Ֆրիդրիխ I Ռազմատենչ (գերմ.՝ Friedrich I., ապրիլի 11, 1370[1], Դրեզդեն, Margraviate of Meissen, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունվարի 4, 1428[1], Altenburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), Սաքսոնիայի կուրֆյուրստ 1423 թվականից, Մեյսենի մարկգրաֆ Ֆրիդրիխ IV Մռայլ անունով (գերմ.՝ Friedrich IV., der Streitbare) 1381 թվականից, Վետտինների դինաստիայից։

Ֆրիդրիխ I Ռազմատենչ
գերմ.՝ Friedrich I
Դրոշ
Դրոշ
(28-րդ) Մեյսենի մարկգրաֆ
1407 - 1428
Նախորդող Վիլհելմ I (Մեյսենի մարկգրաֆ)
Հաջորդող Ֆրիդրիխ II (Սաքսոնիայի կուրֆյուրստ)
Դրոշ
Դրոշ
(6-րդ) Սաքսոնիայի կուրֆյուրստ
1423 - 1428
Նախորդող Ալբրեխտ III (Սաքսոնիայի կուրֆյուրստ)
Հաջորդող Ֆրիդրիխ II (Սաքսոնիայի կուրֆյուրստ)
 
Մասնագիտություն՝ ազնվական
Ազգություն Գերմանացի
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր ապրիլի 11, 1370[1]
Ծննդավայր Դրեզդեն, Margraviate of Meissen, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանի օր հունվարի 4, 1428[1] (57 տարեկան)
Վախճանի վայր Դրեզդեն
Թաղված Meissen Cathedral
Դինաստիա Վետտինների դինաստիա
Քաղաքացիություն  Սաքսոնիայի կյուրֆիուրսություն
Հայր Ֆրիդրիխ III (Մեյսենի մարկգրաֆ)
Մայր Կատարինա ֆոն Հեննեբերգ
Ամուսին Կատերինա Բրաունշվեյգ-Լյունեբուրգցի
Զավակներ Ֆրիդրիխ II (Սաքսոնիայի կուրֆյուրստ), Սիգիզմունդ, Աննա, Կատերինա, Հենրիխ, Վիլհելմ III Արի

Մեյսենի մարկգրաֆ Ֆրիդրիխ III Խիստի ավագ որդին։

Կենսագրություն խմբագրել

1381 թվականին իր եղբայրներ Գեորգի (մահացել է 1402 թվականին) և Վիլհելմ II-ի հետ միասին ժառանգել է հայրական գահը և ղեկավարել սկզբում մոր խնամակալության տակ։ Հորեղբայրների հետ բաժանման արդյունքում 1382 թվականին եղբայրների հետ միասին ստացավ Օստերլանդիան, Լանդսբերգ մարկը, Պլեյսներլանդիան, Թյուրինգիայի մի քանի քաղաքներ (Օրլամյունդե, Կալա, Յենա, Նաումբուրգ և այլն) և մայրական ժառանգական տարածքները՝ Կոբուրգ։

1389 թվականին եղբայրները մեծացրին իրենց տարածքները Զաալֆելդ քաղաքի գնման հաշվին, իսկ 1400 թվականին՝ Քյոնիգսբերգ շրջանի գնման հաշվին։

1407 թվականին իր հորեղբոր, Վիլհելմ Միաչքանու մահից հետո, Ֆրիդրիխը և Վիլհելմը ըստ Նաումբուրգյան պայմանագրի (1410 թվական) ստացան Մեյսենի հողերի այն կեսը, որոնք սահմանակից էին իրենց տիրույթներին։ Ֆրիդրիխն իրեն վերցրեց Օստերլանդիան, որից 1423 թվականին Վիլհելմին զիջեց Լայպցիգը։ Երբ վերջինս մահացավ, չթողնելով ժառանգներ, նրա մասնաբաժինն էլ անցավ Ֆրիդրիխին (1425 թվական)։

Ռազմական կարիերան խմբագրել

Ֆրիդրիխը հաջողությամբ բազմաթիվ պատերազմներ էր վարում։ 1388 թվականին նա օգնեց իր հորեղբորը՝ Նյուրնբերգի բուրգգրաֆ Ֆրիդրիխ V-ին ֆրանկոնյան քաղաքների դեմ պատերազմում։

1391 թվականին Տեվտոնական օրդենի հետ դաշնակցելով՝ կռվել է լեհական թագավոր Յագայլոյի դեմ։ Երբ կայսր Վենցեսլավը հրաժարվեց կնության տալ Ֆրիդրիխին իր քույր Աննային, Ֆրիդրիխն անցավ կայսրի թշնամի, պֆալցգրաֆ Ռուպրեխտի կողմը։

1409 թվականին նա մեծ ուրախությամբ ընդունեց պրահյան համալսարանից հեռացած պրոֆեսորներին և հիմնեց Լայպցիգի համալսարանը։

Կուրֆյուրստության ստացում խմբագրել

Հուսիտական պատերազմների ժամանակ նա Սիգիզմունդ կայսրի գլխավոր դաշնակիցն էր։ Որպես շնորհակալություն դրա համար, կայսրը շնորհեց Ֆրիդրիխին Սաքսոնիայի կուրֆյուրստությունը, որի հիմնական մասն էր կազմում Սաքսեն-Վիտենբերգ հերցոգությունը, որտեղ 1422 թվականին կտրվել էր Ասկանյան դինաստիան։ Ֆրիդրիխի նոր տիրույթները, իր նախկին մեյսենյան մարկգրաֆության հետ միասին, այդ ժամանակից սկսեցին կոչվել Սաքսոնիա, իսկ Ֆրիդրիխի տիրակալության հետ միասին այդտեղ հաստատվեց Վետտինների դինաստիան։

Երբ Աուսսիգի մոտակայքում սաքսոնական բանակը ոչնչացվեց հուսիտների կողմից, իսկ Ֆրիդրիխի գլխավորած կայսերական բանակը փախավ դրանց տեսնելով՝ Ֆրիդրիխը մահացավ վշտից։

Ընտանիք խմբագրել

1402 թվականին Ֆրիդրիխն ամուսնացավ Կատերին Բրաունշվեյգ-Լյունեբուրգցու հետ (1395—1442), երեխաները.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Deutsche Nationalbibliothek Record #119536420 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն խմբագրել