Map of the Soul: Persona, ԲիԹիԷս հարավկորեական բոյ բենդի վեցերորդ մինի ալբոմը։ Թողարկվել է 2019 թվականի ապրիլի 12-ին Big Hit Entertainment լեյբլում։ Ռելիզը դարձել է առաջինը, 2018 թվականի օգոստոսին թողարկված Love Yourself: Answer-ից հետո[8]։

Map of the Soul: Persona
Պատկեր:Map of the Soul - Persona.png
BTS մինի ալբոմ
Թողարկված2019 թվականի ապրիլի 12-ին
Ժանրքեյ փոփ
Տևողություն26:05
Լեզուկորեերեն անգլերեն
Լեյբլ
ՊրոդյուսերPdogg?
Մասնագիտական ակնարկ
Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
Աղբյուր Վարկանիշ
Metacritic 76/100[1]
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
AllMusic 4/5 stars[2]
NME 4/5 stars[3]
The Guardian 3/5 stars[4]
The Independent 3/5 stars[5]
The Line of Best Fit 9.5/10[6]
Variety favorable[7]
BTS-ի ալբոմների ժամանակագրություն
Love Yourself: Answer MAP OF THE SOUL : 7

Նախաբան և թողարկում

խմբագրել

Առաջին անգամ ալբոմի անվանումը ներկայացնող ներածական տեսանյութը ցուցադրվել է Հոնկոնգում, 2018 թվականի դեկտեմբերին Mnet Asian Music Awards-ում ԲիԹիԷսի ելույթի ժամանակ[9]։ Ռելիզի անոնսը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 12-ի կեսգիշերին, և հայտարարվել է անվանումը՝ «Map of the Soul: Persona»[10]։ Ալբոմը կնշանավորի խմբի կարիերայում նոր սերիայի սկիզբը, ինչպես «The Most Beautiful Moment In Life»-ը (2015-2016) և «Love Yourself»-ը (2017-2018)[11]։

Մարտի 27-ին ներկայացվեց «Persona» թրեյլերը, որը կատարեց ԱռԷմը[12]։ Հայտնի Refinery29 պորտալի խմբագիր Նատալի Մորինը կոմպոզիցիան նկարագրել է որպես «վառ, դինամիկ երգ», «նշելով խմբի հասունացման և ինքնորոշման թեմաները»[13]։ Ապրիլի 1-ին ԲիԹիԷսը ներկայացրել է կոնցեպտ լուսանկարների միանգամից երկու տարբերակ։ Առաջին տարբերակը ցույց է տվել լուսանկարներում նվագող մասնակիցներին, երկրորդը բացահայտել է նրանցից յուրաքանչյուրի անձնական կողմերը[14]։ Ապրիլի 3-ին ներկայացվել է կոնցեպտ լուսանկարների երրորդ և չորրորդ տարբերակները։ Երրորդ տարբերակը ներկայացրել է մասնակիցներին վարդերով, չորրորդը զարդարված է էլեգանտ ոճով՝ մասնակիցները հագնված են տարազներով, կրում են զարդեր և խաղում են խաղողի կամ ելակի հետ[15]։

Ապրիլի 8-ի կեսգիշերին ներկայացվել է «작은 것들을 위한 시 (Boy With Luv)» տեսահոլովակի թիզերը, որը նկարահանվել է ամերիկացի երգչուհի Հոլզիի մասնակցությամբ[16], ապրիլի 12-ին կորեական ժամանակով 18:00-ին ԲիԹիԷսը հատուկ հեռարձակում է իրականացրել V Live-ում՝ նվիրված քամբեքին[17]։

Փրոմոուշեն

խմբագրել

Ապրիլի 13-ին, ԲիԹիԷսը ալբոմի թողարկման հաջորդ օրը, ելույթ է ունեցել ամերիկյան հանրահայտ Saturday Night Live սքերթ շոուում[18][19]։

Առևտրային հաջողություն

խմբագրել

Ալբոմի նախնական պատվերները սկսվել են մարտի 13-ին, հայտարարությունից մեկ օր անց և առաջին հինգ օրվա ընթացքում կազմել է ավելի քան 2,6 մլն օրինակ։ Այսպիսով, ԲիԹիԷսը գերազանցել է իր նախնական պատվերների ռեկորդը և թարմացրել այն, բոլոր կորեացի արտիստների շրջանում[20][21]։ Ապրիլի 11-ին՝ ալբոմի պաշտոնական թողարկումից մեկ օր առաջ, հայտարարվել էր, որ ալբոմի նախնական պատվերները կազմել են ավելի քան 3 մլն օրինակ[22]։

«작은 것들을 위한 시 (Boy With Luv)» սինգլը ստացել է «Realtime All-Kill» կարգավիճակ՝ դառնալով №1-ը ներկա ժամանակի հարավկորեական հիթ-շքերթներում։ Ալբոմի մնացած կոմպոզիցիաները զբաղեցրել են MelOn-ի թոփ-10-ը[23]։

