Ալի Ֆուաթ Ջեբեսոյ
Ալի Ֆուատ Ջեբեսոյ (թուրքերեն` Ali Fuat Cebesoy, սեպտեմբերի 23, 1882 կամ 1882, Կոստանդնուպոլիս - հունվարի 10, 1968, Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական, ռազմական գործիչ, դիվանագետ։
Ալի Ֆուաթ Ջեբեսոյ թուրքերեն՝ Ali Fuat Cebesoy | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1882 կամ 1882 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | հունվարի 10, 1968 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Թուրքական պետական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Կրթություն | Սուրբ Հովսեփ ավագ դպրոց և Օսմանյան ռազմական քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Ismail Fazil Pasha? |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, դեսպան և minister of Transport and Infrastructure? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Ali Fuat Cebesoy Վիքիպահեստում |
Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-1913), առաջին աշխարհամարտին (1914-1918)։ Քեմալական շարժման մասնակից, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մտերիմը։ 1919 թվականին նշանակվել է Թուրքիայի ազգային ուժերի գլխավոր հրամանատար, այնուհետև ընտրվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, դարձել Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1920 թվականին կարգվել է դեսպան Խորհրդային Ռուսաստանում, կարևոր դեր խաղացել խորհրդա-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում։ Հեղինակն է «Մոսկովյան հիշողություններ. 1920-1925» (1955) հուշերի, որոնցում տալիս է խորհրդային ղեկավարների, մասնավորապես՝ Ստալինի հետ հանդիպումների մանրամասները, նշում նրա հակահայկական տրամադրվածությունը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Բոջոլյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 381-382
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Ֆուաթ Ջեբեսոյ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |