Another Part of Me (անգլ. թարգմանաբար՝ «Իմ մյուս մասը»), ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի երգը։ Երգիչն այն գրել և ձայնագրել է 1985-1986 թվականներին 17 րոպե տևողությամբ 3D «Կապիտան Իո» ֆիլմի համար։ 1987 թվականին ներառվել է երգչի «Bad » 7-րդ ստուդիական ալբոմի մեջ։ Որպես սինգլ՝ սկավառակներով թողարկվել է 1988 թվականի հուլիսին «Epic Records» ձայնագրման լեյբլում։ Երգի պրոդյուսերներն են դարձել Ջեքսոնն ու Կունիս Ջոնսը։

«Another Part of Me»
Մայքլ Ջեքսոնի երգը «Bad» ալբոմից
Ձայնագրված1985 — 1986
Ժանրփոփ երաժշտություն և ժամանակակից R&B[1]
Լեզուանգլերեն
ԼեյբլEpic Records
ՀեղինակՄայքլ Ջեքսոն[2]
ԿոմպոզիտորՄայքլ Ջեքսոն[2]
ՊրոդյուսերՄայքլ Ջեքսոն և Քուինսի Ջոնս

Երգը գլխավորել է Billboard R&B Singles ամերիկական հիթ-շքերթը և զբաղեցրել է Billboard Hot 100-ի 11-րդ հորիզոնականը։ Որպես երգի տեսահոլովակ՝ օգտագործվել են մոնտաժված հատվածներ Ջեքսոնի Bad World Tour շրջագայության ժամանակ Փարիզում և Լոնդոնում կայացած համերգներից։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 1988 թվականի հուլիսի 30-ին։

Ստեղծման պատմություն խմբագրել

1985-1986 թվականներին Ջեքսոնը «Կապիտան Իո» ֆուտուրիստական 3D ֆիլմի համար գրել և ձայնագրել է երկու նոր ստեղծագործություն՝ «We Are Here to Change the World» և «Another Part of Me»[3]։ Ժապավենի պրեմիերան կայացել է 1986 թվականի սեպտեմբերին։ «Կապիտան Իո»-ն դարձել է ամբողջական խորասուզման պատրանքով առաջին այսպես կոչված 4D ատրակցիոնը, այն օգտագործվել է Կալիֆոռնիայի Դիսնեյլենդում և աշխարհի մի քանի այլ զվարճանքի այգիներում[3][4]։ Իմանալով այն մասին, որ երաժիշտը «Epic Records» ձայնագրման լեյբլից առանձին նոր երգեր է ձայնագրում, ընկերության տնօրեն Ուոլտեր Էտնիկոֆը սապռնացել է դատի տալ նրան։ Նրանց հաջողվել է գալ համաձայնության․ Ջեքսոնը համաձայնել է չթողարկել սինգլով ստեղծագործությունները որպես ֆիլմի գովազդ[5]։

1987 թվականին զբաղվելով է նոր ստուդիական ալբոմի երգերի ընտրությամբ՝ երգիչը ցանկանում էր իր նոր սկավառակի երգերի ցանկի մեջ ներառել «Streetwalker» բլյուզ երգը, սակայն պրոդյուսեր Կունիս Ջոնսը համոզել է երաժշտին փոխարինել այն «Another Part of Me» երգով[6]։ Արդյունքում «Streetwalker» երգը թողարկվել է 2001 թվականին՝ «Bad» ալբոմի վերահրապարակման ժամանակ[7]։

Սինգլի թողարկում և քննադատների արձագանք խմբագրել

1988 թվականի հուլիսի 11-ին՝ երգը թողարկվել է որպես Ջեքսոնի «Bad» ալբոմի վեցերորդ սինգլ։ Այն դարձել է երգչի 9-րդ սինգլը, որը գլխավորել է Billboard R&B Singles ամերիկյան հիթ-շքերթը և զբաղեցրել է Billboard Hot 100-ի 11-րդ հորիզոնականը[8][9]։

Los Angeles Times-ի քննադատները ընդգծել են «երգի ծանր ռիթմ ընդ բլյուզային ռիֆը»[10]։ «Ալբոմում ամենահետաքրքիր տեքստն ունի «Another Part of Me» երգը․ առաջնորդել տիեզերքից մեսիական անունից մեր»,- գրել են The New York Times-ում[11]։ Billboard-ի լրագրողները գրել են, որ «Man in the Mirror» և «We Are the World» երգերի հետ միասին Ջեքսոնի այս ստեղծագործությունը լսողի ուշադրությունը կենտրոնանում է աշխարհի միասնության կարևորության վրա[12]։

Համերգային ելույթներ և երաժշտական տեսանյութ խմբագրել

Տեսանյութ
  «Another Part of Me» на Bad World Tour (1988)

Երգիչը կատարել է «Another Part of Me» երգն իր մեներգային Bad World Tour շրջագայության երկրորդ մասում (1988-1989 թվականներին)։ Որպես երգի տեսահոլովակ օգտագործվել են Ջեքսոնի՝ Փարիզում և Լոնդոնում կայացած համերգներից մոնտաժված հատվածներ[13]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 1988 թվականի հուլիսի 30-ին «Michael Jackson: Around the World» հեռուստահաղորդման ժամանակ[13]։ Հոլովակը ներառվել է երգչի «Michael Jackson's Vision » տեսահոլովակների հավաքածուի մեջ[14]։ 1988 թվականին Ուեմբլի ստադիոնում կայացած համերգներից մեկի ժամանակ երգը թողարկվել է DVD տարբերակով[15]։

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

Սաունդթրեքներ խմբագրել

Տարի Ֆիլմ/Խաղ/Բեմադրություն Ալբոմ Աղբյուր
1986
«Կապիտան Իո» [16]
1988
Michael Jackson's Moonwalker [16]
1998
«Պիկ ժամ» [16]
2011-2014
Michael Jackson The Immortal World Tour Immortal [17]

Երգացանկ խմբագրել

  •   7" (Համար Epic Records կատալոգում՝ 34-07962)[18]
# Անվանում Տևողություն
1. «Another Part of Me»   3:47
# Անվանում Տևողություն
2. «Another Part of Me» (Instrumental) 3:47
  •   CS (Համար Epic Records կատալոգում՝ 34T07962)[18]
# Անվանում Տևողություն
1. «Another Part of Me»   3:47
2. «Another Part of Me» (Instrumental) 3:47
# Անվանում Տևողություն
1. «Another Part of Me»   3:47
2. «Another Part of Me» (Instrumental) 3:47
  •   CD (Համար Epic Records կատալոգում՝ 652844 2)[18]
# Անվանում Տևողություն
1. «Another Part of Me» (Extended Dance Mix) 6:18
2. «Another Part of Me» (Radio Edit) 4:24
3. «Another Part of Me» (Dub Mix) 3:51
4. «Another Part of Me» (A Capella) 4:01

Դիրքը հիթ շքերթներում խմբագրել

Հիթ շքերթ (1988) Բարձրագույն

հորիզոնական

  Ավստրալիա[19] 44
  Ավստրիա[20] 20
  Ֆլանդրիա[21] 3
  Մեծ Բրիտանիա[22] 15
  Գերմանիա[23] 10
  Իռլանդիա[24] 5
  Կանադա[25] 28
  Նիդերլանդներ[26] 8
  Новая Зеландия[27] 14
  Լեհաստան[28] 9
  ԱՄՆ (Hot 100)[9] 11
  ԱՄՆ (R&B/Hip-Hop Songs)[29] 1
  Ֆրանսիա[30] 32
  Շվեյցարիա[31] 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20170724044921/http://www.latimes.com/la-archive-bad-review-aug31-story.html
  2. 2,0 2,1 ISWC-Net
  3. 3,0 3,1 Michael Jackson Film Makes Debut(անգլ.) // Billboard : журнал. — ԱՄՆ: Prometheus Global Media, 1986. — Т. 98. — № 39. — ISSN 0006-2510.
  4. Вогель 2013, էջ. 135
  5. Troupe, Quincy. (1987-07). «Michael Jackson's 1987 Spin Cover: 'The Pressure to Beat It'» (անգլերեն). Spin. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  6. Вогель 2013, էջ. 157
  7. «Michael Jackson — Bad — Special Edition» (անգլերեն). Discogs. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  8. Grant 2009
  9. 9,0 9,1 «The Hot 100 Week of September 10, 1988» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  10. Cromelin, Richard. (1987 թ․ օգոստոսի 31). «Michael Jackson has a good thing in 'Bad'» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  11. Pareles, Jon. (1987 թ․ օգոստոսի 31). «Michael Jackson's 'Bad,' Follow-up to a Blockbuster» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  12. Ramirez, Erika. (2012 թ․ օգոստոսի 31). «Michael Jackson's 'Bad' at 25: Classic track-by-track review» (անգլերեն). MSN, Billboard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  13. 13,0 13,1 Халстед & Кадман 2010, էջ. 21
  14. «Michael Jackson — Vision» (անգլերեն). Discogs. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  15. «Michael Jackson — Live At Wembley July 16, 1988» (անգլերեն). Discogs. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Michael Jackson» (անգլերեն). IMDb. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  17. «Michael Jackson — Immortal» (անգլերեն). Discogs. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  18. 18,0 18,1 18,2 «Michael Jackson — Another Part of Me» (անգլերեն). Discogs. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  19. «Michael Jackson — Another Part of Me» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  20. «Michael Jackson — Another Part of Me» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  21. «Michael Jackson — Another Part of Me» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  22. «Michael Jackson. Artist» (անգլերեն). Official Charts Company. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  23. «Single — Michael Jackson — Another Part of Me» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  24. «Search The Charts» (անգլերեն). IRMA — Необходимо задать параметр «Search by Artist» как «Michael Jackson», а параметр «Search by Song Title» — как «Another Part of Me». Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  25. «RPM100 Singles» (անգլերեն). RPM. 1988 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  26. «Michael Jackson — Another Part of Me» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  27. «Michael Jackson — Another Part of Me» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  28. «Lista Przebojow Trojki» (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  29. «Hot R&B/Hip-Hop Songs — 1988 Archive» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  30. «Michael Jackson — Another Part of Me» (ֆրանսերեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  31. «Michael Jackson — Another Part of Me» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել