Տենդիվե Նեշիտա «Տենդի» Նյուտոն (անգլ.՝ Thandiwe Nashita "Thandie" Newton, նոյեմբերի 6, 1972(1972-11-06)[3][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի կինոդերասան, BAFTA մրցանակակիր՝ «Ընդհարում» ֆիլմում իր մարմնավորած դերի համար։

Թենդի Նյուտոն
անգլ.՝ Thandiwe Newton
Ծնվել է1972 թվական նոյեմբերի 6
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
ԿրթությունԴաունինգ քոլեջ, Քեմբրիջի համալսարան և Humphry Davy School?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
Այլ անուն(ներ)Տենդիվե Նեշիտա Նյուտոն
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1991 - մինչ այժմ
Ամուսին(ներ)Օլ Փարքեր
Համատեղ ապրող(ներ)Ջոն Դայգան
Երեխա(ներ)Nico Parker?
Պարգևներ և մրցանակներ
Թենդի Նյուտոն՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Մայրը՝ Նյաշը, Զիմբաբվեից է, առողջապահության բնագավառաում աշխատող, իսկ հայրը՝ Նիկա Նյուտոնը, անգլիացի լաբարատորիայի աշխատող և արտիստ։ Ասվում է, որ Տենդին ծնունդով Զամբիայից է, սակայն ինքը՝ դերասանուհին, ասում է, որ ծնվել է Անգլիայում, երբ իր ծնողները 2 ամսով այնտեղ էին տեղափոխվել։ Դերասանուհու անունը՝ Տենդին, զուլուերեն նշանակում է «սիրելի»։ 1988 թվականին Նյուտոնը խաղացել է Տոնի Մորիսոնի «Սիլելին» նորավեպի հիման վրա նկարահանված «Beloved» ֆիլմում։ Տենդին մեծացել է Լոնդոնում և Պենզանսեում, Կորնոուլի կոմսությունում և կրթություն է ստացել Դաունինգայի քոլեջում (Քեմբրիջ

Կարիերա խմբագրել

Նյուտոնը 1991 թվականին դեբյուտել է Ջոն Դիգանայի «Ֆլիրտ» դրամայում։ Այդ ավստրալիական ֆիլմը դարձավ ոչ միայն իր կարիերայի կիզակետը, այլև դերասանուհի Նիկոլ Կիդմանի աստղային կարիերայի սկիզբը, ում հետ հետագայում ընկերացավ։ Տենդին վաստակեց համաշխարհային ճանաչում Նիկ Նոլտիի հետ «Ջեֆֆերսոնը Փարիզում» ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ նա մարմնավորում էր Սալի Հոմինգսի դերը, որի շնորհիվ էլ նա ստացավ իր հաջորդ դերը՝ Ջոնատանա Դեմեյի «Սիլելին» ֆիլմում, որտեղ նկարահանվեց Դենի Գլովերի, Քիմբերլի Գլովերի և Օֆրոյ Ուինֆրիի հետ։ «Միսիան ավարտված չէ 2» ֆիլմում նա մարմնավորեց լիդեր կնոջ դեր, ֆիլմում Կենդին խաղաց Թոմ Կռուզոյի հետ և պետք դառնար Չարլիի հրեշտակներից մեկը, բայց դերը վերջում մարմնավորեց Լյուսի Լյուն։

 
Տենդի Նյուտոնը 2010 թվականին

2003- 2005 թվականների ընթացքում Նյուտոնը խաղաց Մակեբու Լիկասուի դերը, իսկ հաջորդ՝ ամերիկյան «Շտապ օգնություն» հեռուստասերիալում բժիշկ Ջոն Կարտերի կնոջ դերը։ 2004 թվականին նա նկարահանվել է Դեվիդ Տուի «Րիդիկի ժամանակագրություն» ֆանտաստիկ ֆիլմում՝ Վին Դիզելեի հետ, և օսկարակիր «Ընդհարում» քրեական դրամայում։ «Ընդհարում» ֆիլմում դերասանուհին մարմնավորեց հարուստ սևամորթ կնոջ՝ Քրիստինայի դերը, ով իր ամուսնու հետ դառնում է ոստիկան ռասիստի թիրախը։ Ոստիկանը ֆիմի ընթացքում ձանձրացնում է ամուսիններին, սակայն վերջում փրկում է Քրիստինայի կյանքը։ Նյուտոնն ստանում է Բրիտանական Ակադեմիայի մրցանակ՝ «Լավագույն աջակացող դերասանուհի» նոմինացիայում՝ 2006 թվականին Քրիստինայի դերի համար։ Իսկ հենց ֆիլմը ստացավ Ակադեմիական մրցանակը՝ որպես «Լավագույն կինոնկար»՝ 2005 թվականին։ 2006 թվականին Տենդին խաղացել է մնջախաղ «Մոխրոտիկ»-ի ռադիո տարբերակում։

