Ֆուտվոլեյ (պորտ.՝ Futevôlei), սպորտաձև, որը իր մեջ ընդգրկում է լողափնյա վոլեյբոլի և ֆուտբոլի տարրեր։

Պատմություն խմբագրել

 
Ֆուտվոլեյը Ռիո դե Ժանեյրոյում

Ֆուտվոլեյը ստեղծվել է 1965 թվականին Ռիո դե Ժանեյրոյում Կոպակաբանա լողափում Օկտավիո դե Մորաեսի կողմից[1]։

Սկզբում մեկ թիմում խաղում էին 5 հոգով[2]։

Վերջին տարիներին ֆուտբոլիստները զբաղվում էին նաև ֆուտվոլեյով[3]։ Էդմունդոն, Ռոմարիոն, Ռոնալդինյո,Ժունիոր, Էդինոն բացի ֆուտբոլից զբաղվում են նաև ֆուտվոլեյով։ Ուսեյն Բոլտը նույնպես խաղում էր ֆուտվոլեյ[1]։

Կանոններ խմբագրել

 

Ֆուտվոլեյը իր մեջ ընդգրկում է այնպիսի կանոններ ինչպիսինն է լողափնյա վոլեյբոլի և ֆուտբոլի կանոնները։ Խաղը համարյա թե ընթանում է ինչպես լողափնյա վոլեյբոլը միայն չի կարելի օգտվել ձեռքի թաթից և վոլեյբոլի գնդակը փոխարինվում է ֆուտբոլային գնդակի։

Համաշխարհային կանոններ

Միավորներ են վաստակում այն ժամանակ, երբ գնդակը հայտնվում է մրցակցի գետնին, երբ մրցակիցը թույլ է տալիս ինչ-որ սխալ։ Խաղն անց է կացվում մեկ խաղակես մինչև 18 միավորը կամ երեք խաղակես մինչև 15 միավորը[2][4]։ Երկարությունները՝29,5×59,9×18մ․(հին լողափնյա վոլեյբոլ)։ Ցանցի երկարությունը լինում է 2,2 մետր կամ 7 ֆունտ 2 դյույմա տղամարդկանց համար և 2 մետր կամ 6 ֆունտ և 6 դյույմա կանանց համար[5]։

Համաշխարհային զարգացում խմբագրել

Բրազիլիայում այս սպորտաձևի ստեղծումից հետո այն տարածվեց և հայտնիություն գտավ համաշխարհային մարակդակում, ընդգրկելով՝ Եվրոպան, ԱՄՆ և Ասիան[6][7]։ Ֆուտվոլեյի առաջին միջազգային միջոցառումը, Բրազիլիայի սահմաններից դուրս տեղի ունեցավ 2003 թվականի մարտին Բրազիլիայի և ԱՄՆ-ի թիմի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Footvolley Players». Footvolley.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  2. 2,0 2,1 «Лучший спринтер мира пробует свои силы в футволее на пляже Рио-Де -Жанейро». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին.
  3. «Futevolei Historia». Futevolei.com.br. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
  4. «United States Footvolley Association Official Game Rules». United States Footvolley Association. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
  5. United States Footvolley Association History Արխիվացված 2009-05-23 Wayback Machine USAFootvolley.org
  6. Siripunyawit, Sriwipa (2003 թ․ հոկտեմբերի 24). «'Footvolley' Touted to Sweep Tourist Cash in Thailand». Bangkok Post. Bangkok Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
  7. «SA footvolley debut». Dispatch Online. Dispatch Online. 2009 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել