Մարկգրաֆ[1][2] (գերմ.՝ Markgraf; ֆր.՝ marquis, իտալ.՝ marchese, անգլ.՝ margrave), հնում՝ սահմանային նահանգների դատավոր, ներկայումս՝ պատվավոր կոչում, տիտղոս, որը Գերմանիայում շնորհվում է որոշակի անձանց[3], վաղ միջնադարում՝ Արևմտյան Եվրոպայում թագավորի ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձ՝ օժտված վարչական, ռազմական, դատական լայն լիազորություններով իր մարկայի սահմաններում[4]։ Մարգրաֆ տիտղոս-անվանումը բառացի թարգմանած նշանակում է մարկայի կոմս։

Իրենց տարածքներում մարկգրաֆները ունեցել են հերցոգի մակարդակի իշխանություն, բացառությամբ մարտական պայմանների, երբ հերցոգական դրոշը տարվել է մարկգրաֆակական դրոշի առջևից։ Մարկգրաֆին հար և նման ֆրանսիական տիտղոսը մարքիզն է, որը գերմանական մարկգրաֆ-ի լատինացված marchisus-ի ֆրանսիական տարբերակն է։ Մարկգրաֆները կոմսերից վեր ունեցած այլ լիազորություններից զատ, իրավունք ունեին burg-եր ու բերդեր կառուցելու և իրենց օգտին գանձելու նվաճված ցեղերից հավաքված հարկ ու տուրքերի որոշակի մասը[2]։

Պատմություն խմբագրել

Մարկգրաֆությունը՝ որպես գործակալություն, առաջացել է IX դարի սկզբին՝ Կառլոս Մեծի օրոք։ Վերջինս իր տերության սահմաններին ստեղծել է սահմանային տարածքներ՝ մարկաներ (ավարական, ֆրիուլական, սաքսոնյան, սորբական, իսպանական, արևելյան կամ ավստրիական մարկաները)։

Թյուրինգիան ու Սաքսոնիան սլավոնների հարձակումներից պաշտպանելու նպատակով սաքսոնյան արքայատոհմի ներկայացուցիչ կայսրերը հիմնել են հյուսիսային մարկան (գերմ.՝ Nordmark, որը հետագայում վերակազմավորվել է Բրանդենբուրգյան մարկայի), ինչպես նաև մեյսենյան ու դանիական մարկաները։ Սրբազան հռոմեական կայսրության Հենրիխ III կայսեր վախճանից հետո Կարինտիայի սահմանի երկայնքով ստեղծվել են շտիրիական մարկան և Նամյուր մարկգրաֆությունը։

XII դարից մարկգրաֆությունը դարձել է ժառանգական[2]։

Բրանդենբուրգի մարկգրաֆները 1356 թվականին ստացել են կայսերական իշխանների՝ կուրֆյուրստների անմիջական լիազորություններ, իսկ Ավստրիայի մարկգրաֆներին շնորհվել է հերցոգի (հետագայում՝ էրցհերցոգի) տիտղոս։

Առավել անվանի մարկգրաֆներ խմբագրել

Զանազան խմբագրել

  • «Մարկգրաֆ» — սրճարան Բեռլինում, 1920-ական թվականներին ռուս մտավորականների հանդիպավայր
  • SMS Markgraf (1913) — գերմանական կայսրության «Քյոնիգ» (König) դասի ռազմանավ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Маркграф // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  2. 2,0 2,1 2,2 ВТ-БСЭ1|Маркграф
  3. ВТ-ТСД2|Маркграф
  4. ВТ-МЭСБЕ|Марка
  5. ВТ-ВЭС|Баден-Баденский, Людовик-Вильгельм, маркграф
  6. «Георг Фридрих, маркграф баден-дурлахский». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. «Георг Фридрих, маркграф бранденбургский». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկգրաֆ» հոդվածին։