Idol - BTS հարավկորեական փոփ խմբի երգ, որը դարձավ նրանց երրորդ կոմպիլացված ալբոմը՝ Love Yourself: Answer-ի գլխավոր սինգլը։ Սինգլը թողարկվեց 2018 թվականի օգոստոսի 24-ին, ինչպես նաև ձայնագրվեց երգի ալտերնատիվ տարբերակը ամերիկացի երգչուհի Նիքի Մինաժի մասնակցությամբ[6][7]։

«Idol»
BTS-ի երգը «Love Yourself: Answer» ալբոմից
Թողարկված2018 թվականի օգոստոսի 24
Ֆորմատթվային ներբեռնում, CD-սինգլ, սթրիմինգ
ԺանրK-pop[1], EDM[2], սամուլորրի[3], թրեփ[4], gqom[5]
Տևողություն3:43
4:20 (տարբերակ Նիքի Մինաժի հետ)
ԼեյբլBig Hit Entertainment, IRIVER
Հեղինակ«hitman» bang, Ali Tamposi, Rap Monster, Roman Campolo, Supreme Boi
ՊրոդյուսերPdogg
Love Yourself: Answer ալբոմի երգացանկ
Fake Love
(2018)
«Idol»
(2018)
Waste It on Me
(2018)

Երգի մասին խմբագրել

Billboard ամսագրում ասվում է, որ Idol -ը ավանդույթներով ոգեշնչված երգ է, որը ներկայացնում է դասական կորեական տարբեր գործիքներ[8]։ Երգը և տեսահոլովակը ստեղծվել են պխանսորի երաժշտության և 1997 թվականի Ջոն Վուի կողմից նկարահանված «Առանց դեմքի» ֆիլմի ազդեցության տակ[9]։ Yonhap և Rolling Stone India հրատարակությունները հայտնում են, որ երգը իրենից ներկայացնում է EDM-սինգլ, որն իր մեջ ընդհանրացնում է Հարավային Աֆրիկայի պարային երաժշտությունը, ավանդական կորեական ռիթմեր[5][10]։

Տեղեկությունն այն մասին, որ խումբը միասնական երգ է թողարկելու Նիքի Մինաժի հետ հայտնվել է մեկ օր առաջ սինգլի թողարկումից[7][11][12]

Թողարկումից հետո, երգը համացանցի օգտատերերին ստիպեց մասնակցել պարային մարտահրավերի, որը հայտնի էր «Idol Challenge» անունով, որտեղ մարդիկ տեսահոլովակներ էին տեղադրում՝ սինգլի կրկներգի պարային հատվածը փորձելով նույնությամբ կրկնել[13][14]։ «Idol Challenge»-ում մասնակցեցին նաև հարավկորեական B.A.P խմբի մասնակից՝ Zelo-ն և ամերիկացի պարող Սթիվեն Բոսսը՝ էլեն Դեջեներեսի շոուի թողարկման ժամանակ[15]։

Տեսահոլովակ խմբագրել

2018 թվականի օգոստոսի 2-ին խումբը թողարկեց ապագա տեսահոլովակի թիզեռը[15], իսկ տեսահոլովակը թողարկվեց 2 օր անց[16]։ Տեսահոլովակը YouTube-ում ռեկորդ սահմանեց 24 ժամվա ընթացքում ամենաշատ դիտումներ հավաքած տեսահոլովակների մեջ՝ հավաքելով 45 միլիոն դիտում առաջ անցնելով նախորդ ռեկորդ սահմանած K-pop տեսահոլակը՝ Blackpink խմբի «Ddu-Du Ddu-Du» երգի տեսահոլովակը, ինչպես նաև բոլոր տեսահոլովակների մեջ նախորդ ռեկորդակիր՝ Թեյլոր Սվիվթի «Look What You Made Me Do» երգը[17][18][19]։ Օգոստոսի 29-ին տեսահոլովակը սահմանեց 2018 թվականի ռեկորդը՝ հավաքելով 100 միլիոն դիտում ամենակարճ ժամանակահատվածում[20]։

Քննադատների արձագանք խմբագրել

Time հրատարակության գրախոսության մեջ «Idol»֊ը բնութագրվում է, որպես ակումբային երգ՝ ծանր բիթով՝ բաբախող էներգիայի և սաքսաֆոնի մեղեդու ուղեկցությամբ, իսկ Նիքի Մինաժի հետ համագործակցությունը քննադատները գնահատում են, որպես ամերիկյան բեմում BTS-ի հայտվելու սկիզբ[21]։

Երգացանկ խմբագրել

# ԱնվանումՊրոդյուսերներ Տևողություն
1. «Idol»  Pdogg 3:43
Digital bonus track
# ԱնվանումՊրոդյուսերներ Տևողություն
1. «Idol» (Նիքի Մինաժի մասնակցությամբ)Pdogg 4:20

Դիրքը չարտերում խմբագրել

Չարտ (2018) Բարձրագույն
դիրքը
Ավստրալիա ARIA Charts[22] 35
Իռլանդիա Irish Recorded Music Association[23] 33
Նոր Զելանդիա New Zealand Hot Singles (Recorded Music NZ)[24] 2
  Scottish Singles Top 40[25] 10
Հարավային Կորեա Gaon Digital Chart[26] 12
Շվեդիա Sverigetopplistan[27] 60
  UK Singles Chart[28] 21

