Ֆիլիսիա Ռաշադ
Ֆիլիսիա Ռաշադ (անգլ.՝ Phylicia Rashād, հունիսի 19, 1948[1][1][2], Հյուստոն, Տեխաս), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որը հայտնի է դարձել «Քոսբիի շոուն» (1984-1992) հռչակավոր սիթքոմում խաղացած դերով։
![]() անգլ.՝ Phylicia Rashad | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1948[1][1][2] (75 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս |
Կրթություն | Հովարդի համալսարան, Jack Yates High School? և Փերշինգ միջին դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասանուհի, երգչուհի և թատերական ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Victor Willis? և Ahmad Rashad? |
Երեխա(ներ) | Condola Rashād? |
Պարգևներ և մրցանակներ | |
2004 թվականին Ռաշադը դարձել է առաջին աֆրոամերիկացի դերասանուհին, որը «Չամիչը արևի տակ» պիեսում խաղացած դերով «Պիեսում լավագույն կանացի դերի համար» կատեգորիայում շահել է «Թոնի» մրցանակ [4][5]։ 2008 թվականին գլխավոր դեր է խաղացել պիեսի հեռուստատեսային էկրանավորման մեջ և առաջադրվել «Էմմի» մրցանակի՝ «Մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն դերասանուհի», «Հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն կանացի դերի համար ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի» կատեգորիաներում, արժանացել է նաև Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի մրցանակին։
Կյանք և կարիերա Խմբագրել
Ֆիլիսիյա Ռաշադը ծնվել է Տեխաս նահանգում՝ Հյուսթոնում։ Նա դերասանուհի, ռեժիսոր և խորեոգրաֆիստ Դեբբի Ալլենի ավագ քույրն է։ Առաջին լայն ճանաչումը ձեռք է բերել Բրոդվեյի «Երազանքի աղջիկներ» մյուզիքլում խաղացած դերով։ Կարիերայի հետագա փուլերում խաղացել է «Օգոստոս։ Օսեյջի կոմսություն», «Կատուն տաք տանիքին», «Օվկիանոսի մարգարիտը», «Չամիչը արևի տակ» և շատ այլ ֆիլմերում, որոնք 2004 թվականին նրան պիեսում կանացի լավագույն դերի համար բերել են «Թոնի» մրցանակ։
Ռաշադը ամենամեծ հաջողությունը ձեռք է բերել Քոսբի Բիլի հետ «Քոսբի շոու» սիթքոմում խաղացած հարուստ դատապաշտպան Քլեր Հաքսթբլի դերով։ Շոուն դարձել է 1980-ական թվականների ամենամեծ հիթը, որը վերածնել է սիթքոմ ժանրը[6], բազմազանություն է մտցրել հեռուստատեսությունում, որպես առաջին հաջողված շոուներից, որտեղ գլխավոր դերերում աֆրոամերիկացիներն էին[7]։ Սերիալում իր դերի համար Ռաշադը երկու անգամ առաջադրվել է Կատակերգական հեռուստասերիալում լավագուն կանացի դերի «Էմմի» մրցանակի, ստացել է նաև մի շարք այլ մրցանակներ։ Շոուն տևել է ութ եթերաշրջան՝ 1984-1992 թվականները։
1996 թվականին Ռաշադը կրկին Քոսբի Բիլի հետ «Քոսբի» սիթքոմում խաղացած դերով վերադարձել է հեռուստատեսություն։ Շոուն, չնայած հաջողությանը, այնքան մեծ չէր, որքան նախորդ նախագիծը և ավատվել է 2000 թվականին։ 2008 թվականին խաղացել է «Չամիչը արևի տակ» հեռուստաֆիլմի հեռուստապիես տարբերակում և առաջադրվել է «Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն կանացի դերի համար» և «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ հեռուստաֆիլմերի կամ մինի-սերիալի լվագույն կանացի դերի համար»։ 2010 թվականին եղել է «Երգեր սիրո մասին» կինոֆիլմի դերասանական կազմի անդամ, իսկ 2012 թվականին «Երկաթե մագնոլիաներ» ֆիլմում՝ Ռոբերտ Հերլինգի պիեսի հերթական նույնանուն տարբերակում, խաղացել է Քլերի դերը։
Ֆիլիսիա Ռաշադը ամուսնացած է եղել երեք անգամ, ունի դուստր՝ Կոնդոլա Ռաշադը, որը նույնպես դերասանուհի է։ 2012 թվականին նրանք միասին նկարահանվել են «Երկաթե մագնոլիաներ» ֆիլմում։
Ֆիլմագրություն Խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1984-1992 | Քոսբի շոու | The Cosby Show | Քլեր Հենքս Հաքսթբլ | NAACP Image Award for Outstanding Actress in a Comedy Series (1988,1989) Անվանակարգ՝ «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում լավագուն կնոջ դերի համար (1985-1986) |
1994, 2002 |
Հրեշտակի հպում | Touched by an Angel | Էլիզաբեթ Ջեսափ | «Tough Love», «The Last Chapter» էպիզոդներ |
1996-2000 | Քոսբի | Cosby | Րութ Լուկաս | NAACP Image Award for Outstanding Actress in a Comedy Series (1997) Անվանակարգ՝ NAACP Image Award for Outstanding Actress in a Comedy Series (1998) Անվանակարգ՝ Satellite Award for Best Actress — Television Series Musical or Comedy (1998) Անվանակարգ՝ TV Guide Award for Favorite Actress |
2000 | Ծեր կնոջ այցը | The Visit | Բժիշկ Քոլես | |
2001 | Հին բնակիչը | The Old Settler | Էլիզաբեթ | Անվանակարգ՝ AFI TV Award for Actor of the Year Անվանակարգ՝ NAACP Image Award for Outstanding Actress in a Television Movie, Mini-Series or Dramatic Special |
2001, 2004 |
Փոքր Բիլ | Little Bill | Բենդա | 2 էպիզոդ |
2007 | Բոլորն ատում են Քրիսին | Everybody Hates Chris | Քեթլին Դեվերաու | «Everybody Hates Kwanzaa» էպիզոդում |
2007, 2008 |
Պայծառատես | Psych | Վինի Գասթեր | 2 էպիզոդում |
2008 | Չամիչը արևի տակ | A Raisin in the Sun | Լենա Յունգեր | NAACP Image Award for Outstanding Actress in a Television Movie, Mini-Series or Dramatic Special Անվանակարգ՝ «Էմմի» մրցանակ՝ մինի-սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի Satellite Award for Best Actress — Miniseries or Television Film ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ հեռուստաֆիլմերի կամ մինի-սերիալի լավագույն կնոջ դերի համար |
2012 | Երկաթե մագնոլիներ | Steel Magnolias | Քլերի | |
2010 | Երգեր սիրո մասին | For Colored Girls | Գիլդա | Black Reel Awards |
2016-2017 | Ժան-Կլոդ Վան Ջոնսոն | Jean-Claude Van Johnson | Ջեյն | |
2018 | Կրիդ 2 | Creed II | Մերլի Էնն Կրիդ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
- ↑ «Tony Awards Wrap Up» Archived 2006-11-17 at the Wayback Machine. by Amy Somensky. Jun 9, 2004]
- ↑ «Tony Awards (official site)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-11-28
- ↑ «Cosby Show: TV Guide News»։ TVGuide.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2007-09-23
- ↑ «The Cosby Show's Last Laugh»։ Entertainment Weekly's EW.com։ Time, Inc.։ May 1, 1992։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2007-10-28։ «The show that changed forever the way black families are portrayed on television, the show that paved the way for a rainbow of African-American sensibilities on TV from In Living Color to The Fresh Prince of Bel-Air is getting razzed these days by The Simpsons,»
Արտաքին հղումներ Խմբագրել
- Cat on a Hot Tin Roof All African-American production website Archived 2021-03-18 at the Wayback Machine.
- Honoring Our Own Westchester Magazine