Map of the Soul: Persona-ն դարձել է №1-ը աշխարհի ավելի քան 80 երկրներում, իսկ սինգլը գլխավորել է iTunes-ը ավելի քան 60 երկրներում[24]։

Տրեկ-լիստ

խմբագրել

Տեղեկատվությունը վերցված է ալբոմի ֆիզիկական տարբերակից[25]։

# ԱնվանումԼրացուցիչ պրոդյուսերներ Տևողություն
1. «Intro: Persona»  Hiss noise 2:54
2. «Boy with Luv» (작은 것들을 위한 시) (Հոլզիի հետ)Մելանի Ջոյ Ֆոնտանա, Միքայել Շուլց, Էմիլի Բեյսբենդ 3:49
3. «Mikrokosmos» (소우주)Մարկուս ՄաքՔոան, Ռայան Լորի, Քամիլիա Էն Սթյուարտ, “DJ Swivel” Young, Քենդիս Նիկոլ Սոսա, Fontana, Lindgren 3:46
4. «Make It Right»  Բենջի Գիբսոն, Ջո Հիլ 3:42
5. «Home»  Լորեն Դայսոն, Tushar Apte, Քրիստա Յանգս, Ջուլիա Ռոս 4:00
6. «Jamais Vu» (Ջին, Ջեյ-Հոփ և Չոնգուկ)Ջեյմս Ռեյնոլդս, Stewart 3:46
7. «Dionysus»  Ռոման Կամպոլո 4:08
26:05

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Map of the Soul: Persona By BTS Reviews And Tracks». Metacritic. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  2. Young, Neil. «Map of the Soul: Persona – BTS». AllMusic. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  3. Daly, Rhian. «BTS – 'Map Of The Soul: Persona' review». NME. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  4. Petridis, Alexis. «BTS: Map of the Soul: Persona – kings of K-pop are just another boyband». The Guardian. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  5. Greenwood, Douglas. «BTS, Map of the Soul: Persona, review: The world's favourite boyband add rock guitars and Ed Sheeran to their repertoire». The Independent. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  6. Simon-Bashall, Sophia (2019 թ․ ապրիլի 12). «BTS' sincerity shines through on Map of the Soul: Persona». The Line of Best Fit. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  7. Kim, Jae-ha (2019 թ․ ապրիլի 12). «Album Review: BTS' 'Map of the Soul: Persona'». Variety. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  8. «BTS Announce New Album MAP OF THE SOUL : PERSONA». Pitchfork. 2019 թ․ մարտի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  9. «BTS Announces 'Map of the Soul: Persona' Album». Billboard. 2019 թ․ մարտի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  10. «BTS announce new album Map of the Soul: Persona». CoS. 2019 թ․ մարտի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  11. «The Tweets About BTS' 'Map Of The Soul: Persona' Album News Are Bursting With Excitement». Elite Daily. 2019 թ․ մարտի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  12. «BTS' RM Raps in Comeback Trailer Ahead Of 'Map of the Soul: Persona' Album: Watch». Billboard. 2019 թ․ մարտի 27. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  13. «BTS' RM Literally Spits Fire & Drops Clues In New Map of the Soul: Persona Teaser». Refinery29. 2019 թ․ մարտի 28. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  14. «BTS Share First 'Map of the Soul: Persona' Concept Photos». Billboard. 2019 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  15. «BTS' 'Map Of The Soul: Persona' Concept Photos Versions 3 & 4 Are Here To Make You Swoon». Elite Daily. 2019 թ․ ապրիլի 3. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  16. «BTS Teaser with Halsey». Big Hit Entertainment on Twitter. 2019 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  17. «BTS' "Kkul FM 06.13" To Make Its Return For "Map Of The Soul: Persona" Comeback». Hello K-Pop. 2019 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  18. «BTS To Make 'Saturday Night Live' Debut -- Here's What That Means For Their Careers». Forbes. 2019 թ․ մարտի 13. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  19. «방탄소년단, 전 세계 무대로 월드 와이드 컴백…美 'Saturday Night Live'서 신곡 무대 최초 공개». Naver. 2019 թ․ մարտի 14. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  20. «BTS Breaks Their Own Record With 2.6 Million Preorders Of Upcoming Album». Forbes. 2019 թ․ մարտի 19. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  21. «방탄소년단, 'MAP OF THE SOUL : PERSONA' 선주문 5일 만에 268만장 돌파». Daum. 2019 թ․ մարտի 19. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  22. «방탄소년단, 오늘(12일) 새 앨범 전세계 동시 발표..할시⋅에드시런과 글로벌 협업[공식]». Naver. 2019 թ․ ապրիլի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  23. «BTS Sweeps All Major Realtime Charts With "Boy With Luv" And "Map Of The Soul: Persona"». Soompi. 2019 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  24. «BTS' "Map Of The Soul: Persona" Claims #1 On US iTunes Album Sales Chart; "Boy With Luv" #1 On Song Chart». Headline Planet. 2019 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  25. Map of the Soul: Persona (CD booklet). BTS. South Korea: Big Hit Entertainment. 2019.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)