Regular-Irregular, հարավկորեական NCT խմբի երկրորդ միավոր NCT 127 բոյ բենդի առաջին ստուդիական ալբոմը։ Ալբոմը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 12-ին «SM Entertainment» լեյբլի կողմից և տարածվել՝ IRIVER-ի կողմից։ Սա NCT 127-ի նախորդ «Cherry Bomb» մինի ալբոմից հետո, որը թողարկվել էր 2017 թվականի հունիսին, առաջին կորեական խոշոր թողարկումն է մեկ տարի չորս ամսվա ընթացքում։ Ալբոմը բաղկացած է տասնմեկ երգից, այդ թվում՝ առաջատար «Regular» սինգլից։

Regular-Irregular
NCT 127 ստուդիական ալբոմ
Թողարկված12 հոկտեմբերի, 2018
Ձայնագրված2018
ԺանրՔեյ փոփ, Պարային երաժշտություն
Լեզուկորեերեն
ԼեյբլSM Entertainment, IRIVER
ՊրոդյուսերԼի Սու Ման
NCT 127-ի ալբոմների ժամանակագրություն
Chain Regular-Irregular Awaken

2018 թվականի սեպտեմբերին Չոնի՝ խմբում ընդգրկվելուց պահից սկսած՝ սա նրանց առաջին թողարկումն է որպես տաս անդամից բաղկացած խումբ[1][2]։ Թողարկումից հետո Regular-Irregular-ը առևտրային հաջողության է հասել ինչպես Հարավային Կորեայում, այնպես էլ այլ երկրներում։ Ալբոմը առաջնաելույթ է ունեցել Gaon Album հիթ-շքերթի բարձր հորիզոնականներում և դարձել է այն եզակի թողարկումներից մեկը, որը 2018 թվականին մեկ շաբաթից ավելի մնացել է առաջին հորիզոնականում։ Բացի այդ, 2018 թվականի հոկտեմբերի 27-ին ալբոմը առաջնաելույթ է ունեցել ԱՄՆBillboard 200 հիթ-շքերթի 86-րդ հորիզոնականում՝ դառնալով NCT 127-ի առաջին ալբոմը հիթ-շքերթում[1][2]։ Սա նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բեռնվող ալբոմների և Ավստրալիայի թվային ալբոմների հիթ-շքերթներում խմբի ամենաբարձր թողարկումն է[3]։

Ալբոմի վերահրատարակումը՝ «Regulate»-ը, թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 23-ին՝ իր առաջատար «Simon Says» սինգլի հետ միասին[4]։

Նախադրյալներ և թողարկում խմբագրել

Regular-Irregular խմբագրել

Սեպտեմբերի 17-ին խմբի Twitter-ի օգտահաշվում թողարկվել է թիզեր հոլովակ, որում ցուցադրվում են «regular» և «irregular» բառերի բռնկումները, ինչպես նաև NCT 127 նոր լոգոտիպը։ Նույն օրվա ընթացքում՝ ավելի ուշ, «SM Entertainment»-ը հայտարարել էր Չոնին խմբում ընդգրկելու մասին և այն մասին, որ NCT 127-ը հոկտեմբերի 12-ին կթողարկի իր առաջին լիաֆորմատ ալբոմը՝ «Regular-Irregular»-ը[5][6],: Թիզերի լուսանկարներն ու տեսանյութերը թողարկվել են սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 11-ը[7]։

Հոկտեմբերի 8-ին NCT 127-ը թողարկել է իր նոր «Regular» սինգլի անգլերեն տարբերակը, որը համարվում է խմբի առաջին անգլալեզու երգը։ «Regular»-ի կորեական տարբերակի երաժշտական տեսահոլովակը թողարկվել է հոկտեմբերի 11-ին[8]։ Ալբոմը թողարկվել է հոկտեմբերի 12-ին[9]։

Regulate խմբագրել

2018 թվականի նոյեմբերի 13-ին NCT 127-ը հայտարարել է ալբոմի վերահրատարակման մասին, որն ուղեկցվել է մասնակիցների թիզերներով[10]։ Ալբոմը և նրա առաջատար «Simon Says» սինգլը թողարկվել են 2018 թվականի նոյեմբերի 23-ին[4][11]։

Պրոմոուշեն խմբագրել

Reguler-Irregular խմբագրել

NCT 127-ը ԱՄՆ-ում ալբոմի հեռուստատեսային առաջխաղացման համար գործարկել է գովազդային ակցիաներ և համագործակցել Apple Music-ի հետ[12][13]։

