Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս (անգլ.՝ Florence Foster Jenkins, հուլիսի 19, 1868(1868-07-19)[1][2][3][…], Ուիլքս Բարրե, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 26, 1944(1944-11-26)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի դաշնակահարուհի և երգչուհի (սոպրանո)։ Հայտնի է դարձել իր երաժշտական լսողության, ռիթմի զգացողության և երգեցողության բացակայությամբ։ Չնայած դրան, նա ինքն իրեն համարում էր անկրկնելի վոկալիստ (այլ կերպ ասած՝ «Դաննինգ-Կրյուգերի էֆֆեկտ», երբ մարդը վստահ է, որ նա տաղանդավոր է և հանճարեղ, սակայն օբյեկտիվորեն դա այդպես չէ)։

Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս
Բնօրինակ անունանգլ.՝ Florence Foster Jenkins
Ծնվել էհուլիսի 19, 1868(1868-07-19)[1][2][3][…]
Ուիլքս Բարրե, Փենսիլվանիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 26, 1944(1944-11-26)[4] (76 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Ժանրերoutsider music?
Մասնագիտություներաժիշտ, օպերային երգչուհի, դաշնակահարուհի, բարձրաշխարհիկ հեղինակություն և երգերի հեղինակ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլRCA Victor
ԿրթությունMoravian University?
 Florence Foster Jenkins Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջենկինսը ծնվել է Չարլզ Դորրենս Ֆոսթերի և Մերի Ջեյն Հոգլադի ընտանիքում 1868 թվականին[6]։ 8 տարեկանից սկսած սովորել է դաշնամուր նվագել, իսկ տասնյոթում հայտարարել է իր Եվրոպա գնալու և երաժշտությունը ուսումնասիրելու ցանկության մասին։ Չարլզ Ֆոսթերը, լինելով հարուստ արդյունաբերող, հրաժարվում է ֆինանսավորել դստեր ծրագիրը։ Այդ պատճառով նա փախչում է Ֆիլադելֆիա՝ բժիշկ Ֆրենկ Տորնտոն Ջենկինսի հետ, ով հետագայում դարձավ նրա ամուսինը։ Կյանքի համար գումար վաստակում էր երաժշտության մասնավոր դասեր տալով։ Ֆրենկի հետ ամուսնությունը նրան երջանկություն չբերեց, նրանք բաժանվեցին 1902 թվականին։ Հոր մահից հետո՝ 1909 թվականին[7], Ֆլորենսը նրանից ժառանգում է պատկառելի գումար, ինչը նրան թույլատրեց զբաղվել իր երգեցողական կարիերայով, որի մասին նա շատ է երազել և որին դեմ էին նրա ծնողներն ու նախկին ամուսինը։ Նա աշակերտել է մի շատ հայտնի օպերային աստղի մոտ, որի անունը, թեպետ Ֆլորենսը գիտեր, սակայն գաղտնի էր պահում, գիտեր միայն նրա՝ առանց հերթափոխով աշխատող ղեկավար Քլեր Բեյֆինդը։ Ակտիվորեն մասնակցելով Ֆիլադելֆիայի և Նյու-Յորքի երաժշտական կյանքին՝ նա ստեղծում է փոքրիկ ակումբ դասական երաժշտության սիրահարների համար՝ «Վերդի ակումբ»։

Իր սեփական միջոցներով 1912 թվականին նա կազմակերպեց իր առաջին սոլո համերգը։ Հետագայում սկսեց հանդես գալ Նյուպորտի, Վաշինգտոնի, Բոստոնի և Սարատոգա-Սպրինգսի բեմերում։ Քիչ-քիչ, տարեց տարի, մադամ Ջենկինսի ջանքերը քննվեցին հաջողությամբ. նա դարձավ հայտնի դեմք Նյու-Յորքում, և տարին մեկ անգամ՝ Ռից-Կարլտոն հյուրանոցում, փակ համերգ էր տալիս , որին ներկա էին գտնվում միայն ընտրյալները՝ ընկերներ, երկրպագուներ, քննադատներ և կոլեգաներ։ Դահլիճում տեղավորվում էին մոտ 800 մարդ։ 1928 թվականին մահացավ նրա մայրը։

Ֆլորենսի ձայնը յուրօրինակ էր այնքանով, որ ոչ ոք մինչ նա չէր համարձակվում այդպես երգել այդքան շատ հանդիսատեսի համար։ Նրա մոտ բոլորովին բացակայում էր երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը, և բացարձակ չէր կարողանում պահել նոտաները։ «Նա կչկչում և ճչում, փողահարում և թրթռում էր»,- գրում էր քննադատ Դանիել Դիկսոնը 1957 թվականի դեկտեմբերին՝ հիշելով մադամ Ջենկինսին։ «Երբ ժամն էր հասնում երգելու, նա մոռանում էր ամեն ինչ։ Ոչինչ չէր կարող նրան կանգնեցնել։ Նրան թվում էր, թե ինքն անկրկնելի և մեծանուն երգչուհի է»,- պատմում է քննադատը։ Դահլիճից հասնող ծիծաղը Ֆլորենսը ընդունում էր որպես պրոֆեսիոնալ նախանձի դրսևորում։

Նրա ռեպերտուարը կազմված էր Մոցարտի, Վերդիի, Շտրաուսի, Բրամսի հայտնի բեմական մեներգերից, նաև հենց իր և Մակմունի գրած երգերից։ Հաճախ մադամ Ջենկինսը ելույթների համար հագնում էր «շքեղ» հագուստներ, որոնց միտքը ամբողջովին իրենն էր[8]։ Նրա ամենահայտնի կերպարը «Ոգեշնչման հրեշտակ»-ն էր (Angel Of Inspiration). մետաքսե զգեստ, փայլերով և ստվարաթղթե թևերով մեջքին ամրացված (այս կերպարով նա հանդես է գալիս իր The Glory (????) Of The Human Voice ալբոմի շապիկին)։ 1937 թվականին Melton Recording ձայնագրող ստուդիան առաջարկում է նրան ձայնագրել գրամաֆոնի սկավառակ։ Մադամ Ջենկինսը ցուցաբերում էր բավականին օրիգինալ մոտեցում ստուդիական գործունեությանը։ Բոլոր փորձերը և սարքավորումների լարումը մերժվեցին նրա կողմից։ Նա ուղղակի եկավ և երգեց, սկավառակը ձայնագրվում էր, և ամբողջը ձայնագրվեց մեկ անգամից։ Ունկնդրումից հետո մադամ Ջենկինսը դրանք անվանեց «հրաշալի» և պահանջեց, որպեսզի գրամաֆոնի բոլոր սկավառակները ձայնագրվեն դրանցից։

Տաքսին, որի մեջ էր Ֆլորենսը, 1943 թվականին վթարի է ենթարկվում։ Երգչուհին անվնաս էր մնացել և անգամ հայտաբերել էր, որ ապրած ցնցումներից հետո կարող է վերցնել ամենաբարձր ֆա նոտան, ինչը չէր կարող նախկինում։ Եվ մեքենայի վարորդին դատի տալու փոխարեն, նրան ուղարկում է թանկարժեք սիգարների մի տուփ։

Երկար ժամանակ Ջենկինսի երկրպագուները համոզում էին ելույթ ունենալ Նյու-Յորքի ամենահեղինակային բեմում՝ Քարնեջի Հոլում, բայց նա անհայտ պատճառներով հրաժարվում է։ Սակայն 1944 թվականի սեպտեմբերի 25-ին, 75-ամյա Ֆլորենսը վերջապես ելույթ է ունենում այնտեղ։ Այնպիսի աժիոտաժ էր, որ բոլոր տոմսերը արդեն գնված էին համերգից մի քանի շաբաթ առաջ, և դրանց գինը հասնում էր 20 դոլարի։

Իր տրիումֆից մեկ ամիս հետո՝ 1944 թվականի նոյեմբերի 26-ին, Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինսը մահանում է։ Շշուկներ էին պտտվում, թե չի դիմացել քննադատների կարծիքներին՝ հնչած իր Քարնեջի Հոլի ելույթի մասին։ «Նրանք այնքան անտաշ են, այնքան անտաշ!», այդ թեմայով վշտանում էր նա։ Սակայն ամեն ինչ խոսում է այն մասին, որ նա մահացել է երջանիկ։ Նրա մահից հետո Մակմունը փորձում էր տիրանալ Ջենկինսի ունեցվածքին, հայտարարելով, որ նրանք եղել են սիրեցյալներ, չնայած այն բոլոր փաստերին, որոնք որ հաստատում էին իր հոմոսեքսուալ լինելը։

Մադամ Ջենկինսի կյանքի մոտիվներով բեմադրվել է երեք պիես։ Առաջինը բեմադրվել է 2001 թվականին Քրիս Բալլանսի կողմից Էդինբուրգում։ Երկրորդ պիեսը՝ «Հուշանվեր»-ը՝ Բրոդվեյում 2005 թվականին։ Երրորդը՝ «Հրաշալին» հաջողությամբ ցուցադրվել է Լոնդոնում և անգամ նոմինացվել է Լոուրենց Օլիվյեի թատերական մրցանակաբաշխությանը։ 2016 թվականին լույս է տեսել «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս» ֆիլմը, որում գլխավոր դերակատար է Մերիլ Սթրիփը։

CD ձայնագրություններ, թողարկումներ խմբագրել

  • The Glory (????) Of The Human Voice (1992)
  • The Muse Surmounted: Florence Foster Jenkins And Eleven Of Her Rivals
  • Murder On The High C’s
  • Even More Glory (????) Of The Human Voice

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Blumberg N. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #132888386 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Opera singer's family owned land citizensvoice.com, retrieved March 28, 2015.
  7. Otto, Julie Helen. «Ancestry of Florence Foster Jenkins». William Addams Reitwiesner Genealogical Services.
  8. Collup, D: Florence Foster Jenkins: A World of Her Own. DVD, Video Artists Int'l (2007)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս» հոդվածին։