Էմոջի կամ էմոձի (ճապ.՝ - նկար և 文字 - նշան, սիմվոլ, արտասանությունը՝ [emodʑi]), գաղափարագրերի և սմայլիկների լեզու, որն օգտագործում են էլեկտրոնային նամակներում և կայքէջերում։ Այդ գրաֆիկական լեզուն, որտեղ բառերի փոխարեն օգտագործում են նկարների զուգակցումը՝ հայտնվել է Ճապոնիայում և տարածվել է ամբողջ աշխարհում։ Սկզբնական էմոջին պիկտոգրամի նման էր, որտեղ նշաններն օգտագործվում էին ինչպես ASCII-էմոտիկաներում, բայց սպառման ավելի լայն տարածում ունեին, իսկ սրբապատկերները կարգավորված էին ստեղնաշարում, որը մատչելի դարձավ նաև բջջային սարքերում։ Որոշ էմոջիների նշաններ ունեին հատուկ նշանակություն ճապոնական մշակույթում, օրինակ՝ խոնարհվող բիզնեսմենը, սպիտակ ծաղիկը, որը նշանակում է տնային աշխատանքի հիանալի կատարում, կամ հայտնի ուտելիքների նշանների խումբ՝ ռամեն, դանգո, օնիգիրի և սուշի։

Էմոջի
տեսակնշանագրություն
ստեղծման երկիր Ճապոնիա
կայք
Ծանոթագրություններ
 Emoji Վիքիպահեստում

Էմոջիի համեմատ, էմոտիկաները առաջացել են որպես տպագրական միջոցներով զգացմունքներ արտահայտող նկարներ։ Բայց, որոշ էմոջիներ, որոնք ունեին դեմքի տեսք՝ դասում են էմոտիկաներին[1]։

Պատմություն խմբագրել

Առաջին էմոջին ստեղծել է 1998 կամ 1999 թվականին՝ Սիգետակա Կուրիտան, ով i-mode բջջային ինտերնետի պլատֆորմայի վրա աշխատող խմբի անդամ էր։ i-mode բջջային ինտերնետի հարթակը թողարկվեց NTT DoCoMo օպերատորի ցանցում։ Առաջին էմոջիների հավաքագրումը, որը կազմված էր 172 նշաններից 12×12 պիքսել չափով՝ մշակվել էր i-mode-ի հաղորդագրությունների փոխանակման ֆունկցիաների կազմում, որպեսզի էլեկտրոնային շփումն ավելի մատչելի դառնա։ Այդ ֆունկցիայի առկայության պատճառով i-mode-ի հարթակը տարբերվում էր մնացածներից[2]։

Բայց 1997 թվականին Նիկոլյա Լաուֆրանին[3]՝ուշադրություն դարձրեց բջջային տեխնիկայում ASCII-էմոտիկաների հայտնիության բարձրացմանը, և սկսեց փորձարկումներ անել անիմացված սմայլիկների հետ[4]՝ փորձելով ստեղծել վառ նշաններ, որոնք կհամապատասխանեն նախնական ASCII- էմոտիկաներին, որոնք էլ կազմված են սովորական կետադրական նշաններից, որպեսզի կատարելագործի դրանք՝ թվային շփման մեջ ավելի ինտերակտիվ օգտագործման համար։ Դրանցից Լաուֆրանին ստեղծեց առաջին գրաֆիկական էմոտիկաները և կազմեց օնլայն-բառարան[5], որը տրոհեց առանձին կատեգորիաների՝ «Կլասսիկ», «Զգացմունքներ», «Դրոշներ», «Տոն օրեր», «Զվարճանքներ», «Սպորտ», «Եղանակ», «Կենդանիներ», «Ուտելիք», «Ժողովուրդներ», «Մասնագիտություններ», «Մոլորակներ», «Զոդիակ», «Մանուկներ», առաջին անգամ այդ պատկերները գրանցվեցին 1997 թվականին ԱՄՆ-ի հեղինակային իրավունքների գրանցման Բյուրոյում՝ արդյունքում այդ նշանները տեղադրվեցին ֆայլերի տեսքով .gif համցանցում 1998 թվականին և դարձան առաջին գրաֆիկական էմոտիկաները պատմության մեջ, որոնք օգտագործվում են տեխնիկայում[6]։ 2000 թվականին բջջային հեռախոսների օգտատերերը Լաուֆրանիի կողմից ստեղծված «Էմոտիկաների կատալոգ»-ը կարող էին քաշել smileydictionary.com կայքից, որտեղ հավաքվեց ավելի քան 1000 գրաֆիկական էմոտիկաներ-սմայլիկներ և դրանց ascii-տարբերակը։ Արդյունքում 2002 թվականին Marabout հրատարակչության կողմից հրապարակվեց «Dico Smileys» անունով գիրք[7], որը հենց այդ կատալոգն էր։ 2001 թվականին Smiley ընկերությունը սկսեց արտոնագրել իրավունքներ՝ տարբեր հեռուստահաղորդրչական ընկերությունների կողմից՝ Լաուֆրանիի ստեղծած էմոտիկաների քաշման և օգտագործման դեպքում։ Այդ ընկերություններից էին՝ Nokia, Motorola, Samsung, SFR (vodaphone) և Sky Telemedia:

