Ֆրանս-թուրքական պատերազմ

Ֆրանկո-թուրքական պատերազմ, հայտնի է նաև որպես Կիլիկիայի արշավանք (ֆր.՝ La campagne de Cilicie) կամ Թուրքիայի անկախության պատերազմի հարավային ռազմաճակատ (թուրքերեն՝ Türk Kurtuluş Savaşı Güney Cephesi), ռազմական գործողություններ ֆրանսիական էքսպեդիցիոն ուժերի և թուրքական անկանոն զինվորական կազմավորումների միջև, որոնք տեղի են ունեցել 1920 թվականի մայիսից մինչև 1921 թվականի հոկտեմբեր ամիսները։

Ֆրանկո-թուրքական պատերազմ
Թուրքիայի անկախության պատերազմ

Ֆրանսիայի զինված ուժերի կազմում մարտնչող Հայկական լեգեոնի մարտիկները
Թվական 1918 թվականի դեկտեմբեր[1] — 1921 թվականի հոկտեմբեր
Վայր Կիլիկիա և Հյուսիսային Միջագետք
Արդյունք Թուրքիայի հաղթանակ
Կիլիկիայի հաշտության պայմանագիր,
Անկարայի պայմանագիր,
Լոզանի պայմանագիր
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիա Օսմանյան կայսրություն Թուրքական ազգայնական շարժում։
Հրամանատարներ
* Ֆրանսիա Անրի Ժոզեֆ Էժեն Գուրո Օսմանյան կայսրություն Ալի Ֆուատ Ջեբեսոյ
Կողմերի ուժեր
* Ֆրանսիա Ֆրանսիա
  • 25—30 հազար մարդ (մարտ, 1920)[4]
  • մոտ 40 հազար մարդ (մայիս, 1920)[4]
  • 70 հազար մարդ (փետրվար, 1921)[5]
  • Հայաստան

10150 մարդ[6]

Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
  • 18 հազար մարդ (հակամարտության սկզբում)[2]
  • 25 հազար մարդ (ընդհանուր)[3]
Ընդհանուր կորուստներ
մոտ 10 հազար մարդ[7]

Նախապատմություն խմբագրել

1916 թվականին Անտանտի երկրներիի միջև կնքվել է Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որով նախատեսվում էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո մասնատել Օսմանյան կայսրությունը։ Համաձայնագիրը ենթադրում էր, որ Լիբանանը, Սիրիան, Հյուսիսային Իրաքը և Հարավարևելյան Թուրքիան ճանաչվել էին Ֆրանսիայի հետաքրքրությունների գոտի։ Նույն տարում կնքվել է նաև Ֆրանս-հայկական համաձայնագիրը, որի արդյունքում էլ ձևավորվեց Հայկական լեգեոնը։

Իրադարձությունների ընթացք խմբագրել

1918 թվականին կնքված Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո, որը կնքվել էր Օսմանյան կայսրության և Անտանտի երկրների միջև, ֆրանսիական զինուժը մասնակցություն ունեցան Կոստանդնուպոլսի բռնազավթմանը, որտեղ ֆրանսիական բրիգադը հասավ նոյեմբերի 12-ին։ 1919 թվականի մարտի 18-ին ֆրանսիական զինուժը իջեցվեց Զոնգուլդաքում և Քարադենիզ Էրեգլիում։

Ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմը դարձել է Կիլիկիան, որը ֆրանսիացիները համարում էին իրենց հետաքրքրությունների գոտի։ 1918 թվականի նոյեմբերի 17-ին մոտ 15 000 ֆրանսիացի զինծառայողներ (Հայկական լեգեոնի մարտիկներ՝ ֆրանսիական սպայակազմի հրամանատարությամբ) ափ են իջեցվել Մերսինում։ Նոյեմբերի 19-ին նրանք կարողացել են գրավել Տարսոնը և ֆրանսիական հրամանատարության կենտրոնակայան հաստատել Ադանա քաղաքը։ 1918 թվականի վերջին ողջ Կիլիկիան գրավվել է ֆրանսիական զինուժի կողմից, իսկ 1919 թվականին ֆրանսիացիների հսկողության տակ են անցել խառը բնակչություն ունեցող Գազիանթեպը, Մարաշը և Ուրֆան՝ փոխարինելով այնտեղ գտնվող բրիտանացիներին։ Քանի որ ֆրանսիացիները լավ չգիտեին այդ շրջանները, նրանք ակտիվորեն օգտվել են հայերի կողմից մատուցվող ծառայություններից։ Արդյունքում, ավելի է խորացել լարվածությունը՝ ի շնորհիվ տեղաբնակ հայերի և թուրքերի միջև առկա թշնամության։

1919 թվականի հոկտեմբերի 31-ին Սյուտչյու Իմամի հետ տեղի ունեցած պատահարը դարձավ Մարաշի բախումների սկիզբը։ 1920 թվականի փետրվարին ֆրանսիացիները ստիպված թողել են Մարաշը։ Ֆրանսիացիների հեռանալուց հետո տեղի հայ բնակչությունը ենթարկվել է կոտորածների։