Նրանք կատարել են իրենց նոր «Regular» սինգլը, ինչպես նաև «Cherry Bomb»-ը Ջիմի Քիմելի համերգի ժամանակ, ուղիղ եթերում՝ հոկտեմբերի 8-ի բացօթյա համերգային շարքում՝ ի պատիվ ԱՄՆ-ում նրանց առաջնաելույթի[14][15], խումբը հայտնվել է նաև 2018 թվականի American Music Awards մրցանակաբաշխության ժամանակ[16]։

NCT 127-ը նաև հայտարարվել է որպես Apple MusicUp Next կատարող. խումբը ներկայացվել է Apple-ի հարթակներում՝ ներառյալ խմբի և նրանց երաժշտության մասին կարճամետրաժ ֆիլմը, միայն Apple Music-ի և Beats 1-ի հարցազրույցների տեսանյութը[17][18]։

Regular խմբագրել

Նոյեմբերի 22-ին հայտարարվել էր, որ ՎինՎինը չի մասնակցի «Regulate»-ի պրոմոուշենին, քանի որ պատրաստվում էր չինական խմբում առաջնաելույթին[19]։

Ընդունելություն խմբագրել

Regular-Iregular խմբագրել

Billboard-ը բարձր է գնահատել ալբոմը խմբի վարպետության ցուցադրման, հնչյունների բազմազանության և ալբոմի հայեցակարգի փորձարարական մոտեցման համար, որն օգնում է ամրապնդել նրանց ոճը[9]։

Regulate խմբագրել

Դեկտեմբերի 10-ին հայտարարվել է, որ «Simon Says»-ը դարձել է խմբի առաջին երգը, որն առաջին տեղն Է զբաղեցրել ԱՄՆ-ի թվային երգերի վաճառքի հիթ-շքերթում[20]։

Երգացանկ խմբագրել

# ԱնվանումArrangement Տևողություն
1. «City 127» (지금 우리, jigeum uri)  3:19
2. «Regular»    3:37
3. «Replay (PM 01:27)»    3:39
4. «Knock On»    3:25
5. «No Longer» (나의 모든 순간, naye modeun sungan)  4:57
6. «Interlude: Regular to Irregular»    3:10
7. «My Van» (내 Van, nae van)  3:26
8. «Come Back» (악몽, akmong)  3:25
9. «Fly Away with Me» (신기루, shingiru)  3:32
10. «Regular» (English version)  3:39
11. «Run Back 2 U» (bonus track)  3:39
40:02

Հիթ-շքերթներ խմբագրել

Ալբոմ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթներ (2018) Լավագույն հորիզոնական
Australian Digital Albums (ARIA)[22] 19
French Download Albums (SNEP)[23] 43
Japanese Weekly Albums (Oricon)[24] 6
Japanese Weekly Digital Albums (Oricon)[25] 5
South Korean Albums (Gaon)[26] 1
UK Download Albums (OCC)[27] 42
US Billboard 200[28] 86
US Independent Albums (Billboard)[29] 5
US World Albums (Billboard)[30] 2
US Top Album Sales (Billboard)[31] 23

Year-end charts խմբագրել

Հիթ-շքերթներ (2018) Լավագույն հորիզոնական
South Korean Albums (Gaon)[32] 17
US World Albums (Billboard)[33] 14

Սինգլ խմբագրել

«Regular» շաբաթական հիթ-շքերթ խմբագրել

Հիթ-շքերթներ (2018) Լավագույն հորիզոնական
Singapore (RIAS)[34] 6
South Korea (Gaon)[35] 92
South Korea (Kpop Hot 100)[36] 16
US World Digital Songs (Billboard)[37] 2

«Simon Says» շաբաթական հիթ-շքերթ խմբագրել

Հիթ-շքերթներ (2018) Լավագույն հորիզոնական
New Zealand Hot Singles (RMNZ)[38] 37
South Korea (Kpop Hot 100)[39] 39
US World Digital Songs (Billboard)[40] 1

Վաճառք խմբագրել

Շրջան Վաճառք
Հարավային Կորեա (Gaon) 292,341+[41]
Ճապոնիա (Oricon) 14,137
United States (Billboard) 8,000[42]

Հավաստագրեր խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
South Korea[43] Platinum 250 000

