություն ստեղծեց լյուքս Marriott International բաժնեհատվածի հետ (որը ղեկավաության տակ է գտնվում Ritz-Carlton Hotel L.L.C.-ն)՝ ստեղծելու նոր շքեղ հյուրանոցային ապրանքանիշ՝ Bulgari Hotels & Resorts: Bulgari առաջին հյուրանոցը բացվում է Միլանում 2004 թվականին, որին հաջորդում են Բալիի (2006) և Լոնդոնի (2012) հյուրանոցները։ 2011 թվականին Smart Travel Asia ամսագրի ընթերցողները Bulgari Bali-ն դասեցին որպես Ասիայի երկրորդ լավագույն հյուրանոց։

1995 թվականին ընկերությունը մտնում է Իտալիայի ֆոնդային բորսա։ 1997 թվականից 2003 թվականները նրա եկամուտներն աճել են 150%-ով։

2010-ական թվականներ. Bulgari-ի ձեռքբերում LVMH խմբի կողմիցԽմբագրել

2011 թվականի մարտի 7-ին LVMH խումբը հայտարարում է կապիտալի 51%-ը ձեռք բերելու մասին և հանդես է գալիս Bulgari-ի բաժնետոմսեր գնելու հանրային առաջարկով։ Օրվա ընթացքում Միլանի ֆոնդային բորսայում ընկերության բաժնետոմսերն աճել են գրեթե 60%-ով։ Նույն տարվա սեպտեմբերին LVMH-ի մասնաբաժինը հասնում էր 98.09%-ի, իսկ 2012 թվականի փետրվարին Bulgari ընտանիքը վաճառում է իր մասնաբաժինը LVMH-ին 236,7 մլն եվրոյով։ Բուլղարիի տնօրենը ստանձնում է խմբի «Ժամացույցներ և զարդեր» բաժինը, իսկ Fendi-ի տնօրենը («Նորաձևություն և կաշվե իրեր») ստանձնում է իտալիական ոսկերչական բաժնի կառավարումը։

LVMH-ը շարունակում է զարգացնել ընդհանուր առմամբ 3,7 միլիարդ եվրոյով ձեռք բերված ապրանքանիշը. խումբն ընդլայնում է իր գովազդային ներդրումները, ստեղծում է վաճառքի տուն խմբի բոլոր ոսկերչական ապրանքանիշերի համար և հայտարարում 2015 թվականին Վանդոմի հրապարակում Bulgari բուտիկ հիմնելու մտադրության մասին, որտեղ այն կփոխարինի Buccellati ոսկերչական ապրանքանիշին։

2012 թվականին Bulgari-ն ուներ 180 վաճառակետեր ամբողջ աշխարհում. միջազգային ներկայությունն ամրապնդվում է, ֆրանշիզաները վաճառվում են։

Սեփականատերեր և կառավարումԽմբագրել

Ընկերության բաժնետոմսերի 52%-ը պատկանում է Բուլղարի ընտանիքին, որին ներկայումս ներկայացնում են Պաոլո Բուլղարին և Նիկոլա Բուլղարին, մնացած 48%-ը գտնվում է ազատ շրջանառության մեջ[5]։ 2011 թվականի մարտին Բուլղարի ընտանիքը հայտարարեց ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի (50,4%) վաճառքի մասին ֆրանսիական LVMH ընկերությանը։ Գործարքի պայմանների համաձայն՝ այս բաժնետոմսերը կփոխանակվեն հենց LVMH-ի 3% բաժնեմասի հետ։ Գործարքի արժեքը գնահատվում է 3,75 միլիարդ եվրո[6]։

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Պաոլո Բուլղարին է, գլխավոր տնօրենը՝ Ֆրանչեսկո Տրափանին (Francesco Trapani):

ԳործունեությունԽմբագրել

 
«Bvlgari» խանութ Միլանում (Իտալիա)

Bulgari-ն մասնագիտանում է զարդերի, ձեռքի ժամացույցների, կաշվե իրերի, աքսեսուարների, օծանելիքի և մաշկի խնամքի միջոցների արտադրության մեջ։ 2011 թվականի սկզբի դրությամբ ամբողջ աշխարհում գործում էր 268 խանութ Bulgari ապրանքանիշով (որից 167-ը պատկանում էր բուլղարի S.p.A.-ին)[5]։

