Յագայլո, Ցոգայլա (Jogaila, 1362, Վիլնյուս, Լիտվական մեծ իշխանություն - հունիսի 1, 1434, Գորոդոկ, Ռուսական վոեվոդություն, Լեհաստանի թագավորություն), լիտվական մեծ իշխան (1377-1992 թթ., ընդմիջումներով), լեհական թագավոր (Վլադիսլավ XI Ցագելլո) 1386 թվականից, Յագելլոների դինաստիայի հիմնադիրը։

Յագայլո
Ծնվել է՝1362
ԾննդավայրՎիլնյուս, Լիտվական մեծ իշխանություն
Մահացել է՝հունիսի 1, 1434
Վախճանի վայրԳորոդոկ, Ռուսական վոեվոդություն, Լեհաստանի թագավորություն
Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ
Երկիր Լիտվական մեծ իշխանություն և  Լեհաստանի թագավորություն
ՏոհմՅագելլոներ և Դեդենինովիչներ
քաղաքական գործիչ
ՀայրՕլգերդ[1]
ՄայրԻուլանիա Ալեքսանդրովնա[1]
ԵրեխաներԷլժբետա Բոնիֆացիա, Յադվիգա Յագելլոն, Վլադիսլավ III Վարնենչիկ[2] և Կազիմիր IV
Հավատքկաթոլիկություն[1] և Lithuanian mythology?

Օլգերդի որդին։ Լիտվական մեծ իշխանությունում 1382 թվականին հաղթել է (Տևտոնական օրդենի օգնությամբ) իշխանության համար պայքարում։ Յագայլոի և լեհաստանի թագուհի Յադվիգայի ամուսնությամբ ձևակերպվել է լեհական-լիտվական ունիան։

1392 թվականին լիտվական ֆեոդալների կողմից ունիայի նկատմամբ դժգոհությունից հարկադրված Լիտվայում իշխանությունը հանձնել է Վիտովտին Տևտոնական օրդենի դեմ «մեծ պատերազմի» (1409-1411 թթ.) պատրաստության և Դրյունվալդի ճակատամարտի (1410 թ.) ընթացքում (լինելով լեհ-լիտվական ռուսական բանակի հրամանատար) իրեն դրսևորել է որպես տաղանդավոր զորավար և կազմակերպիչ։

Ծանոթագրություններ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 104