NCT 127-ը հարավկորեական NCT բոյ բենդի երկրորդ ենթաբաժինն է։ Անդամներն են՝ Թեյոնը, Թեիլը, Յուտան, Ջեհյոնը, Վինվինը, Մարկը և Հեչանը։ Հետագայում Ջոննին և Դոյոնը միացան խմբին 2016-ի դեկտեմբերին։ 2018-ի սեպտեմբերին Չոնուն ավելացավ խմբին։

NCT 127
NCT 127-ը 2018-ի հոկտեմբերին
Ձախից-աջ։ Ջոննի, Հեչան, Մարկ, Վինվին, Թեյոն, Ջեհյոն, Յուտա, Թեիլ, Չոնու և Դոյոն
Հիմնական տվյալներ
ԵրկիրՍեուլ, Հարավային Կորեա
Ժանրեր
Գործունեություն2016–ներկա
ԼեյբլSM
Կապված
Կայքnct127totheworld.com
 NCT 127 Վիքիպահեստում

Խմբի անունն է «Neo Culture Technology»-ի հապավումը, և 127 համարը ներկայացնում է Սեուլի երկայնական կոորդինատը[1]։

Պատմություն խմբագրել

Դեբյուտից առաջ։ SM Rookies և NCT խմբագրել

NCT 127-ի բոլոր տասը անդամներն ի սկզբանե SM Rookies-ից էին, նախնական դեբյուտային խումբ, որը վարում էր SM Entertainment[2]։ 2016-ի հունվարին SM-ի հիմնադիր Լի Սու Մանը հայտարարեց, որ նախատեսվում է նոր բոյ բենդ`մի քանի տարբեր ենթաբաժանումներով[3]։

NCT 127-ի գոյությունը պաշտոնապես հայտարարվեց հուլիսի 1-ին[4]։

2016: Դեբյուտ և նոր անդամներ խմբագրել

 
NCT 127-ի նախնական յոթ հոգուց բաղկացած կազմը

NCT 127-ը իրենց պաշտոնական առաջին դեբյուտը ունեցավ NCT #127 EP-ով 2016 թվականի հուլիսի 10-ին[5]։ EP-ն առաջին տեղում էր Gaon Album Chart-ում և գլխավորեց աղյուսակը մինչև թողարկման երրորդ շաբաթը[6] Այն նաև հայտնվել է Billboard-ի համաշխարհային ալբոմների աղյուսակում, 2-րդ տեղում[7][8]։ Նրանց դեբյուտային կատարումը տեղի ունեցավ MnetM Countdown-ում, որտեղ նրանք կատարում էին գլխավոր սինգլները՝ Fire Truck-ը և Once Again-ը։[9]

Դեկտեմբերի 5-ին, NCT 127-ը թողարկեց իրենց Good Thing երգի պարային կատարման տարբերակը, իսկ դեկտեմբերի 20-ին նրանք թողարկեցին Switch-ի տեսահոլովակը[10]։

Դեկտեմբերի 27-ին, SM Entertainment-ը հայտարարեց երկու նոր անդամների՝ Դոյոնի և Ջոննիի ավելացման մասին[11]։

2017: Limitless և Cherry Bomb խմբագրել

Հունվարի 5-ին, NCT 127-ը թողարկեց Limitless-ի տեսահոլովակը[12]։ Դա նրանց երկրորդ EP-ի՝ Limitless-ի գլխավոր թրեքն էր, որը թողարկվեց հունվարի 9-ին[13][14][15]։

Հունիսի 14-ին NCT 127-ը թողարկեց իր երրորդ EP Cherry Bomb[16] Հաջորդ օրը խումբը M Countdown-ում առաջին անգամ կատարեց Cherry Bomb և 0 Mile երգերը[17]։ Billboard-ը և Idolator-ը հետագայում անվանեցին Cherry Bomb-ը տարվա լավագույն քեյ-փոփ երգերից մեկը[18][19]։

