Անրի Ժոզեֆ Էժեն Գուրո

Անրի Ժոզեֆ Էժեն Գուրո (նոյեմբերի 17, 1867(1867-11-17)[1][2][3] կամ հունիսի 16, 1867(1867-06-16), Փարիզ, Ֆրանսիա[4] - սեպտեմբերի 16, 1946(1946-09-16)[1][5][3], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գեներալ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ 1919-1923 թթ.-ին՝ Մերձավոր Արևելքում ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատար։ Իրականացրել է իր կառավարության թուրքամետ քաղաքականությունը, անձնական կապ է ունեցել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ։ Գուրոյի հրամանով 1920 թ.-ի հունվարին ֆրանսիական զորքերը թողել են Մարաշը, ինչը հանգեցրել է քեմալականների կողմից 20 հազար հայերի կոտորածին։

Անրի Ժոզեֆ Էժեն Գուրո
Henri Joseph Eugèn Gouraud
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17, 1867(1867-11-17)[1][2][3] կամ հունիսի 16, 1867(1867-06-16)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4]
Մահացել էսեպտեմբերի 16, 1946(1946-09-16)[1][5][3]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
ԿրթությունՀատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր և Փարիզի Ստանիսլասի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMilitary governor of Paris?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Մարտական խաչ 1914-1918 Գաղութային մեդալ Q17539790? Commander of the order of Nichan Iftikhar? Ռազմական մեդալ Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Ordre du Nichan El-Anouar? Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան Մեդալ նշանակալի ավանդի համար և Սպիտակ առյուծի շքանշան
ԱնդամությունԱրտաքին գիտությունների ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա
Henri Gouraud Վիքիպահեստում

Իր իսկ հրամանով 1920 թվականի սեպտեմբերին լուծարվել է Հայկական լեգեոնը, զինաթափվել հայ կամավորները, որոնք պատրաստվում էին օգնության հասնել թուրքերի կողմից պաշարված Հաճընին։

Գուրոյին են պատկանում «Սևրի պայմանագիրը փոխել այնպես, որ ընդունելի լինի թուրքերի համար», քանի որ «թուրքերը երկար ժամանակ մեր բարեկամներն էին. իսկ այնուհետև մեր քաջ և հավատարիմ թշնամիները» («Le Temps», 10.12.1920) խոսքերը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 8549233
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119250551 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 GeneaStar
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։