Ֆրանտիշեկ Օնդրժիչեկ
Ֆրանտիշեկ Օնդրժիչեկ (ապրիլի 29, 1857[1][2][3], Հրադչանի, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4] - ապրիլի 12, 1922[1][2][3], Միլան, Իտալիայի թագավորություն[5]), չեխ ջութակահար, մանկավարժ և կոմպոզիտոր։ 1873-1876 թվականներին սովորել էր Պրագայի, 1877-1879 թվականներին՝ Փարիզի կոնսերվատորիաներում։ 1879-1881 թվականներին՝ Փարիզի ժ․ Պադլուի նվագախմբի մենակատար։ 1882 թվականից հանդես էր եկել աշխարհի շատ երկրներում (այդ թվում՝ Ռուսաստանում, առաջին՛ անգամ՝ 1884 թվականին)։ 1909 թվականից դասավանդել էր իր իսկ հիմնադրած նոր Վիեննական կոնսերվատորիայում (1912–1919 թվականներին՝ տնօրեն)։ 1919-1922 թվականներին ղեկավարել էր Պրահայի կոնսերվատորիայի վարպետների դպրոցի ջութակի դասարանը։ Օնդրժիչեկը չեխիայի ջութակի արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից էր։ Հեղինակ էր ջութակի համար գրված ստեղծագործությունների, մեթոդական ձեռնարկի։
Ֆրանտիշեկ Օնդրժիչեկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 29, 1857[1][2][3] Հրադչանի, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | ապրիլի 12, 1922[1][2][3] (64 տարեկան) Միլան, Իտալիայի թագավորություն[5] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, ջութակահար և ուսուցիչ |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա և Պրահայի կոնսերվատորիա |
![]() |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Umělecké památky Prahy (չեխերեն): Pražský hrad a Hradčany — Academia, 2000. — P. 295. — (Umělecké památky Prahy) — ISBN 80-200-0832-2
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #117134236 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |