Korean Air
Korean Air, Հարավային Կորեայի խոշորագույն ավիաընկերություններից։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում[1]։ Հիմնականում իրականացնում է չատրերային թռիչքեր։ Ավիաընկերությունը դաշինք է կնքել SkyTeam֊ի հետ։ Ավիաընկերությունը ուղևորների կողմից ճանաչվել է անվտանգ ավիափոխադրող, և ստացել է պատվոգիր։ Ավիաընկերությունը նաև իրականացնում է միջազգային չվերթներ 45 երկրներում։ Ընկերությունը իրականացնում է ներքին չվերթներ գրեթե 20 երկրներում[2]։
Korean Air | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | մարտի 1, 1969 | |||
Կենտրոններ | Incheon International Airport? և Gimpo International Airport? | |||
Միություն | SkyTeam | |||
Ինքնաթիռներ | Airbus A380, Airbus A330, Boeing 737 Next Generation, Boeing 747-8, Բոինգ 777, Բոինգ 787 և Airbus A220? | |||
Նավատորմ | 158 | |||
Կարգախոս | Excellence in Flight | |||
Գլխամաս | Gonghang-dong, Gangseo District | |||
Ղեկավարություն | Cho Won-tae? | |||
Բորսա | 003490 | |||
koreanair.com |
Պատմություն
խմբագրելԱվիաընկերությունը հիմնադրվել է 1962 թվականին Կորեայի կառավարության կողմից[2]։ 1971 թվականին ապրիլի 26֊ին ավիաընկերությունը բարեհաջող իրականացրեց իր առաջին չվերթը դեպի Լոս Անջելես։ 1972 թվականից ավիաընկերությունը սկսեց բեռնափոխադրումներ իրականացնել։ Ավիաընկերությունը իրականացրել է միջազգային չվերթներ դեպի՝ Լոս Անջելես և Հոնկոնգ, Boeing 707 օդանավով։ 1984 թվականի մարտի 1֊ին փոխել է իր պաշտոնական անվանումը՝ Korean Air[3]։ 2000 թվականին ավիընկերությունը չվերթները իրականացնում էր Սեուլ միջազգային օդանավակայանից։ 2007 թվականի վերջին ավիաընկերությունը բացեց նոր չվերթ դեպի Պեկին։ 2007 թվականի մարտին ավիաընկերությունը աշխատում էր 16.623 մարդ[2]։ 2007 թվականի հունիսի 5֊ին ավիաընկերությունը ձեռք բերեց դուստր ընկերություն՝ «Korea Train Express»։ 2008 թվականի հուլիսի 17֊ին ավիաընկերությունը ընկերությունը միացավ Jin Air ֊ի հետ, և սկսեց իր գործունեությունը։ Ավիաընկերությունը իր դուստր ընկերության հետ միասին ձեռք բերեց Boeing 737 և Airbus A300 օդանավերը։
Չվերթը
խմբագրել2013 թվականի սեպտեմբերի 30֊ին ավիաընկերության չվերթը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներց[4]՝
Օդանավի տեսակը | Տարեթիվը | Փոխարինվող | Նշումներ |
---|---|---|---|
Airbus A300B4-103 | 1997 | ||
Boeing 707—320 | 1980 | ||
Boeing 720—200 | 1970 | ||
Boeing 727—200 | 1996 | ||
Boeing 747—200 | 1998 | ||
Boeing 747-200F | 2006 | Boeing 747-400ERF | Կվաճառվի Cargo 360֊ի կողմից |
Boeing 747SP | 1998 | ||
Boeing 747—300 | 2005 | Boeing 777-200ER | |
Boeing 747-300C | 2006 | Իրականացնում է չվերթներ Cargo 360֊ի հետ | |
Douglas DC-3 | 1970 | ||
Douglas DC-4 | 1970 | ||
Douglas DC-8 | 1980 | ||
Douglas DC-9 | 1973 | ||
Douglas DC-10-30 | 1996 | Իրականացնում է չվերթներ Northwest Airlines֊ի հետ | |
McDonnell Douglas MD-11 | 2005 | ||
McDonnell Douglas MD-82 | 2002 | Boeing 737—800/900 | |
McDonnell Douglas MD-83 | 2002 | Boeing 737—800/900 | |
Fokker F27 Friendship | 1980 | ||
Fokker F28 Fellowship | 1989 | ||
Fokker F100 | 2004 | Boeing 737—800/900 | Իրականացնում է չվերթներ Iran Aseman Airlines֊ի հետ |
NAMC YS-11 | 1976 | ||
CASA C-212 | 2001 |
2008 թվականին ավիաընկերության օդային պարկի միջին տարիքը կազմել է 8,8 տարի[5]։
Ավիաընկերության համաձայնագրերը
խմբագրել2015 թվականի մայիսին ավիաընկերությունը պայմանագիր է կնքել հետևյալ ավիաընկերությունների հետ՝
|
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Company Info / Overview.» Korean Air
- ↑ 2,0 2,1 2,2 «Directory: World Airlines». Flight International. 2007 թ․ ապրիլի 3. էջ 102.
- ↑ Korean Air Lines Co., Ltd. History
- ↑ Korean Air Corporate Fleet Information
- ↑ Korean Air Fleet Age