Քեթրին Մեդոքս Բրաուն (անգլ.՝ Catherine Madox Brown Hueffer, նոյեմբերի 11, 1850(1850-11-11)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 3, 1927(1927-06-03)[3]), առավել հայտնի է որպես Քեթի, Ֆորդ Մեդոքս Բրաունի և Էմմա Հիլլի առաջին զավակը, Պրեռաֆայելիտներին առնչվող նկարչուհի և բնորդուհի։ Ամուսնացել է գրող Ֆրենսիս Հյուֆերի հետ։

Քեթրին Մեդոքս Բրաուն
Ծնվել էնոյեմբերի 11, 1850(1850-11-11)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունիսի 3, 1927(1927-06-03)[3] (76 տարեկան)
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
ՈճՊրեռաֆայելիտներ
Ներշնչվել էՖորդ Մեդոքս Բրաուն
ՀայրՖորդ Մեդոքս Բրաուն
ՄայրԷմմա Հիլլ
ԱմուսինՖրենսիս Հյուֆեր
ԶավակներՖորդ Մեդոքս Ֆորդ և Օլիվեր Մեդոքս Հյուֆեր
 Catherine Madox Brown Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1850 թվականին նոյեմբերի 11-ին, Լոնդոնում, Ֆորդ Մեդոքս Բրաունի և Էմմա Մաթիլդա Հիլլի ընտանիքում։ Քեթրինն անվանակոչվել է Էմմայի մոր պատվին[4]։ Էմման և Քեթրինը որպես մայր և երեխա կեցվածք են ընդունել «Սիրունիկ գառնուկներ» նկարի համար[5]։ Քեթրինի ծնողներն ամուսնացել են 1853 թվականին։

Ամուսնություն և ընտանիք խմբագրել

Քեթրինն ամուսնացել է Ֆրենսիս Հյուֆերի հետ 1872 թվականի սեպտեմբերի 3-ին։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Ֆորդ Մեդոքս Ֆորդը 1873 թվականին և Օլիվեր Մեդոքս Հյուֆերը, երկուսն էլ դարձել են գրող։ Նրանց դուստրը՝ Ջուլիետ Քեթրին Էմման, ամուսնացել է ռուս հեղափոխական լրագրող Դավիթ Սոսկիսի հետ, որից ունեցել է որդի՝ Ֆրանկ Սոսկիսը, որը դարձել է իրավաբան։

Էմման 1890 թվականին սեպտեմբերին իր մահից հետո Քեթրինին է թողել իր ողջ ժառանգությունը[6]։ Ֆրենսիս Հյուֆերը մահացել է 1899 թվականի հունվարին[7]։

Նկարչական գործունեություն խմբագրել

Քեթրինն սկսել է նկարել իր խորթ քրոջ՝ Լյուսի Մեդոքս Բրաունի հետ՝ որպես մոդել և օգնական աշխատելով իրենց հոր մոտ։ Մյուս կին Պրեռաֆայելիտների՝ Ջորջիանա Բըրն-Ջոնսի, Թոմաս Սեդոնի քրոջ և Մարիա Սպարտալի Սթիլմանի հետ դասեր է ստացել նույն ստուդիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Catherine Madox Brown // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00027272
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
  4. Thirlwell, Angela, Into The Frame: The Four Loves of Ford Madox Brown (London: Chatto & Windus, 2010), p. 46-47.
  5. Pretty Baa-Lambs, Birmingham Museums and Art Gallery
  6. Thirlwell, Angela, Into The Frame: The Four Loves of Ford Madox Brown (London: Chatto & Windus, 2010), p. 235
  7. Moser, From Olive Garnett's Diary: Impressions of Ford Madox Ford and His Friends, 1890-1906 in Texas Studies in Literature and Language, Vol. 16, No. 3 (Fall 1974), pp. 511-533

Գրականություն խմբագրել

  • [1] Արխիվացված 2017-04-22 Wayback Machine Birmingham Museums & Art Gallery, Catherine Madox Brown
  • Thirlwell, Angela, Into The Frame: The Four Loves of Ford Madox Brown (London: Chatto & Windus, 2010)
  • ---., William and Lucy: The Other Rossettis. (New Haven/London: Yale University Press, 2003), 0-300-10200-3
  • Marsh, Jan and Nunn, Pamela Gerrish, Women Artists and the Pre-Raphaelite Movement (London: Virago, 1989)
  • Marsh, Jan, Pre-Raphaelite Sisterhood, (London: Quartet, 1985)
  • Roe, Dinah The Rossettis in Wonderland. A Victorian Family History(London: Haus Publishing, 2011), 978-1-907822-01-8
  • Gaze, Delia, Dictionary of Women Artists, Volume 1 (London: Routledge, 1997)
  • [2] Peattie, Roger W., Selected Letters of William Michael Rossetti (University Park: Pennsylvania State University Press, 1990)
  • Treuherz, Julian, Ford Madox Brown: Pre-Raphaelite Pioneer (London: Philip Wilson Publishers, 2011) 978-0-85667-700-7
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Մեդոքս Բրաուն» հոդվածին։