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Հաղթանակներ խմբագրել

Երգ Ծրագիր Ամսաթիվ
«Regular» The Show (SBS MTV) 16 октября, 2018
23 октября, 2018
M! Countdown (Mnet) 25 октября, 2018
Music Bank (KBS) 26 октября, 2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «NCT 127 Announces Debut LP 'Regular-Irregular' and First English-Language Song, Adds a Member». Billboard.
  2. 2,0 2,1 «NCT 127, 10월12일 첫 정규앨범 컴백 확정..새 멤버 정우 합류[공식입]». OSEN (կորեերեն). 2018 թ․ սեպտեմբերի 17.
  3. «Top 200 Albums | Billboard 200 chart». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 «NCT 127, 신곡 'Simon Says'로 파죽지세 행보 이어간다». Chosun. 2018 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «NCT 127 Releases Comeback Teasers and News Of A New Member». Mwave. 2018 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  6. «NCT 127 New Member & Album Announcement Spark Social 50 Chart Peak». Billboard. 2018 թ․ սեպտեմբերի 27.
  7. «Update: NCT 127 Takes Over The Town In Teaser For Korean MV For "Regular"». Soompi. 2018 թ․ սեպտեմբերի 16.
  8. «NCT 127 Release Korean-Language Music Video for 'Regular': Watch». Billboard. 2018 թ․ հոկտեմբերի 12.
  9. 9,0 9,1 «NCT 127 Explores the Depths of Reality on 'Regular-Irregular' Album». Billboard. 2018 թ․ հոկտեմբերի 12.
  10. «NCT 127 to release repackaged album on Nov. 23». Herald. 2018 թ․ նոյեմբերի 14.
  11. «Kpop NCT 127 Pay No Attention to Haters in Dramatic 'Simon Says' Video: Watch». Billboard. 2018 թ․ նոյեմբերի 23.
  12. «NCT 127 pushes hard for American dream». Kpop Herald. 2018 թ․ հոկտեմբերի 4.
  13. «NCT 127 Set Their Sights On America With Ambitious Stateside Promotions». Forbes. 2018 թ․ հոկտեմբերի 1.
  14. «NCT 127 to perform on 'Jimmy Kimmel Live'». Kpop Herald. 2018 թ․ սեպտեմբերի 26.
  15. «NCT 127 Perform 'Regular' & 'Cherry Bomb' For U.S. TV Debut on 'Jimmy Kimmel Live!'». Billboard. 2018 թ․ հոկտեմբերի 9.
  16. «Watch NCT 127 Live on The American Music Awards Red Carpet». Mwave. 2018 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  17. «NCT 127 Is Apple Music's Latest 'Up Next' Artist: Exclusive». Billboard. 2018 թ․ հոկտեմբերի 1.
  18. «Apple Music Releases 'Up Next with NCT 127' Introductory Video». Billboard. 2018 թ․ հոկտեմբերի 9.
  19. «SM "NCT 해찬, 부상으로 깁스, 스케줄 불참"(공식입장 전문)». Newsen (Korean). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «NCT 127 Score First No. 1 on World Digital Song Sales With 'Simon Says'». Billboard. 2018 թ․ դեկտեմբերի 10.
  21. «NCT #127 Regulate – The 1st Album Repackage by NCT 127 on Apple Music». Apple Music. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  22. «ARIA Australian Top 50 Digital Albums» (PDF). Australian Recording Industry Association. 2018 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  23. «Top Albums Téléchargés». Syndicat National de l'Édition Phonographique. 2018 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  24. «Oricon Weekly Album Chart (2018年10月29)». Oricon (ճապոներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  25. «Oricon Weekly Digital Album Chart (2018年10月22)». Oricon (ճապոներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  26. «Gaon Album Chart – Week 41, 2018». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  27. «UK Official Album Downloads Chart Top 100». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  28. Illegal name entered NCT 127/NCT+127/chart?f=305 "NCT 127 – Chart history" Billboard 200 for NCT 127. Retrieved October 23, 2018.
  29. "Illegal name entered NCT 127/NCT+127/chart?f=326 NCT 127 – Chart history" Billboard Independent Albums for NCT 127. Retrieved October 27, 2018.
  30. "Illegal name entered NCT 127/NCT+127/chart?f=466 NCT 127 – Chart history" Billboard World Albums for NCT 127. Retrieved October 23, 2018.
  31. «Top Album Sales». Billboard. 2018 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  32. «2018년 Album Chart». Gaon. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  33. «Year-End Charts: World Albums». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  34. «"Singapore Top 30 Regional Streaming Chart Week 32"» (PDF). Recording Industry Association (Singapore). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  35. «Digital Chart – Week 42 of 2018». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  36. «Billboard Kpop Hot 100: October 27, 2018». Billboard. 2018 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  37. «NCT 127 Chart History: World Digital Songs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  38. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  39. «Billboard Kpop Hot 100: December 12, 2018». Billboard. 2018 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  40. «" US World Digital Song Sales"». Billboard. 2018 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  41. Cumulative sales of NCT 127 Regular-Irregular on Gaon Chart:
    • «2018 Album Chart». Gaon Album Chart (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  42. «NCT 127 Earn First Billboard 200 Entry With 'Regular-Irregular' Album». Billboard. 2018 թ․ նոյեմբերի 22.
  43. [Unknown Region «South Korean album certifications – NCT7 – NCT 127 Regular-Irregular»] (Korean). Korea Music Content Association (KMCA). Վերցված է December 6, 2018-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)