Բացի այդ, Bulgari-ն զարգացնում է հյուրանոցների ցանցը (Bulgari Hotels & Resorts ցանցը ղեկավարվում է Marriott International-ի կողմից)։

Bulgari օծանելիքներԽմբագրել

 
Bulgari օծանելիք Le Gemme

Առաջին Bulgari բույրը, որը կոչվում է Eau the Vert, թողարկվել է 1992 թվականին։ Ընդհանուր առմամբ մինչ այժմ թողարկվել է 30 օծանելիք։ Բուլղարի օծանելիքի ստեղծման վրա աշխատել են Ժակ Կավալյերը, Աննիկ Մենարդոն, Ալբերտո Մորրիլասը։

Ժամացույցներ և ապարանջաններԽմբագրել

 
BVLGARI ժամացույց

Bulgari ժամացույցներն արտադրվում են ընկերության շվեյցարական դուստր ձեռնարկության՝ Bulgari Haute Horlogerie SA-ի կողմից, որը հիմնադրվել է 1980 թվականին Նյոշատելում։ Bulgari Haute Horlogerie SA-ում աշխատում է մոտավորապես 500 մարդ։ Bulgari-ն զարգացնում է ինչպես իր չափերը, այնպես էլ ժամացույցի մոդելները, որում ամենաբարդ մեխանիզմները զուգորդվում են ավանդական տրամաչափերի հետ։ Bulgari ժամացույցների հավաքածուն ներառում է Bulgari-Bulgari, Sotirio-Bulgari, Assioma, Astrale, Serpenti, B. Zero1, Daniel Roth, Rettangolo, Ergon, Diagono և Octo ժամացույցները[7]։

Ընկերությունը թողարկում է հավաքածուների հետևյալ շարքը.

  • Bvlgari-Bvlgari
  • Sotirio-Bvlgari
  • Assioma
  • Astrale
  • B.Zero1
  • Daniel Roth
  • Rettangolo
  • Ergon
  • Gerald Genta
  • Serpenti
  • Diagono

Գործունեության ցուցանիշներԽմբագրել

Bulgari-ի աշխատակազմի ընդհանուր գլխաքանակը 2009 թվականին կազմել է 3,95 հազար մարդ։ Ընկերության եկամուտները 2009 թվականին կազմել են 926,6 մլն եվրո, գործառնական շահույթը՝ 19,8 մլն եվրո, զուտ շահույթը՝ 47,1 մլն եվրո[8]։

Bulgari-ն ՌուսաստանումԽմբագրել

Մինչ 2015 թվականը Ռուսաստանում Բուլղարի մանրածախ ցանցի զարգացումը ղեկավարում էր Mercury-ն։ 2015 թվականի մարտին իտալական ոսկերչական տան ներկայացուցիչները հայտարարեցին, որ նախատեսում են բացել մոնո-բրենդային խանութ, որը գործարկվում է ուղղակիորեն Bulgari-ի կողմից մինչև տարեվերջ։ Միևնույն ժամանակ, իր սեփական խանութը, որը կցուցադրի զարդեր, ժամացույցներ և աքսեսուարներ, կաշխատի առկա մանրածախ ցանցին զուգահեռ[9]։

Ձևերի էվոլյուցիաԽմբագրել

1920-ականների և 1930-ականների սկզբի զարդերը ստեղծվում էին ար դեկո ոճով և բնութագրվում էին նուրբ գծերով, երկրաչափական ոճավորումներով և պլատինի անփոխարինելի օգտագործմամբ։ 1930-ականները նշանավորվեցին առավել տպավորիչ իրերով, որոնցում տարբեր կտրվածքների ադամանդները զուգորդվում էին գոհարներով՝ շափյուղաներով, զմրուխտներով, սուտակներով։ Որոշ զարդեր վերափոխվում են և միևնույն ժամանակ վզնոցների և ապարանջանների կամ բրոշների և կախազարդերի[10]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի բարդ ժամանակահատվածում Bulgari-ն ադամանդապատ պլատինը փոխարինում է ոսկով և նվազեցնում թանկարժեք քարերի քանակը։ Տարբերակները դառնում են ավելի նուրբ և բնական։ Bulgari -ն հեռանում է ֆրանսիական դպրոցի խիստ կանոններից և ստեղծում է յուրօրինակ ոճ՝ ոգեշնչված հունահռոմեական դասականությունից, իտալական Վերածննդից և XIX դարի ոսկերչական հռոմեական դպրոցից[3]։