2018: Empathy, Ճապոնական դեբյուտ, նոր անդամ, Regular-Irregular և Regulate խմբագրել

2018-ի մարտի 14-ին NCT 127-ը թողարկեց Touch սինգլը՝ որպես NCT 2018 Empathy-ի մաս[20]։ Մայիսի 23-ին, NCT 127-ը թողարկեց իրենց ճապոնական դեբյուտային EP-ը Avex Trax-ի միջոցով[21]։ Այն հասավ երկրորդ տեղում Oricon Albums-ի աղյուսակում[22]

Հոկտեմբեր 12-ին, NCT 127-ը թողարկեց իրենց առաջին ամբողջական ալբոմը՝ Regular-Irregular-ը, որը հասավ Billboard 200-ում 86-րդ տեղում[23] Ալբոմում նշվեց նաև NCT U-ի Չոնուի ավելացումը NCT 127-ի շարքին, և խումբը եղավ տասը անդամով[24] Ալբոմի թողարկումից հետո NCT 127-ը այցելեց Ջիմի Քիմմել ուղիղ եթեր շոուը և կատարեցին՝ Regular-ի և Cherry Bomb-ի անգլերեն տարբերակները[25][26][27]։

Նոյեմբերի 23-ին, NCT 127-ը թողարկեց Regular-Irregular-ի վերափաթեթավորված տարբերակը[28]։ Simon Says գլխավոր սինգլի հետ միասին[29]։ Հայտարարվեց, որ Վինվինը չի մասնակցելու այս գործողությունին, որպեսզի պատրաստվի WayV-ի հետ իր դեբյուտին[30]։

2019: Առաջին համաշխարհային շրջագայություն, Awaken և We Are Superhuman խմբագրել

2019 թվականի հունվարին NCT 127-ը հայտարարեց իր առաջին համերգային շրջագայությունը՝ Neo City – The Origin անունով[31][32], հունվարից մարտ ամիսներին Հարավային Կորեայում և Ճապոնիայում շրջագայությունների կանգառներով[33][34][35]։ Խումբը նկարահանվել է Դերուլոյի Let's Shut Up & Dance սինգլում, որը լույս է տեսել փետրվարի 22-ին[36][37]։ Մարտի 18-ին խումբը թողարկեց Wakey-Wakey-ը՝ որպես նրանց առաջին ճապոնական ստուդիական ալբոմի՝ Awaken-ի գլխավոր սինգլ, որը թողարկվեց ապրիլի 17-ին[38]։

 
NCT 127-ը կորեական Dispatch ամսագրի նկարահանմանը 2019 թվականին

2019 թվականի ապրիլին NCT 127-ը ստորագրեց Capitol Music Group-ի և Caroline Distribution-ի հետ պայմանագիր։ CMG-ը և Caroline-ը խմբին շուկայավարում էին տրամադրում աշխարհի մի քանի տարածքներում[39]։ Նրանք Լավ առավոտ Ամերիկա-ում և Ստրահան, Սարա և Քիքի-ում երրորդ քեյ-փոփ խումբն էին, որ զրույցի այցելեցին[40]։ Նույն ամսվա ընթացքում խումբը հայտարարեց չորրորդ EP-ն՝ We Are Superhuman-ը, որը թողարկվեց 2019 թվականի մայիսի 24-ին[41][42]։ խումբը շարունակեց ինը անդամներով, քանի որ Վինվինը ավելացել էր WayV-ի կազմին[43] Խումբը կատարեց EP-ի գլխավոր սինգլ՝ Superhuman-ը, Լավ առավոտ Ամերիկա և Ստրահան, Սարա և Քիքի շոուերում[44]։ Նրանք նաև երգը կատարել են մայիսի 14-ին The Late Late Show with James Corden-ում[45]։ Խումբը հայտնվեց ճապոնական շոու՝ NCT 127 Teach Me JAPAN!-ում, Որը հունիսի 9-ից սկսեց եթերը dTV-ով։[46]

We Are Superhuman-ը Billboard 200-ի աղյուսակում 11-րդ տեղում հանդես եկավ 27,000 ալբոմային միավորով`դառնալով նրանց երկրորդ մուտքը աղյուսակում[47]։ EP-ը նաև դարձավ նրանց երկրորդ համար մեկ ալբոմը՝ «World Albums chart»-ում։[47] Highway to Heaven-ի անգլերեն տարբերակը թողարկվել է որպես EP-ի երկրորդ սինգլը 2019 թվականի հուլիսի 18-ին[48]։ 2019-ի օգոստոսին SM-ը հայտարարեց, որ Չոնուն դուրս կգա խմբից կարճ ժամանակով՝ չբացահայտված պատճառով[49], չնայած SM-ը 2019-ի նոյեմբերին ասում էր, որ հնարավոր է նորից միանա խմբին 2020 թվականին[50]։

NCT 127-ը հանդես եկավ որպես հատուկ հյուր 2019 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի Գլոբալ քաղաքացիության փառատոն-ում[51]։ Խումբը թողարկել է իրենց առաջին ամբողջական ալբոմ՝ Neo City: Seoul - The Origin-ը, հոկտեմբերի 24-ին[52]։ Նրանք նոյեմբերի 3-ին հանդես եկան Իսպանիայի Սևիլյա քաղաքում կայացած 2019 MTV Europe Music Awards մրցանակաբաշխությանը՝ դառնալով առաջին քեյ-փոփ խումբը, որը ելույթ է ունեցել արարողությանը[53]։ Խումբը նոյեմբերի 28-ին Նյու Յորքի Macy's Thanksgiving Day Parade-ում ելույթ ունեցավ՝ նրանց դարձնելով Կորեական առաջին խումբը, ով հանդես եկավ միջոցառմանը[54][55]։

2020: Neo Zone և առաջին ԱՄՆ տուրի հետաձգումը կորոնավիրուսի մտավախությունների պատճառով խմբագրել

NCT 127-ը հունվարի 27-ին իրենց Յություբյան պաշտոնական ալիքում թողարկեց տեսահոլովակ Dreams Come True-ի համար[56]։ Չոնույի վերադարձի հայտարարության հետ միասին խումբը շարունակեց իր երկրորդ կորեական ստուդիական ալբոմի՝ Neo Zone-ի փրոմոուշենը 2020 թվականի մարտի 6-ին։ Մի քանի անդամներ մասնակցել են ալբոմի գրմանը[57]։ Neo Zone-ը Billboard 200 չարթում 5-րդ հորիզոնականը գրավեց՝ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառելով ավելի քան 87,000 օրինակ[58][59]։ Ալբոմը վաճառել է ավելի քան 700,000 օրինակ թողարկման առաջին ամսվա ընթացքում, դառնալով նրանց ամենավաճառված ալբոմը[60][61][62]։

Նրանք պետք է մեկնեին իրենց երկրորդ տուր՝ Neo Zone - The Awards-ին, 2020 թվականի հունիսին Հյուսիսային Ամերիկայում[57], սակայն տուրը անորոշ ժամանակով հետաձգվեց COVID-19 պանդեմիայի հետ կապված մտավախությունների պատճառով[63]։

Մայիսի 19-ին խումբը թողարկեց NeoZone: the Final Round-ը, որը Neo Zone-ի վերափաթեթավորումն է։ Ալբոմը թողարկվել է գլխավոր սինգլ՝ Punch-ի հետ միասին[63][64]։

