Սիլվիո Պիոլա
Սիլվիո Պիոլա (իտալ.՝ Silvio Piola, սեպտեմբերի 29, 1913[1][2][3], Ռոբիո, Պավիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հոկտեմբերի 4, 1996, Գաթինարա, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, խաղացել է 1929-1954 թվականներին, 1938 թվականի աշխարհի չեմպիոն, Ա Սերիայի լավագույն ռմբարկու 274 գոլով։ Իտալիայի հավաքականում անցկացրած 34 խաղում հեղինակել է 30 գոլ, և այդ ցուցանիշով զիջում է միայն Լուիջի Ռիվային՝ 35 գոլ և Ջուզեպպե Մեցային՝ 33 գոլ։
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ազգությունը | Իտալացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 29, 1913 (110 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր |
Ռոբյո, ![]() | |||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 4, 1996 (83 տարեկան) | |||||||||||||||||
Մահվան վայր |
Գաթինարա, ![]() | |||||||||||||||||
Հասակ | 180 | |||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն խմբագրել
Պիթլին կարիերան սկսել է Պրո Վերչելի ակումբում, որտեղ դեբյուտը նշել է 1930 թվականի փետրվարի 16-ին Բոլոնիայի դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում նա հեղինակում է 13 գոլ, չնայած նրան, որ 18 ամյակը դեռ չէր լրացել։ 1934 թվականին նա տեղափոխվում է Լացիո, որտեղ 1937 և 1943 թվականներին դառնում է Լիգայի լավագույն ռմբարկու։ Պիոլիի հաջորդ ակումբը դառնում է Տորինոն, որտեղ ցույց է տալիս ֆանռտաստիկ արդյունք, 23 խաղում հեղինակելով 27 գոլ։ Պատերազմի տարիներից հետո նա տեղափոխվում է Նովարա, իսկ դրանից առաջ 2 անմոռաց տարիներ էր անցկացրել ԹուրինիтՅուվենտուսում։
Իտալիայի հավաքականում դեբյուտը անցկացնում է 1935 թվականի մարտի 24-ին, Ավստրիայի դեմ խաղում։ Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղում, որտեղ թիմը մրցում էր Հունգարիայի դեմ, նա դառնում է դուբլի հեղինակ։ Հավաքանի կազմում նա անցկացնում է 34 խաղ և հեղինակում 30 գոլ։ Հավաքանում իր վերջին խաղը 38 տարեկան հասակում անցկացնում է Անգլիայի դեմ խաղում(1-1)։
Սիլվիո Պիոլան մահանում է Գաթինարա քաղաքում։
Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա անցկացնում է 536 խաղ և հեղինակում 537 գոլ։
Ձեռքբերումներ խմբագրել
- Աշխարհի չեմպիոն 1938
- Իտալիայի Չեմպիոն 1942/1943
- Ա Սերիայի լավագույն ռմբարկու 1936/1937-21 գոլ, 1942/1943-21 գոլ
- Ա Սերիայի պատմության լավագույն ռմբարկու-274գոլ
- Ա Սերիայի էլիտար ակումբների միության անդամ
Հետաքրքիր փաստեր խմբագրել
1933/1934 մրցաշրջանում Պրո Վերչելայի կազմում, Ֆիորենտինայի դեմ խաղում հեղինակում է 6 գնդակ, որտեղ թիմը հաղթում է 7-2 հաշվով։
Արտաքին հղումներ խմբագրել
- Իտալիայի հավաքականի վիճակագրություն Archived 2016-03-04 at the Wayback Machine. (իտալ.)
- Պիոլան Սովետական հանրագիտարանում (իտալ.)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.world-football-legends.co.uk/index.php/ita/46-piola-silvio
- ↑ Impiglia M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2015. — Vol. 84.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.