Ֆրեդ Քելեմեն
Ֆրեդ Քելեմեն (գերմ.՝ Fred Efrem Kelemen, հունվարի 6, 1964[1][2], Բեռլին, Արևելյան Գերմանիա[3]), գերմանացի կինոռեժիսոր, օպերատոր։
Ֆրեդ Քելեմեն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1964[1][2] (60 տարեկան) |
Ծննդավայր | Բեռլին, Արևելյան Գերմանիա[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ և մոնտաժող |
Պարգևներ | |
IMDb | ID nm0445435 |
fredkelemen.com |
Կենսագրություն
խմբագրելՖրեդ Քելեմենը ծնվել է 1964 թվականին Արևմտյան Գերմանիայում։ Մայրը հունգարացի է, հայրը՝ գերմանացի, տատիկներից մեկը՝ Ռուսաստանից։ 1989-1994 թվականներին սովորել է Կինոյի և հեռուստատեսության գերմանական ակադեմիայի ռեժիսուրայի և կինեմատոգրաֆիայի բաժիններում։ Ուսումնասիրել է գեղանկարչություն, երաժշտություն, փիլիսոփայություն, կրոն և Թատերագիտություն։ Այնուհետև աշխատել է որպես ռեժիսորի օգնական։
Նա անցկացնում է վարպետության դասեր և հանդիսանում է հրավիրված պրոֆեսոր տարբեր ազգային ու միջազգային կինոդպրոցներում և համալսարաններում (Գերմանիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիա Բեռլինում, Դիտարվեստի համալսարան, Թել Ավիվի համալսարան, Լատվիայի մշակույթի ակադեմիա Ռիգայում, Չիլիի համալսարան, Կատալոնիայի կինեմատոգրաֆիական հետազոտությունների կենտրոն, Թամասաթ համալսարան, Հարվարդի համալսարան և այլն)։
Ստեղծագործություններ
խմբագրելՌեժիսորական աշխատանքներ
խմբագրել- Կալի -մթության դարաշրջան (1993)
- Ճակատագիր (1994, Տորոնտոյի կինոփառատոնի Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ, Գերմանական ազգային «Արծաթե ժապավեն» կինոմրցանակ, Բոգոտայի կինոփառատոնի մրցանակ)
- Սառնամանիք (1997, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ)
- Մայրամուտ (1999, Խիխոնի կինոփառատոնի առաջին մրցանակ, Սալոնիկի կինոփառատոնի Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ, Թրոմսյոյի կինոփառատոնի հատուկ մրցանակ)
- Անկում (2005, Լատվիայի ազգային, Սերգեյ Փարաջանովի մրցանակներ, 3 մրցանակ Լեչչի կինոփառատոնում)
- Սարաևոյի սգերգեր (2016)
Օպերատորական աշխատանքներ
խմբագրել- Հունգարական հարթավայրով (1995, Բելա Տարր)
- Մարդը Լոնդոնից (2007, Բելա Տարր)
- Stone Time Touch (2007, Կարինե Թորոսյան)
- Թուրինյան ձի (2011, Բելա Տարր, Մանակի եղբայրների աբվաբ կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակ, Մակեդոնիա)
Թատերական ներկայացումներ
խմբագրել- Օ՛Նիլի սերը (2001, Ֆոլկսբյունե թատրոն, Բեռլին)
- 451 աստիճան ըստ Ֆարենհայթի, ըստ Ռեյ Բրեդբերիի վեպի, (Հաննովեր)
Ճանաչում
խմբագրել- Բեռլինի, Գրանադայի, Թեսաղոնիկեի, Ստամբուլի, Տոկիոյի, Բանգկոկի կինոփառատոնների ժյուրիի անդամ և Եվրոպական կինոակադեմիայի անդամ։
Մրցանակներ
խմբագրել- Տորոնտոյի կինոփառատոնի Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ
- «Ճակատագիր» դիպլոմային ֆիլմի համար 1995 թվականին արժանացել է Գերմանական ազգային «Արծաթե ժապավեն» կինոմրցանակի[4]։
- Բոգոտայի կինոփառատոնի մրցանակ
- Հունգարական կինոմրցանակ 2012. «Լավագույն օպերատոր»
- Սերգեյ Փարաջանովի մրցանակ
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2016)[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #141120851 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Սարայեվոյի սգերգեր». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Tesaket ՀՀ մշակույթի նախարարությունը ոսկե մեդալով է պարգևատրել «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնի պատվավոր հյուրերին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (գերմ.), (անգլ.)
- Ֆրեդ Քելեմեն. եվրոպական կինոարվեստի առաքյալը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Քելեմեն» հոդվածին։ |