Awaken (անգլ. թարգմանաբար՝ «Զարթոնք»), հարավկորեական NCT 127 բոյ բենդի՝ NCT-ի երկրորդ միավորի, առաջին ճապոնական ստուդիական ալբոմը։ Ալբոմը թողարկվել է «Avex Trax» լեյբլի կողմից, 2019 թվականի ապրիլի 17-ին։ Դա խմբի առաջին ալբոմն էր, որտեղ չի եղել ՎինՎինը, որը հայտարարել է, որ WayV-ի հետ առաջխաղացման ժամանակ կլինի ընդմիջման մեջ։ Ալբոմը խթանելու համար NCT 127-ը գնացել է իր առաջին «Neo City — The Origin» համերգային շրջագայությանը Ճապոնիայում։

Awaken
NCT 127 ստուդիական ալբոմ
Թողարկված17 ապրիլի, 2019
ԺանրՔեյ փոփ, պարային երաժշտություն
Լեզուճապոներեն, անգլերեն և կորեերեն
ԼեյբլSM Entertainment
ՊրոդյուսերԼի Սուման
NCT 127-ի ալբոմների ժամանակագրություն
Take Over The Moon (2019) We Are Superhuman (2019)
Սինգլներ Awaken  ալբոմից
  1. «Wakey Wakey»
    Թողարկվել է՝ 18 մարտի, 2019

Նախադրյալներ և թողարկում խմբագրել

Ճապոնական շուկայում 2018 թվականին «Chain» մինի ալբոմով առաջնաելույթից հետո NCT 127-ը 2019 թվականի ապրիլի 17-ին թողարկել է իր առաջին ճապոնական ստուդիական ալբոմը՝ «Awaken»-ը[1]։

Ալբոմը թողարկվել է տասնչորս տարբերակով. CD+DVD-ի սահմանափակ թողարկումը, որը վերադարձել է սովորական հրատարակությանը սպառումից հետո, սահմանափակ CD+Blu-ray թողարկումը, որը վերադարձել է սովորական հրատարակությանը, և ինը սահմանափակ CD թողարկումներ, որոնք վերադարձել են սովորական CD թողարկմանը։ Բոլոր սահմանափակ հրատարակությունները թողարկվել են 9 տեսակի մեկ առևտրային քարտով[2]։

«Wakey-Wakey» սինգլի համար երաժշտական տեսահոլովակի թիզերը թողարկվել է 2019 թվականի մարտի 17-ին, իսկ ամբողջական երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի մարտի 18-ին[3]։

Պրոմոուշեն խմբագրել

2018 թվականի օգոստոսին հայտարարվել էր, որ NCT 127-ը սկսած 2019 թվականի փետրվարի 2-ին Օսակայից կսկսի իր առաջին համաշխարհային շրջագայությանը՝ «Neo City — The Origin»–ն, ընդհանուր առմամբ յոթ կանգառներով՝ Հիրոսիմա, Կանաձավա, Սապորո, Ֆուկուոկա, Նագոյա, Սայթամա և Օսակա քաղաքներում[4]։

Առևտրային հաջողություն խմբագրել

Ալբոմը Oricon Weekly Albums հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել չորրորդ հորիզոնականում՝ իր թողարկման առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 53 042 օրինակով, ինչպես նաև Oricon Weekly Digital Albums հիթ-շքերթի 14-րդ հորիզոնականում՝ 978 ներբեռնումով[5]։

Երգացանկ խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «Lips»   3:06
2. «Wakey-Wakey»   3:02
3. «Chain»   3:42
4. «Regular» (English version) 3:40
5. «Touch» (Japanese version) 3:10
6. «Blow My Mind»   3:48
7. «Limitless» (Japanese version) 4:08
8. «Long Slow Distance»   4:25
9. «Kitchen Beat»   3:29
10. «Cherry Bomb» (Korean version) 3:56
11. «Fire Truck» (Korean version) 2:58
12. «End to Start»   3:30

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթներ (2019) Լավագույն հորիզոնական
French Digital Albums (SNEP)[6] 121
Japanese Albums (Oricon)[7] 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Awaken by NCT 127 on iTunes
  2. 2019年4月17日(水)発売 NCT 127 Japan 1st Full Album『Awaken』購入者特典<特典イメージ画像公開
  3. 本日、NCT 127 Japan 1st Full Album 『Awaken』リード曲の「Wakey-Wakey」ミュージックビデオを公開
  4. NCT 127 1st Tour 'NEO CITY : JAPAN — The Origin'
  5. オリコン週間 アルバムランキング 2019年04月15日〜2019年04月21日 | ORICON NEWS
  6. «NCT 127 - Awaken (1st Japanese Album): French Album Charts - Week 16, 2019». Snep Musique. 2018 թ․ ապրիլի 19. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.(չաշխատող հղում)
  7. "Oricon Top 50 Albums: 2019-04-29" (in Japanese). Oricon. Retrieved April 24, 2019.