Լոքերբիի օդային աղետ
Լոքերբիի օդային աղետ, 1988 թվականի դեկտեմբերի 21-ին Լոնդոնից Նյու Յորք թռչող Pan American ընկերության Boeing 747-121 օդանավի պայթյունը Շոտլանդիայի Լոքերբի փոքրիկ քաղաքի վերևում։
Լոքերբիի օդային աղետ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար, ահաբեկչական ակտ և ինքնաթիռի պայթյուն |
Թվական | դեկտեմբերի 21, 1988 |
Բնութագրում | ահաբեկչություն |
Վայր | Լոքերբի, , Միացյալ Թագավորություն |
Չվերթ | PA103 |
Թռիչքի վայր | Հիթրոու օդակայան, Լոնդոն |
Վերջնական կետ | Ջոն Քենեդի օդակայան, Նյու Յորք |
Զոհվածներ | 270 (բոլորը, ներառյալ 11 մարդ` գետնի վրա) |
Aviation Safety Network ID | 19881221-0 |
Օդանավ | |
Մոդել | Boeing 747-121 |
Ավիաընկերություն | Pan American World Airways |
Կողային համար | N739PA |
Ուղևորներ | 243 |
Անձնակազմ | 16 |
Կենդանի մնացած | 0 |
Pan Am Flight 103 Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՕդանավը կատարում էր PA103 չվերթը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից դեպի Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդակայան։ Լոքերբիի վերևում օդանավը պայթեցրեցին ահաբեկիչները, զոհվեցին օդանավում գտնվող բոլոր 243 ուղևորներն ու անձնակազմի 16 անդամները, ինչպես նաև` 11 մարդ գետնի վրա[1]։
Չվերթն իրականացնում էր N739PA համարի Clipper Maid of the Seas անունով Boeing 747-121 օդանավը, որը 1970 թ. փետրվարի 15-ից պատկանում էր Pan American ընկերությանը[2]։
Հետաքննություն
խմբագրելՀետաքննությունը տևեց երեք տարի։ Օդանավի անկման տեղում ուսումնասիրվեց 850 քառակուսի մղոն տարածք։ Պարզվեց, որ պայթյունը եղել է բեռնամասում։ Գտնվեց այնտեղ գտնված և պայթյունի հետ կապ ունեցած շվեյցարական Meister & Bollier ընկերության արտադրության ժամանակացույցի պատվիրողը։ Դա եղել էր Լիբիայի հետախուզությունը։ Քննությունը պարզեց նաև, որ փաստաթղթերի համաձայն առանց ուղևորի ճանապարհորդող միևնույն ճամպրուկում գտնված տաբատը և հովանոցը գնվել են Մալթայում։ Խանութի տերը ճանաչեց Աբդել ալ-Մեգրահի անունով լիբիացի գնորդին։
1991 թ. նոյեմբերի 13-ին առաջադրվեց մեղադրանք ալ-Մեգրահիի նկատմամբ, ով, փաստացի, Լիբիայի հատուկ ծառայության աշխատակիցն էր և, միաժամանակ, Լիբիայի այդ ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիի մերձավորներից մեկի բարեկամը։
Անձնակազմը
խմբագրելՕդանավի հրամանատարն էր 55 տարեկան Ջեյմս Բրյուս Մաքքուարին (անգլ.՝ James Bruce MacQuarrie), երկրորդ օդաչուն՝ 52 տարեկան Րեյմոնդ Րոնալդ Վագները (անգլ.՝ Raymond Ronald Wagner)[3]։
Զոհերը
խմբագրելԵրկիր | Ուղևորներ | Անձնակազմ | Գետնին | Ընդամենը |
---|---|---|---|---|
Արգենտինա | 2 | 0 | 0 | 2 |
Բելգիա | 1 | 0 | 0 | 1 |
Բոլիվիա | 1 | 0 | 0 | 1 |
Գերմանիա | 3 | 1 | 0 | 4 |
Կանադա | 3 | 0 | 0 | 3 |
Հնդկաստան | 3 | 0 | 0 | 3 |
Հունգարիա | 4 | 0 | 0 | 4 |
Իռլանդիա | 3 | 0 | 0 | 3 |
Իսպանիա | 0 | 1 | 0 | 1 |
Իսրայել | 1 | 0 | 0 | 1 |
Իտալիա | 2 | 0 | 0 | 2 |
Ճապոնիա | 1 | 0 | 0 | 1 |
Մեծ Բրիտանիա | 31 | 1 | 11 | 43 |
Միացյալ Նահանգներ | 178 | 11 | 0 | 189 |
Ճամայկա | 1 | 0 | 0 | 1 |
Հարավային Աֆրիկա | 1 | 0 | 0 | 1 |
Շվեդիա | 2 | 1 | 0 | 3 |
Շվեյցարիա | 1 | 0 | 0 | 1 |
Տրինիդադ և Տոբագո | 1 | 0 | 0 | 1 |
Ֆիլիպիններ | 0 | 1 | 0 | 1 |
Ֆրանսիա | 2 | 1 | 0 | 3 |
Ընդամենը | 243 | 16 | 11 | 270 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Clipper Maid of the Seas: Remembering those on flight 103». panamair.org. 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Cody, Edward (1988 թ․ դեկտեմբերի 22). «Pan Am Jet Crashes in Scotland, Killing at Least 273». Washington Post. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Plane-Truth, the crew of Pan Am 103». Արխիվացված է օրիգինալից 2013-01-05-ին. Վերցված է 2015-01-07-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԱրտաքին պատկերներ | |
---|---|
airliners.net's Photo gallery |
- Air Accident Investigation Branch՝ "Report No: 2/1990 – Report on the accident to Boeing 747–121, N739PA, at Lockerbie, Dumfriesshire, Scotland on 21 December 1988."