Ուրֆայի շրջանում Ալի Սաիփ բեյը իր հրամանատարության տակ է հավաքել մոտ երեք հազար մարդկանց։ 1920 թվականի փետրվարին նրանք Ուրֆայում գտնվող ֆրանսիական կայազորին վերջնագիր են ներկայացրել։ 1920 թվականի ապրիլին ֆրանսիական կայազորը տարհանվել է։

1920 թվականի ապրիլին ֆրանսիացիների և հայերի դեմ ըմբոստություն է բարձրացրել Այնթապը։ Սակայն ֆրանսիացիները, նոր զորքեր առաջ քաշել Սիրիայից, կարողացան ճնշել քաղաքում ծավալված ըմբոստությունը և լռեցնել այն հրետանային կրակով։ 11-ամսյա պաշարման ժամանակ փլուզվել են տասնյակ հազարավոր շինություններ, զոհվել ավելի քան 6 000 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ։

Թողնելով Մարաշը և Ուրֆան՝ ֆրանսիացիները չէին պատրաստվում լքել Կիլիկիան։ Թուրքական ազգայնականների հերթական խնդիրը դարձավ վերահսկողություն հաստատել Տավրոսի լեռնաշղթայի անցուղիների վրա։ 1920 թվականի մայիսին ֆրանսիական կայազորի կապը Պոզանտըի կայարանի հետ, որը գտնվում է Կիլիկիայի դարպասներից դեպի հյուսիս, կտրվեց։ Երբ ֆրանսիական երկու փորձերը՝ դուրս գալու շրջափակումից ձախողվեցին, 500 հոգուց բաղկացած կայազորը լքեց քաղաքը և փորձեց լեռները շրջանցելով շարժվել դեպի հարավ։ Մայիսի 28-ին ֆրանսիական զորախումբը ընկել է շրջափակման մեջ, որը կազմակերպվել էր 40 թուրք պարտիզանների կողմից։ Ֆրանսիական զորախմբի հրամանատար մայոր Մեսնիլը հանձնվել է։ Հրամանատարությանն ուղղված իր զեկույցում նա հայտնել է, որ, իբր, իրենց շրջափակել են 15 000 թուրքեր։ Դրանից հետո տեղացի թուրքերի և ֆրանսիական զորամասերի միջև կնքվել է 20-օրյա հրադադար։ Ֆրանսիացիները համաձայնվել են մաքրել Պոզանտըն և նրան հարակից տարածքները։

Օգոստոսի 5-ին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, Ֆեվզի փաշայի հետ միասին, ժամանել են Պոզանտը՝ անկանոն խմբերի գործունեության համակարգման նպատակներով։ Զինված գործողությունները տեղափոխվել են Արևելյան Կիլիկիա, որը Սևրի պայմանագրով անցել էր ֆրանսիացիներին։ Հոկտեմբերի 15-16-ին թուրքական անկանոն կազմավորումները Տավրոսի լեռներում գրոհով գրավել են հայկական Հաճըն բնակավայրը։

1921 թվականի փետրվարի 9-ին պաշարված Այնթապը հանձնվել է ֆրանսիացիներին։ Ի հիշատակ զոհվածների, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ընդունել է որոշում, որով նախատեսվում էր Այնթապի քաղաքի անվանը ավելացնել նաև «Գազի» անվանումը։ Արդյունքում, քաղաքը վերանվանվել է Գազիանթեփի։ Այսպիսով, հարավային ռազմաճակատում ավարտվել են ռազմական գործողությունները։ Ֆրանսիացիները սպասում էին, թե ինչ ավարտ կունենան արևմուտքում թուրքերի և հույների միջև բախումները։

Արդյունքներ և հետևանքներ խմբագրել

1921 թվականի փետրվարի 21-ին իր աշխատանքներն է սկսել Լոնդոնի կոնֆերանսը, որի նպատակն էր կարգավորել բոլոր այն հարցերը, որոնք կապված էին Թուրքիայի հետ։ Այդ կոնֆերանսի ընթացքում մարտի 9-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչ Բեքիր Սամին ֆրանսիական կողմի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ ռազմական գործողությունների դադարեցման և ֆրանսիական զորքերի էվակուացման Հարավային Թուրքիայից դեպի ռազմաճակատի մյուս կողմ, որը հաստատված էր 1918 թվականի հրադադարի ժամանակ։ Փոխարենը, ֆրանսիացիները ստացան տնտեսական առավելություններ Թուրքիայի հարավային և արևելյան հատվածներում։ Սակայն, Մուստաֆա Քեմալը այդ համաձայնագիրը չուղարկեց Ազգային ժողովի վավերացմանը՝ սպասելով ռազմաճակատում ավելի նպաստավոր իրավիճակի։