Հետպատերազմյան բուռն վերելքի հետ վերադարձ կատարվեց դեպի պլատին և թանկարժեք քարերը, առաջին հերթին ադամանդները։ 1950-ականների վերջին Bulgari-ն նախընտրեց ավելի կտրուկ, նուրբ ձևերը[11]։

Ապրանքանիշի տարբերակիչ առանձնահատկությունը խոշոր կաբոշոնների լայն տարածումն է։ Բուլղարի ոճով սահմանվում են նաև ոսկու կառուցվածքային ձևերը՝ սիմետրիկ և կոմպակտ, բազմագույն թանկարժեք քարերի համադրությամբ[12]։

1970-ականների արտադրանքը բազմազան է դառնում։ Նրանք ոգեշնչված էին Արևելքի տոնական հրավառություններից և արվեստից, օգտագործում էին օձի պատկերային մոտիվներ և փոփ արվեստ (օրինակ՝ «Աստղեր և շերտեր» հավաքածուն, ներբողված Էնդի Ուորհոլին[13]): Դեղին ոսկին նախընտրելի է դառնում։ Ոսկուց և ադամանդներով շրջանակված կաբոշոններով օվալաձև ձևերը, հաստ ոսկե շղթաներով, դառնում են ապրանքանիշի բնութագիրները։

1980-ականները բնութագրվում են պարզ ծավալային ձևերով, վառ գույներով և ոճավորված դեկորատիվ մոտիվներով։ 1990-ականներին դեղին ոսկին դեռ լայնորեն օգտագործվում էր, բայց Bulgari-ի ոճը դառնում է պակաս կառուցողական[14]։

Bulgari-ն ժողովրդական մշակույթումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://hedendaagsesieraden.nl/2021/07/31/bulgari/
  2. «Working at BVLGARI» (անգլերեն)։ Glassdoor։ Վերցված է 2020-08-16 
  3. 3,0 3,1 «Bulgari, Roma, Lazio | L'Italie par ses timbres» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-05-ին։ Վերցված է 2013-03-29 
  4. «Cabinet Rivière Experts» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-05-ին։ Վերցված է 2013-03-29 
  5. 5,0 5,1 «Bulgari: facts & figures»։ en.bulgari.com։ Վերցված է 2011-03-09 
  6. Алексей Алексеев LVMH нашла союзника // Ведомости. — 2011. — № 40 (2806).
  7. «Bulgari- In Aspiration for Prestigious Manufacture Status Watches Channel» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-05-ին։ Վերցված է 2013-03-29 
  8. «Annual Report 2009» (անգլերեն)։ Bulgari։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին։ Վերցված է 2010-04-23 
  9. «Bulgari в этом году откроет первый собственный магазин в России»։ www.vedomosti.ru (ռուսերեն)։ 2015-03-20 
  10. «Mon Figaro - La "bulle" BVLGARI - 125 ans de magnificence italienne- au Grand Palais, Paris» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-20-ին։ Վերցված է 2013-03-29 
  11. «Bulgari au Grand Palais - BrandMemory sur LePost.fr (20:31)» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-05-ին։ Վերցված է 2013-03-29 
  12. «Bulgari, un empire cinq étoiles» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-05-ին։ Վերցված է 2013-03-29 
  13. «Le Télégramme - France - Exposition Bulgari. De l'éclat et du glamour» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-05-ին։ Վերցված է 2013-03-29 
  14. «Bulgari - Le blog de Tinou» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-05-ին։ Վերցված է 2013-03-29 

Արտաքին հղումներԽմբագրել