Քրիստոֆ Մարտին Վիլանդ
Վիլանդ Քրիստոֆ Մարտին (գերմ.՝ Christoph Martin Wieland, սեպտեմբերի 5, 1733[1][2][3][…], Ռիսի Բիբերախ, Տյուբինգեն, Գերմանիա - հունվարի 20, 1813[1][2][3][…], Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ[4]), գերմանացի գրող։
Քրիստոֆ Մարտին Վիլանդ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1733[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիսի Բիբերախ, Տյուբինգեն, Գերմանիա |
Վախճանվել է | հունվարի 20, 1813[1][2][3][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող, համալսարանի պրոֆեսոր և բանաստեղծ-փաստաբան |
Լեզու | գերմաներեն[1] |
Ազգություն | գերմանացի |
Կրթություն | Թյուբինգենի համալսարան |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Էրֆրուտի համալսարան |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
Ներշնչվել է
| |
Christoph Martin Wieland Վիքիպահեստում |
Ուսում և գործունեությունԽմբագրել
Սովորել է Տյուբինգենի համալսարանում։ Հրատարակել է կրոնախրատական պոեմներ («Աբրահամի փորձությունը», 1753)։ 1772 թվականից եղել է ապագա դուքս Կարլ Օգոստոսի դաստիարակը Վայմարում, որտեղ հրատարակել է «Դեր դոյչե մերկուր» («Der Deutsche Merkur», 1773-1810) հանդեսը։ Ծաղրելով սենտիմենտալ երազկոտությունը, ինչպես նաև բարոյական ասկետիզմը, Վիլանդը իր լուման է ներդրել ռոկոկո ոճի սալոնային-արիստոկրատական գրականության մեջ։ Նրա «Աղաթոն» (1766) երկը լուսավորության «դաստիարակչական վեպի» առաջին օրինակն է Գերմանիայում։ «Աբդերիտեն» (1774) երգիծական վեպում, ինչպես նաև «Սուզարիոն» (1768) պոեմում Վիլանդը գործողությունները տեղափոխել է Հին Հունաստան։ Վիլանդի լավագույն ստեղծագործությունը «Օբերոն» (1780) պոեմն է։ Լուկիանոսի և Շեքսպիրի ստեղծագործություններից կատարած նրա թարգմանությունները առաջադիմական նշանակություն են ունեցել գերմանական մշակույթի զարգացման համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Виланд Кристоф Мартин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 439)։ |