2007 թվականին դերասանուհին Էդի Մերֆիի հետ նկարահանվել է «Նորբիտի խորամանկություն» կատակերգությունում՝ Կեյտ Թոմասի դերում, ով սիրահարված է Մերֆիին։ Տենդիի մարմնավորած հաջորդ դերը առաջին աֆրոամերիկացի և երկրորդ կնոջ, ով Օլիվեր Սոունի Բուշ ֆիլմում զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը (Կոնդոլիզի Ռիզ)։ 2007 թվականի հուլիսի 7-ին Նյուտոնը ներկա գտնվեց Ուեմբլի մարզադաշտում տեղի ունեցող «Live Earth» կազմակերպության համերգներին։ Նյուտոնին բաժին ընկավ ներկայացնելու ամերիկյան էկոլոգիական հարցերով զբաղվող ակտիվիստ և քաղաքական գործիչ Էլա Գլովերին, սակայն վերջինս ուշացավ և դերասանուհին սկսեց կատակել և զբաղեցնել լսարանը։

Անձնական կյանքը խմբագրել

1998 թվականի հուլիսի 11-ին Տենդին ամուսնացավ ռեժիսոր Օլոմ Պարկերի հետ։ Զույգն ունի երեք երեխա. երկու աղջիկ՝ Ռիփլի Պարկեր (ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 17-ին) և Նիկո Պարկեր (ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 9-ին)[6], և մեկ տղա՝ Բուկեր Ջոմբ Պարկեր (ծնվել է 2014 թվականի մարտի 3-ին)[7]։ Աղջիկ Ռիփլին «Խորթը» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհի Սիգուրնի Ունիվերին։

2006 թվականին Նյուտոնը գրել է «We Wish: Hopes and Dreams of Cornwall’s Children» մանկական հեքիաթների նախաբանը, որը հրատարակվել է NSPCC երեխաների պաշտպանությամբ զբաղվող ընկերության կողմից։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
Թիվ Ֆիլմի անվանումը Բնօրինակի ավանումը Դերը
2012 Լավ արարքներ Good Deeds Լինդսի
2011 Նահանջ Retreat Քեյթ
2010 Անհայտացում 7-րդ փողոցում Vanishing on 7th Street Ռոզմարի
2009 2012 2012 Լորա Ուիլսոն
2009 Բուշ W. Ռայս Կոնդոլիզա
2008 Ռոքնռոլշիկ RocknRolla Ստելլա
2007 Վազիր, գեր տղա, վազիր Run Fatboy Run Էլիզաբեթ Օլիվիա
2007 Նոբիտի խորամանկություն Norbit Կեյթ Թոմաս
2006 Երջանկության հետևից The Pursuit of Happyness Լինդա
2004 Ընդհարում Crash Քրիստինա
2004 Ռիդդիկի ժամանակագրությունը The Chronicles of Riddick Դամա Վաակո
2003 Հմուտ ձեռքեր Shade Տիֆֆանի
2002 Ժշմարտությունը Չարլիի մասին The Truth About Charlie Ռեջինա Լամբերտ
2000 Միսիան ավարտված չէ 2 Mission: Impossible II Նայ Խոլ
1998 Սիրելին Beloved Սիրելին
1998 Շրջափակված Besieged Շանդուրայ
1997 Փակուղում Gridlock’d Բարբարա Կուկ
1996 Առաջնորդ The Leading Man Հիլարի Ռուլ
1996 Ավգուստ Քինգի շրջագայությունը Journey of August King, The Աննալիս
1995 Ջեֆֆերսոնը Փարիզում Jefferson in Paris Սալլի Հեմինգս
1994 Ծանրաբեռնված Loaded Զիտա
1994 Հարցազրույց վամպիրների հետ։ Վամպիրների ժամանակագրությունը Interview with the Vampire: The Vampire Chronicles Իվետ
1993 Երիտասարդ ամերիկացիները The Young Americans Ռեյչել Սթիվենս
1991 Ֆլիրտ Flirting Ֆանդինա Ադյովա

Մրցանակներ խմբագրել

Թիվ Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2000 Black Reel Awards Լավագույն դերասանուհի Ժրջափակված Առաջադրված
2001 Empire Awards Լավագույն անգլիացի դերասանուհի Միսիան ավարտվախ չէ 2 Առաջադրված
2003 Black Reel Awards Լավագույն դերասանուհի Ճշմարտությունը Չարլիի մասին Առաջադրված
2006 Black Reel Awards Լավագույն երկրորդային դերակատարում ունեցող դերասանուհի Ընդհարում Առաջադրված
2006 BAFTA Awards Լավագույն երկրորդային դերակատարում ունեցող դերասանուհի Ընդհարում Հաղթանակ
2006 Empire Awards Լավագույն դերասանուհի Ընդհարում Հաղթանակ
2006 Black Reel Awards Լավագույն դերասանական կազմ Ընդհարում Հաղթանակ
2006 London Critics Circle Film Awards Լավագույն երկրորդային դերակատարում ունեցող դերասանուհի Ընդհարում Հաղթանակ
2006 Screen Actors Guild Awards Լավագույն դերասանական կազմ Ընդհարում Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bbc.co.uk/news/uk-46693826BBC, 2018.
  2. https://100women.okayafrica.com/editorial/thandienewton
  3. filmportal.de — 2005.
  4. Discogs — 2000.
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #140983074 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Семейная жизнь Тэнди Ньютон
  7. «Thandie Newton Welcomes Son Booker Jombe». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել