Ֆորդ Գերման Հյուֆեր (անգլ.՝ Ford Hermann Hueffer; դեկտեմբերի 17, 1873(1873-12-17)[1][2][3][…], Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 26, 1939(1939-06-26)[1][2][3][…], Դովիլ), Առաջին համաշխարհային պատերազմից հետո փոխել է անունը Ֆորդ Մեդոքս Ֆորդ-ի (անգլ.՝ Ford Madox Ford) — անգլիացի գրող, բանաստեղծ, գրական քննադատ և ամսագրերի խմբագիր։ Նրա առավել հայտնի աշխատանքների մեջ առանձնացնում են «Հինգերորդ թագուհին» եռապատումը, «Շքերթի ավարտը» քառահատորը ու «Զինվորը միշտ զինվոր է»վեպը, որոնք ընդգրկված են XX դարի անգլիական լավագույն վեպերի մի քանի ցուցակներում։

Ֆորդ Մեդոքս Ֆորդ
անգլ.՝ Ford Madox Ford
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 17, 1873(1873-12-17)[1][2][3][…]
ԾննդավայրՄերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհունիսի 26, 1939(1939-06-26)[1][2][3][…] (65 տարեկան)
Մահվան վայրԴովիլ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՀամալսարանի քոլեջի դպրոց
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, վիպասան, հրատարակիչ, գրական քննադատ, լրագրող և արձակագիր
Ծնողներհայր՝ Ֆրենսիս Հյուֆեր, մայր՝ Քեթրին Մեդոքս Բրաուն
 Ford Madox Ford Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություններ խմբագրել

Ֆորդը Բրիտանիա տեղափոխված հանրաճանաչ երաժշտական քննադատ Ֆրենսիս(Ֆրանս) Հյուֆերի և Ֆորդ Մեդոքս Բրաունի դուստր՝ Կատրին Բրաունի երեխաներից ավագն էր։ Ֆորդի մյուս պապը՝ Յոհան Գերման Հյուֆերը[5], գերմանական քաղաքագետ էր, ինչպես և հորեղբայրը՝ Ալֆրեդ Հյուֆերը[6]՝ Centre Party (Գերմանիա) հիմնադիր։ Ֆորդը սկսեց հրատարակել իր արձակ գործերը 1890-ական թվականների սկզբից. 1894թվականին նա ամուսնացավ, բայց ամուսնությունը անհաջող էր՝ նրանք հրաժեշտ տվեցին իրար,բայց չամուսնալուծվեցին։ Նա ոչ ամուսնական շատ կապեր ուներ, այդ թվում արվեստի կին գործիչների հետ։ XX դարի սկզբին Ֆորդը գրեց 3 վեպ՝ լինելով համահեղինակ Ժոզեֆ Քոնրադի հետ։ Հետո նա սկսեց աշխատել «Հինգերորդ թագուհին» եռապատման՝ վեպերի սյուժետի կենտրոնում Եկատերինա Հովարդի հետ։ Ազնիվ հավատացյալ աղջկա հորինված կերպարը, որը հայտնվել էր սիրային լրտեսական կրքերի լաբիրինթոսում, քիչ էր համապատասխանում իրականությանը։ «Հինգերորդ թագուհու» մասերը տրատարակվել են 1906—1908 թվականներին և արժանացել է գովասանքի ործես իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ, ով կարողացավ փոխանցել Թյուդորական ժամանակաշրջանի պատկերը։

1908 թվականին Ֆորդը հիմնադրում է գրական ամսագիր«The English Review» (Անգլիական ակնարկ), որտեղ ճանաչված գրողների, ինչպիսիք են Քոնրադը կամ Հենրի Ջեյմսը, հերթական աշխատանքներին զուգահեռ առաջին անգամ հրատարակվել են այն ժամանակ ոչ հայտնի Ուինդեմ Լյուիսը[7], Դեյվիդ Հերբերթ Լոուրենսը ու Նորման Դուգլասը[8]։ Արդեն 1909 թվականին Ֆորդը հեռացավ իր «երեխայի» գլխավոր խմբագրի պաշտոնից։ Նա Շարունակում էր գրել և պատերազմի նախօրեին սկսեց «Զինվորը միշտ զինվոր է» (Լավ զինվոր (վեպ)) վեպը, որը հրատարակվեց 1915 թվականին։ Երկու ընտանեկան զույգի պատմություն, որը հայտնի է նաև որպես «Կրքի խրոնիկա», պատկերվում է չորս մարդկանցից մեկի դեմքից (անհույս պատմող) նորարարական ոճով՝ չհետևելով իրադարձությունների ժամանակագրությանը։ Հերոսների ողբերգությամբ ավարտվող սիրային և սոցիալական հարաբերությունները հիմնված են Ֆորդի անձնական կյանքից վերցված իրադարձությունների վրա, ինչպես նաև նրա ուրիծ ստեղծագործություններ։ Գրող Վիոլետ Հանտը դարձավ ինչպես այս վեպի, այնպես էլ «Շքերթի ավարտը» ցիկլի գլխավոր հերոսի կնոջ նախատիպը։ Գիրքը ստացավ առավել բարձր գնահատականներ և համարվում է Ֆորդի լավագույն վեպը ու պատկանում է անգլերեն լեզվով գրված առավել նշանակալից վեպերի թվին[9][10][11].

 
Կապույտ ցուցանակ Ֆորդի պատվին

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ընդունվեց աշխատանքի Զինվորական քարոզչության բյուրո[12], որտեղ աշխատում էին շատ գրողներ, ինչպես Ջոն Գոլսուորսին և Հիլբերտ Քիթ Չեստերսոնը[13]։ Գրելով երկու քարոզչական գրքեր՝ 1915 թվականի ամռանը լեյտենանտ Ֆորդը ուղարկվել է Ֆրանսիա՝ ճակատամարտ։ Սոմի ճակատամարտում նա կոնտուզիա է ստանում և 1917 թվականին զորացրվում։ Երկու տարի անց գերմանաֆոբիայի ֆոնի վրա Ֆորդ Գերման Հյուֆերը դարձավ Ֆորդ Մեդոքս Ֆորդ՝ պապիկի պատվին վերցնելով նրա անունը։ 1918 թվականին 44-ամյա Ֆորդը սկսեց ապրել 24-ամյա նկարչուհի Ստելլա Բոուենի հետ, որից 1920 թվականին դուստր ծնվեց։ 1922 թվականին նրանք տեղափոխվեցին բոհեմական Փարիզ, որտեղ ընկերացավ Ջեյմս Ջոյսի, Էռնեստ Հեմինգուեյի և Գերտրուդ Սթայնի հետ, ում ստեղծագործությունները նա հրատարակել է 1924թվականին իր կողմից ստեղծված «The Transatlantic Review[14]» (Տրանսատլանտյան ակնարկ). Փարիզում սիրավեպ է սկսվում Ֆորդի ու Ջին Ռիսի[15] միջև (այդպես սկսեցին նրան կոչել Ֆորդի խորհրդից հետո՝ վերցնել կեղծանուն), որին նա դրդեց իրեն փորձել արձակի մեջ։ Շուտով Ռիսը, ում ամուսինը գտնվում էր բանտում, տեղափոխվեց Ֆորդի ու Բոուենի մոտ։ Բաժանումից հետո Ֆորդը ու Ռիսը պատկերեցին այս հարաբերությունները վեպերում։

1924 թվականին հրատարակվեց вышел первый роман цикла «Շքերթի ավարտը» ցիկլի առաջին վեպը, որը ավարտվեց 1928 թվականին չորրորդ մասով՝ «Չկա այլևս շքերթ». Այս պատմությունը՝ հանդիսանալով մասնակի ինքնակենսագրական, պատմում է սիրային եռանկյունու՝ ուղղափառ պարոնի, նրա անհավատարիմ կնոջ և երիտասարդ սուֆրաժիստուհու մասին՝ գլխավոր հերոսի հանդեպ հասարակական ատելության և Առաջին համաշխարհային պատերազմում նրա մասնակցության ֆոնի վրա։ Քառահատորը ստացել է բարձր գնահատականներ ու համարվում է Ֆորդի երկրորդ նշանավոր աշխատանքը[10][11]. Կյանքի վերջին տարիներին Ֆորդը տեղափոխվեց ԱՄՆ,որտեղ դասավանդում էր Միչիգանի քոլեջներից մեկում։ Նա շարունակում էր գրել,մինչև որ մահացավ նորմանդյան Դովիլում 1939 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. «wikipedia».
  6. «wikipedia».
  7. «wikipedia».
  8. «wikipedia».
  9. «The Observer's 100 Greatest Novels of All Time». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  10. 10,0 10,1 «Modern Library 100 Best Novels». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  11. 11,0 11,1 The Guardian 1000 novels everyone must read
  12. «wikipedia».
  13. «wikipedia».
  14. «The Transatlantic Review» (անգլերեն). 2021 թ․ հունիսի 7. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  15. «Джин Рис» (ռուսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 5. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Judd, Alan, Ford Madox Ford. Cambridge: Harvard University Press, 1991.
  • Saunders, Max, Ford Madox Ford: A Dual Life, 2 vols. Oxford, Oxford University Press, 1996. ISBN 0-19-211789-0 and ISBN 0-19-212608-3
  • Thirlwell, Angela, Into the Frame: The Four Loves of Ford Madox Brown. London, Chatto & Windus, 2010. ISBN 978-0-7011-7902-1
  • Hawkes, Rob, Ford Madox Ford and the Misfit Moderns: Edwardian Fiction and the First World War. Basingstoke: Palgrave Macmillan, 2012. ISBN 978-0230301535

Արտաքին հղումներ խմբագրել