Ֆրանչեսկո Բիսոլոն, որը հայտնի է նաև որպես Պիետրո Ֆրանչեսկո Բիսսոլո (իտալերեն՝ Francesco Bissolo, 1470[1][2][3][…], Տրևիզո, Վենետո, Իտալիա - ապրիլի 20, 1554(1554-04-20)[2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի նկարիչ։

Ֆրանչեսկո Բիսսոլո
իտալերեն՝ Francesco Bissolo
Ծնվել է1470[1][2][3][…]
ԾննդավայրՏրևիզո, Վենետո, Իտալիա
Վախճանվել էապրիլի 20, 1554(1554-04-20)[2]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Most Serene Republic of Venice.svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ներշնչվել էՋովանի Բելլինի
Commons-logo.svg Francesco Bissolo Վիքիպահեստում
Ֆրանչեսկո Բիսսոլո, «Սուրբ Եկատերինայի խորհրդավոր ամուսնությունը», 1500-1525, յուղաներկ, 72 x 96 սմ, Ազգային թանգարան (Վարշավա)

ԿենսագրությունԽմբագրել

Եղել է նկարչի որդի։ Եղել է Ջովաննի Բելլինիի աշակերտը։ 1490 թվականից տեղափոխվել է Բելլինիի արհեստանոց։ 1492-1530 թվականներին աշխատել է Վենետիկում։ Օգնել է ուսուցչին Դոժերի պալատի Մեծ Խորհրդի դահլիճը զարդարելիս (Վենետիկ)։ Մասնակցել է Վենետիկի Իլ Ռեդենտորե եկեղեցու զարդարանքների ստեղծմանը։

Վերածննդի դարաշրջանի նկարիչ է։

Իր ստեղծագործության մեջ ընդօրինակել է Ջորջոնեին։

Նկարչի աշխատանքներն այժմ պահվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում։ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում տեղադրված է նրա «Աստծո մայրը մանկան Քրիստոսի հետ» կտավը։ Բրիտանական ազգային պատկերասրահում`« Մադոննան և երեխան սրբերի հետ» աշխատանքը։ Նրա մի շարք կտավներ գտնվում են Վարշավայի, Լոս Անջելեսի թանգարաններում (Նորթոն Սիմոնի թանգարան և Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարան), Դեյթոնի արվեստի ինստիտուտում (Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և այլն։

Մահացել է 1554 թվականի ապրիլի 20-ին[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Francesco Bissolo
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Artnet — 1998.
  4. Maria Maddalena Palmegiano (1968). BISSOLO, Francesco. Dizionario Biografico degli Italiani, Volume 10 (in Italian). Rome: Istituto della Enciclopedia Italiana. Accessed July 2013.

Արտաքին հղումներԽմբագրել