Այն բանից հետո, երբ թուրքերը Ինյոնյուի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ կանգնեցրեցին հույներին, Մուստաֆա Քեմալը որոշեց, որ ժամանակն է վերսկսել բանակցությունները։ Հունիսի 8-ին Անկարա ժամանակ Անրի Ֆրանկլին Բուլյոնը, ով ղեկավարում էր Ֆրանսիայի ազգային ասամբլեայի միջազգային հարցերի կոմիտեն։ Արարողակարգային տեսանկյունից Բուլյոնը ժամանել էր մասնավոր այցով, իսկ փաստացիորեն՝ որպես Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Արիստիդ Բրիանի ներկայացուցիչ։ Թուրքիայում ներդրվեց ֆրանսիական բավականին խոշոր կապիտալ։ Ֆրանսիան հետաքրքրված էր նորմալ հարաբերությունների հաստատմամբ, սակայն թուրք ազգայնականները պահանջում էին չեղարկել կապիտուլյացիայի համակարգը, որին Ֆրանսիան այդ ժամանակ պատրաստ չէր ընդունելու։ Ֆրանկլին Բուլյոնը անարդյունք վերադարձավ Փարիզ, սակայն որպես բարի կամքի դրսևորում 1921 թվականի հունիսի 8-ին ֆրանսիական զորքերը թողեցին Քարադենիզ Էրեգլին, իսկ հունիսի 18-ին՝ Զոնգուլդաք։

Սեպտեմբերի 13-ին Սակարիայի ճակատամարտն ավարտվել է հունական բանակի նահանջով, իսկ սեպտեմբերի 20-ին Ֆրանկլին Բուլյոնը նորից ժամանել է Անկարա՝ այս անգամ ֆրանսիացի երկու սպաների ուղեկցությամբ։ Երկարատև և ծանր բանակցություններից հետո 1921 թվականի հոկտեմբերի 20-ին կնքվել է համաձայնագիր (ֆրանսիացիները չէին ցանկանում կիրառել «պայմանագիր» բառը, քանի որ բրիտանացիների հետ կնքված պայմանագրի համաձայն ֆրանսիացիները չպետք է կնքեին առանձին պայմանագիր), որի արդյունքում դադարեցվեցին ռազմական գործողությունները, տեղի ունեցավ ռազմագերիների փոխանակում և հստակեցվեց Թուրքիայի և ֆրանսիական մանդատի տակ գտնվող Սիրիայի միջև առկա սահմանագիծը։

Համաձայնագրի վավերացումը բարդություններ առաջ քաշեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, քանի որ նոր սահմանագիծը ֆրանսիական կողմում էր թողնում Իսքենդերունի շրջանը, որոնք հիմնականում թուրքաբնակ էին։ Սակայն Ֆրանկլին Բուլյոնը խոստացավ, որ ֆրանսիական կողմը Թուրքիային «գործարանային գներով» կվաճառի իրեն ոչ անհրաժեշտ զինամթերքը և հարավային ռազմաճակատի տեղափոխման ժամանակ թուրքական զինուժը կարիք չուներ նոր ուժեր տեղափոխել հունական ռազմաճակատից։ Հայերը, ովքեր Կիլիկիա էին վերադարձել ֆրանսիական զորքերի հետ միասին, նրանց հետ էլ ետ վերադարձան։

1921 թվականի դեկտեմբերի 21-ին թուրքական զինուժը մտել է Ադանա, իսկ դեկտեմբերի 25-ին՝ Գազիանթեփ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Millî Mücadele'de İlk Kurşun ve Dörtyol'un Düşman İşgalinden Kurtuluşu». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  2. Erik Jan Zürcher: Turkey: A Modern History, I.B.Tauris, 2004, 1850433992, page 149.
  3. Military Training Publishing Corporation, 1921, National service (Volumes 9–10), page 287.
  4. 4,0 4,1 Yücel Güçlü: The question of the Sanjak of Alexandretta: A study in Turkish-French-Syrian relations, Turkish Historical Society Printing House, 2001, 9751614031, page 36.
  5. Western Society for French History. Meeting: Proceedings of the ... Annual Meeting of the Western Society for French History, New Mexico State University Press, 1996, page 206.
  6. Ahmet Hulki Saral, Türk İstiklal Harbi Güney Cephesi IV, Ankara, 1996, pg. 47
  7. Turgut Özakman: Vahidettin, M. Kemal ve milli mücadele: yalanlar, yanlışlar, yutturmacalar, Bilgi Yayınevi, 1997, 9754946698, page 444.

Աղբյուրներ խմբագրել

  • И. Г. Дроговоз «Турецкий марш: Турция в огне сражений», — Минск: «Харвест», 2007. ISBN 978-985-16-2075-9
  • Финкель Кэролайн. История Османской империи. Видение Османа. — М.: АСТ, Мидгард, 2010. — 848 с. — 3 000 экз. — ISBN 978-5-17-043651-4
  • Andrew Mango «Ataturk», — London: John Murray, 2004. ISBN 978-0-7195-6592-2.
  • Саакян Р. Г. Франко-турецкие отношения и Киликия в 1918-1923 гг. — Ереван, из-во АН АрмССР, 1986. 283 с., 3000 экз.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանս-թուրքական պատերազմ» հոդվածին։