Պողոս առաքյալի երկրորդ նամակը Կորնթացիներին

(Վերահղված է 2 Թուղթ առ Կորնթացիսից)

Պողոս առաքյալի երկրորդ նամակը Կորնթացիներին, Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնի գիրք, Պողոս առաքյալի թվով երկրորդ նամակը Հունաստանի Կորնթոս քաղաքի նորադարձ քրիստոնյաներին։ Նամակը գրվել է Կորնթացիներին ուղղված առաջին նամակից մի քանի ամիս անց։ Նամակի գրության ժամանակն է մ.թ. 57 կամ 58 թվականը։ Ուսումնասիրողների կողմից նամակի նկատմամբ Պողոսի հեղինակ լինելը չի վիճարկվում։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Նամակում Պողոսը պաշտպանում է իր առաքելությունը և գործունեությունը տարբեր քննադատներից։

Կառուցվածք խմբագրել

  • 1։1-11 – Ողջույն
  • 1։12 - 7։16 – Պողոսը պաշատպանում է իր գործունեությունը և առաքելությունը՝ հաստատելով իր ջերմ զգացմունքները Կորնթոսի եկեղեցու անդամների նկատմամբ
  • 8։1 - 9։15 – Երուսաղեմի եկեղեցու համար հանգանակության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ
  • 10։1 - 13։10 – Պողոսի կողմից իր առաքելության պաշտպանությունը ավելի վճռական և բանավիճային ոճով
  • 13։11-14 – Եզրափակիչ ողջույներ

Արտաքին հղումներ խմբագրել