Անդամներ խմբագրել

Խմբի անդամները 2019 թվականի դրությամբ հետևյալն են[65][66]։

  • Թեիլ (문태일)
  • Ջոննի (쟈니 / 서영호)
  • Թեյոն (이태용)
  • Յուտա (유타 / 中本 悠太 / なかもと ゆうた)
  • Դոյոն (도영 / 김동영‬)
  • Ջեհյոն (재현 / 정윤오)
  • Վինվին (윈윈 / 董思成)
  • Չոնու (김정우)
  • Մարկ (마크 / 이민형)
  • Հեչան (해찬 / 이동혁)

Սկավառակագրություն խմբագրել

Կորեերեն ալբոմներ
Ճապոներեն ալբոմներ

Համերգներ խմբագրել

Գլխավոր խմբագրել

  • NCT 127 1st Tour 'NEO CITY – The Origin' (2019-2020)
  • NCT 127 2nd Tour 'NEO CITY – The Awards' (2020)

Համերգի մասնակցություն խմբագրել

  • SM Town Live World Tour VI (2017–2018)
  • SM Town Special Stage 2019 Սանտյագոյում (2019)
  • SM Town Live 2019 Տոկիոում (2019)

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Apple Music-ը NCT 127-ին անվանեց «New Artist of the Week»՝ «Cherry Bomb» ալբոմի թողարկումից հետո[67] NCT 127-ը ստացավ նաև «Best Newcomer» մրցանակը Mnet Asian Music Awards-ից, Golden Disk Awards-ից և Seoul Music Awards-ից[68][69][70]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «5 essential facts about NCT 127». Kpop Herald. 2018 թ․ հոկտեմբերի 25.
  2. «SM Rookies». SM Rookies. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  3. «SM Entertainment continues expansion with New Culture Technology». Kpop Herald. 2016 թ․ փետրվարի 23.
  4. «(UPDATE) #NCT127: SM Entertainment Unveils Members Of New NCT Sub-Unit». Hype. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  5. «NCT 127 전곡 음원 공개, 보너스트랙까지 총 7곡 수록». Herald Corporation (կորեերեն). 2016 թ․ հուլիսի 10.
  6. «국내 대표 음악 차트 가온차트!». Gaon Chart (Korean). Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «NCT Debuts on World, Heatseekers Albums Charts With 'NCT #127'». Billboard. 2016 թ․ հուլիսի 20.
  8. Jeon, Su Mi (2016 թ․ հուլիսի 29). «NCT Knows How to ′Taste The Feeling′ with Coca-Cola». Mwave. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  9. «원더걸스·비스트, 오늘(7일) '엠카'서 컴백 무대 최초 공개». Nate (կորեերեն). News1. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  10. «NCT 127 drop surprise 'Switch' MV». SBS. 2016 թ․ դեկտեմբերի 21.
  11. «NCT 127 to Make Comeback as 9 Member Group». Mwave. 2016 թ․ դեկտեմբերի 27.(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  12. «NCT 127 to Make Comeback Through Two Music Videos». Mwave. 2016 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  13. «[뮤직IS] NCT 127 '무한적아', 러프버전 MV에 담긴 숨은 뜻». JoongAng Ilbo (կորեերեն). 2017 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  14. «2017년 02주차 Album Chart». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  15. «NCT 127 Scores No. 1 Spot on World Albums Chart With 'Limitless'». Billboard. 2018 թ․ հունիսի 26.
  16. Dam-young, Hong (2018 թ․ հունիսի 26). «Rising K-pop rookie NCT 127 drops powerful 'Cherry Bomb'». The Korea Herald. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  17. «T-ara, NCT 127 and Pentagon to Perform Comeback Stages on ′M COUNTDOWN′». Mwave. 2017 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  18. «The Best K-pop Songs of 2017: Critics' Picks». Billboard. 2017 թ․ դեկտեմբերի 14.
  19. «» From BTS To HyunA, The Best K-Pop Songs Of 2017». www.idolator.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  20. «NCT 127's 'Touch' Video: Watch». Billboard. 2018 թ․ մարտի 13.
  21. «NCT 127 Release Music Video for Japanese Single 'Chain'». Billboard. 2018 թ․ մայիսի 8.
  22. «[Oh! 재팬] NCT 127, 일본 정식 데뷔..오리콘차트 2위로 진입». Osen (կորեերեն). 2018 թ․ մայիսի 24.
  23. «NCT 127 Chart History». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  24. «NCT 127 Explores the Depths of Reality on 'Regular-Irregular' Album». Billboard. 2018 թ․ հոկտեմբերի 12.
  25. «NCT 127 Perform 'Regular' & 'Cherry Bomb' For U.S. TV Debut on 'Jimmy Kimmel Live!'». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  26. «NCT 127 to perform at Disney special on ABC». Kpop Herald. 2018 թ․ սեպտեմբերի 30.
  27. «NCT 127 Release 'Up Next Session: NCT 127' EP on Apple Music». Billboard. 2018 թ․ հոկտեմբերի 21.
  28. «NCT 127 to release repackaged album on Nov. 23». Herald. 2018 թ․ նոյեմբերի 14.
  29. «Kpop NCT 127 Pay No Attention to Haters in Dramatic 'Simon Says' Video: Watch». Billboard. 2018 թ․ նոյեմբերի 23.
  30. «SM 측 "NCT 127 윈윈, 예정된 中활동 준비로 새앨범 방송활동 불참"». Newsen (կորեերեն). 2018 թ․ նոյեմբերի 22.
  31. «NCT 127 1st Tour 'NEO CITY : SEOUL – The Origin' 오픈 안내». SM Town (կորեերեն). 2018 թ․ դեկտեմբերի 21.(չաշխատող հղում)
  32. «NCT brings their many iterations to the stage: The multi-part boy band kicked off 2019 with series of concerts». Korea JoongAng Daily. 2019 թ․ հունվարի 28.
  33. «NCT 127 "꿈꿔왔던 단독 콘서트, 성장하는 모습 보여줄래요"». Kuki News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  34. «NCT127, 日 첫 투어 성공적 마무리..7만 4천 팬 흔들었다». Osen via Naver. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  35. «NCT 127 1st Tour 'NEO CITY : JAPAN - The Origin' 出演者に関するお知らせ» [NCT 127 1st Tour ‘NEO CITY : JAPAN - The Origin’ News About Performers]. NCT Japan Official Website (Korean). 2019 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. Herman, Tamar (2018 թ․ օգոստոսի 29). «Jason Derulo, NCT 127, and EXO's Lay to Release Michael Jackson Tribute Single». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  37. Կաղապար:Cite
  38. Herman, Tamar (2019 թ․ մարտի 18). «NCT 127 'Wakey Wakey' Up the World in New Japanese Music Video: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  39. Cirisano, Tatiana (2019 թ․ ապրիլի 4). «Capitol Music Group & Caroline Sign K-Pop Stars NCT 127 to Distribution Deal». billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  40. Benjamin, Jeff (2019 թ․ ապրիլի 11). «NCT 127 To Perform On 'Good Morning America' As K-Pop's Latest Mainstream Morning-Show Move». Forbes. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  41. Lam, Teresa (2019 թ․ ապրիլի 17). «K-Pop Group NCT 127 Announces New Album, 'We Are Superhuman'». Hypebae. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  42. «NCT127, 美 방송 출연에 북미투어까지..5월 월드와이드 컴백 [공식입장]». OSEN. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  43. «NCT 127 Says 'We Are Superhuman' In First Teaser For May Comeback». 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  44. Young, Alex (2019 թ․ ապրիլի 18). «NCT 127 announces We Are Superhuman EP, debut 'Superhuman' on Good Morning America: Watch». Consequence of Sound. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  45. «NCT 127 Dazzle With 'Superhuman' Performance On 'Late Late Show': Watch». Billboard. 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  46. «NCT 127の冠番組『NCT 127 おしえてJAPAN!』メインビジュアル解禁!dTVで6・9スタート» [NCT 127's Variety Show "NCT 127 Tell Me JAPAN!" Main Poster Released, to Air June 9]. TV Life (Japanese). 2019 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. 47,0 47,1 Zellner, Xander (2019 թ․ հունիսի 3). «NCT 127's 'We Are Superhuman' Debuts at No. 1 on World Albums & No. 11 on Billboard 200». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  48. Bell, Crystal (2019 թ․ հուլիսի 18). «Let NCT 127 Take You On the "Highway to Heaven"». MTV News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  49. Khouri, Samar (2019 թ․ օգոստոսի 17). «K-Pop Corner: NCT's Jungwoo takes a break due to health». Gulf News. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  50. «NCT 127 정우, 12월 팬미팅 불참 "내년쯤 활동 합류"(공식)» [NCT 127's Jungwoo will not join fanmeet in December, "will try to re-join activities next year"]. Naver (Korean). 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  51. Herman, Tamar (2019 թ․ սեպտեմբերի 29). «NCT 127 Discuss Spreading a 'Positive Message' With Their Performance at Global Citizen Festival». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  52. «NCT 127、初のライブアルバムリリース» [NCT 127 releases first live album]. BARKS (Japanese). 2019 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. Novak, Kim (2019 թ․ հոկտեմբերի 28). «NCT 127 confirmed as first K-Pop stars to perform at MTV Europe Music Awards 2019». Metro. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  54. «See Who's Performing at the 2019 Macy's Thanksgiving Day Parade». Billboard. 2019 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  55. «NCT 127 Citi Concert on TODAY: What you need to know». Today. 2019 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  56. «NCT127, 3월 6일 정규 2집 컴백…기프트송 스페셜 영상 공개». Naver. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  57. 57,0 57,1 Bailey, Alyssa (2020 թ․ մարտի 18). «NCT 127 on Representing K-Pop Abroad and Their Favorite Hair Colors». ELLE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  58. McIntyre, Hugh. «XXXTentacion, NCT 127 And Post Malone: 5 Big Moves On This Week's Billboard 200». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  59. «K-pop boy band NCT 127′s new album debuts at 5th on Billboard 200 – The Korea Times» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  60. http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&targetTime=03&hitYear=2020&termGbn=month
  61. Guerra, Joey (2020 թ․ հունվարի 9). «NCT 127, Willie Nelson, Gwen Stefani, Khalid, Becky G lead RodeoHouston 2020 lineup». Houston Chronicle. Hearst Corporation. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  62. Myer, Madelyn. «NCT 127 shut down the house — literally». The Vermilion (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  63. 63,0 63,1 «NCT 127 to Debut New Single 'Punch' During Online Concert This Weekend». Billboard. 2020 թ․ մայիսի 15. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  64. «NCT127, 新밀리언셀러 등극‥정규 2집 음반 판매량 121만장 돌파(공식)» [NCT 127 becomes new million-seller after 2nd regular album exceeds 1.2 million copies]. Naver (Korean). 2020 թ․ մայիսի 21. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  65. Bell, Crystal. "ALL YOU NEED TO KNOW ABOUT K-POP GROUP NCT 127 (EXCEPT THEIR BLOOD TYPE)", MTV, Retrieved on 24 October 2018.
  66. "NCT 127 Official website" Արխիվացված 2020-07-27 Wayback Machine, SM Entertainment, Retrieved on 11 January 2019.
  67. «NCT 127 Invited to ′Today at Apple′». Mwave. 2017 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  68. «[2016 MAMA] I.O.I and NCT 127 Win Best New Artist Awards». Mwave. 2016 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  69. «EXO, Twice grab top honors at Golden Disc awards». Kpop Herald. 2017 թ․ հունվարի 15.
  70. «EXO sweeps music awards». The Korea Herald. 2017 թ․ հունվարի 20.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «NCT 127» հոդվածին։