Ալեքսանդրետտա կամ Իսկենդերուն (թուրք. İskenderun, հին հուն. Ἀλεξανδρέττα — բառ․ «փոքր Ալեքսանդրիա») քաղաք Թուրքիայի Հաթայ նահանգում, Միջերկրական ծովի ափին։

Քաղաք
Ալեքսանդրետտա
թուրքերեն՝ İskenderun,հայերեն՝ Կատիսոն
IskenderunShorelineWithMountain092012.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՇրջանՀաթայի մարզ
ՔաղաքապետԱլի Իհսան Սու
Այլ անվանումներԱլեքսանդրեթ, Ալեքսանդրիա Կիլիկյան, Իսքենդերուն, Կատիսոն, Սկունդրուն
Մակերես759 կմ²
ԲԾՄ4±1 մետր
Կլիմայի տեսակծովային
Պաշտոնական լեզուԹուրքերեն
Բնակչություն201․183 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+3, ամառը UTC+4
Հեռախոսային կոդ(+90) 326
Փոստային ինդեքս312xx
Փոստային դասիչ313xx / 314xx
Պաշտոնական կայքiskenderun.bel.tr
##Ալեքսանդրետտա (Թուրքիա)
Red pog.png

Քաղաքի անվանումներըԽմբագրել

Քաղաքը ձեռքից ձեռք անցնելով տարբեր անուններ է ստացել, որոնք են՝ Ալեքսանդրեթ, Ալեքսանդրետ, Ալեքսանդրետտե, Ալեքսանդրիա, Ալեքսանդրիա Իսսոսյան, Ալեքսանդրիա Կիլիկյան, Ալեքսանդրիան, Ալեքսնադրիա Սկաբիոսա, Ալեքսանդրիա Փոքր, Ալեքսանդրիոլա, Ալեսանդրյակ, Աղեքսանդրյակ, Իսկենդերուն, Իսկենտերուն, Իսքենդերուն, Իսկենտերուն, Կատիսոն, Սկունդրուն։

Ալեքսանդրետտան հիմա գտնվում է Թուրքիայում և կրում է Իսքենդերուն անվանումը։

ՊատմությունԽմբագրել

Քաղաքը հիմնադրվել է մթա IV դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից՝ ի պատիվ պարսիկների դեմ տարած հաղթանակի։

1097 թ.-ին Ալեքսանդրետտան գրավվեց խաչակիրների կողմից, իսկ այնուհետև այն մտավ Կիլիկիայի հայկական թագավորության կազմում։ Ըստ արաբ պատմիչ Մարկիզիի Ալեքսանդրետտան եղել է Կիլիկիայի առաջին քաղաքը։

XVII դարում Ալեքսանդրետտան արդեն անցել է թուրքական տիրապետություն ձեռքը։ Քաղաքը գտնվում էր հարմար ծովախորշի ափին, դրա համար էլ քաղաքի դերը որպես նավահանգիստ գնալով մեծանում է։

Ալեքսանդրետտայի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր։ Ալեքսանդրետտայի և նրա հարևան գյուղերի ողջ հայությունը թուրքերի կողմից զանգվածաբար ոչնչացվեց 1915-1920 թթ.-ին։

Ալեքսանդրետի սանջակԽմբագրել

Ալևքսանդրետ, Ալեքսանդրեկ (թուրքերեն՝ Իսկենդերուն), Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումը (այժմ Թուրքիայի Հաթայի մարզը)։ XI-XIV դդ. Ա. ս-ի տարածքի զգալի մասը մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Տարածությունը՝ 5 հազար կմ²։ Որպես Սիրիայի մի մասը, Ալեքսանդրետտան 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918 թվականի նոյեմբերին օկուպացրել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, ուր 1915 թ.-ի հուլիս-սեպտեմբերին տեղի Է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920 թվականին Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։

1937 թ.-ից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակը անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թվականին այստեղ ստեղծվել Է Հաթայի ինքնավար պետությունը։ 1939 թվականի հունիսին վերջինս միացվել Է Թուրքիային։ Տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հուլիսի 16-23-ը հեռացել է և հաստատվել Սիրիայում, Լիբանանում։ Հեռացել է նաև 20 հազար արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։

ԲնակչությունԽմբագրել

1880-ական թթ.-ին ուներ 15 000 բնակիչ, իսկ 1913 թ.-ին միայն հայերը կազմում էին 4 500 անձ։

ՏնտեսությունԽմբագրել

Մինչ 1915 թ.-ի Մեծ եղեռնի տարիները հայերը զբաղվում էին արհեստներով, այգեգործությամբ և պարտիզպանությամբ։

Օգտակար հանածոներԽմբագրել

Քաղաքի մոտակայքում կան նավթի պաշարներ։

ՃարտարապետությունԽմբագրել

1913 թ.-ին քաղաքն ուներ եվրոպական ոճով կառուցված տներ։ Ալեքսանդրետտան ուներ Քառասուն Մանկունք և Ս. Խաչ հայկական եկեղեցիներ։

Քաղաքում կար 4 հայկական վարժարան[1]։

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 75