Տեխնիկական աջակցում խմբագրել

Ճապոնիայի երեք առաջատար օպերատորները՝ NTT docomo, SoftBank Mobile և au մտցրեցին էմոջիի ստեղնաշարի իրենց տարբերակները։

Թեկուզ սկզբնական էմոջին հասանելի էր միայն Ճապոնիայում, բայց դրանց սիմվոլների որոշ հավաքածուներ մտցվեցին Յունիկոդի մեջ, ինչը թույլ տվեց օգտագործել դրանք նաև այլ երկրներում։ Արդյունքում, որոշ սմարտֆոններ՝ Windows Phone և Apple-ի iPhone դրանք օգտագործելու հնարավորություն ստացան։ Էմոջին հայտվեց նաև Gmail փոստային ցանցում 2009 թվականի ապրիլից[8]։ Apple Mac OS X համակարգիչների համար օպերացիոն համակարգը աջակցում է էմոջիին, սկսած Mac OS X 10.7 տարբերակից Apple Color Emoji տառատեսակով[9]։ Ներկա պահին շատ հայտնի ծրագրեր ինչպիսիք են՝ WhatsApp, Տելեգրամ, Hangouts և ՎԿ[10] օգտագործում են էմոջիների հավաքածուն հաղորդագրությունների վայրկենական փոխանակման համար։

Android-սարքերն աջակցում են էմոջիին տարբեր ձևի, կախված օպերացիոն համակարգի տարբերակից։ Google ավելացրեց էմոջիի աջակցումը Google ստեղնաշարին 2013 թվականի նոյեմբերին Android-ի բոլոր տարբերակներում, սկսած Android 4.4[11]: Որոշ ծրագրեր հաղորդագրությունների փոխանցման համար, որոնք ստեղծվել են Android օպերացիոն համակարգեր համար[12]՝ կողմանկի մշակողների կողմից, նույնպես ունեն միացված մոդուլներ, որոնք թույլ են տալիս օգտագործել էմոջի։

Windows համակարգերում էմոջին օգտագործվում է Segoe UI Emoji շրիֆտով։ Սկսած Windows 8.1 տարբերակից, օգտագործվում են նաև գունավոր էմոջիներ[13]։

Գոյություն ունեն էմոջիի լիովին աջակցությամբ ազատ անվճար տառատեսկաներ, օրինակ՝ Symbola-ն[13]։

Էմոջիի արտացոլումը տարբեր սարքավորումներում իրականանում է տարբեր ձևի, ինչը հաճախ թերիմացություն է առաջացնում օգտատերերի միջև[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alex Hern. Don’t know the difference between emoji and emoticons? Let me explain, The Guardian
  2. «Why and How I Created Emoji - Ignition». IGNITION. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Smiley ou l’histoire d’une OPA sur un sourire
  4. «The Big Interview: Nicolas Loufrani, CEO, Smiley | Big Interviews | Licensing.biz». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. Piercy, Joseph (2013 թ․ հոկտեմբերի 25). Symbols: A Universal Language. Michael O’Mara Books. ISBN 9781782430735.
  6. «Nicolas Loufrani im INTERVIEW: «Mein Vater hat den Smiley erfunden.» | Interview». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. DICO SMILEYS (French). Alleur (Belgique); [Paris]: MARABOUT. 2002 թ․ մարտի 7. ISBN 9782501037532.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. New in Labs: Extra emoticons
  9. emoji support by Apple
  10. Josh Constine (2013 թ․ մայիսի 15). «Google Unites Gmail And G+ Chat Into "Hangouts" Cross-Platform Text And Group Video Messaging App» (անգլերեն). Tech Crunch. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  11. «Google adds SMS to Hangouts Android app, Emoji to KitKat keyboard». Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  12. «emoji - Google Play». Market.android.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. 13,0 13,1 Ralf Herrmann. Color Emoji in Windows 8.1—The Future of Color Fonts? // Typography.Guru.
  14. Эмодзи часто являются причиной недопонимания
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմոջի» հոդվածին։