Նիքի Մինաժի հետ տարբերակ խմբագրել

Չարտ (2018) Բարձրագույն
դիրք
  Ultratip Flanders[29] 38
  Media Control AG[30] 43
Իտալիա Federazione Industria Musicale Italiana[31] 88
  Mega Single Top 100[32] 96
Հարավային Կորեա Gaon Chart[26] 86

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Երաժշտական ծրագրերի մրցանակներ խմբագրել

Ծրագիր Ամսաթիվ Հղում
Music Bank (KBS) 2018 թվականի օգոստոսի 31 [33]

Melon Popularity Award խմբագրել

Մրցանակ Ամսաթիվ Հղում
Weekly Popularity Award 2018 թվականի օգոստոսի 27 [34]

Հրատարակության ժամանակագրություն խմբագրել

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ Հղում
Աշխարհ 2018 թվականի օգոստոսի 24 թվային բաշխում Big Hit Entertainment, IRIVER [35]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kim, Nemo. «BTS album Love Yourself: Answer review – Suga, J-Hope and Rap Monster solos, Korean drums, Nicky Minaj. BTS Army are gonna love this». South China Morning Post. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  2. Kim, Eun Ae. «[퇴근길 신곡] 한복 입은 방탄소년단이 정의한 조선표 EDM 'IDOL', 얼쑤 좋다!». Osen (կորեերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Han, Kyung. «방탄소년단 'IDOL' 뮤직비디오 공개 반응 "상상초월 대박"» (կորեերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Kun, Seung-ah. «[팝's신곡]"얼쑤, 지화자 좋다"…'아이돌' 방탄소년단의 진정한 나». Herald Pop (կորեերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  5. 5,0 5,1 Chakraborty, Riddhi. «BTS Channel Bollywood Vibes on 'Idol'?». Rolling Stone India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «Nicki Minaj Will Feature on BTS' Alternate Version of New Single 'Idol'». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  7. 7,0 7,1 «BTS Recruit Nicki Minaj For Alternate Version Of 'IDOL'». Forbes. 2018 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  8. Herman, Tamar (2018 թ․ օգոստոսի 22). «BTS Share Teaser Video For Upcoming Single 'Idol' Ahead Of 'Love Yourself: Answer'». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «Watch Love Yourself: Answer's IDOL: BTS embraces the right blend of Korean tradition and modernism». Mumbai Mirror. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «New BTS album to hit world music scene with S. African dance-themed main track». Yonhap. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «BTS release new version of Idol featuring Nicki Minaj». Contactmusic.com. 2018 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «방탄소년단X니키미나즈, 월드와이드 컬래버레이션 전격 성사! 디지털 스페셜 트랙 'IDOL' 피처링» (կորեերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  13. Gemmill, Allie (2018 թ․ օգոստոսի 30). «BTS Started a New Dance Challenge and the ARMY Is Living». Teen Vogue. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  14. Omar, Aref (2018 թ․ օգոստոսի 31). «#Showbiz: BTS' #IdolChallenge catching on like wildfire on Twitter». The New Straights Times. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  15. 15,0 15,1 Rincón, Alessandra (2018 թ․ օգոստոսի 30). «B.A.P's Zelo, tWitch and More Do the BTS' 'Idol' Dance Challenge: Watch». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  16. Lee, Jan (2018 թ․ օգոստոսի 25). «South Korean top boyband BTS releases single with US rapper Nicki Minaj». The Straights Times. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  17. «Black Pink's Ddu-Du Ddu-Du music video scores 36.2million views in first 24 hours». Metro UK. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  18. «BTS' 'Idol' Has Biggest YouTube 24-Hour Debut of All Time». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  19. «Taylor Swift Tops PSY's 24-Hour YouTube Record With 'Look What You Made Me Do'». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  20. «BTS' 'Idol' Music Video is Fastest to Reach 100M Views In 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  21. Bruner, Raisa (2016 թ․ օգոստոսի 24). «Nicki Minaj and K-Pop Superstars BTS Join Forces on a Hard-Charging New Song». Time. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  22. «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2018 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  23. «Benny Blanco scores first Irish Number 1: "That's insane!"». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  24. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  25. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է September 1, 2018.
  26. 26,0 26,1 «Digital Chart – Week 34 of 2018» (կորեերեն). Gaon Music Chart. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  27. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  28. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է September 1, 2018.
  29. Ultratop.be — BTS feat. Nicki Minaj — Idol (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 31, 2018.
  30. BTS feat. Nicki Minaj - Idol (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է August 31, 2018.
  31. «Top Singoli – Classifica settimanale WK 35» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. Dutchcharts.nl — BTS feat. Nicki Minaj — Idol (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 31, 2018.
  33. Kang, Min-kyung (2018 թ․ օգոստոսի 31). «방탄소년단 RM, 남다른 팬사랑 "첫 1위..아미의 업적"» [BTS RM, a special fan love "First Place...Army's Achievement"]. Star News (կորեերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  34. «Melon Weekly Award» (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  35. «Love Yourself 結 'Answer' by BTS on iTunes». iTunes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.