Դեբբի Ալլեն
Դեբբի Ալլեն (անգլ.՝ Debbie Allen, հունվարի 16, 1950[1][1], Հյուստոն, Տեխաս), ամերիկացի դերասանուհի, պարուհի, պարուսույց, ռեժիսոր, պրոդյուսեր, հումանիտար գիտությունների և արվեստի գործերով նախագահական կոմիտեի անդամ[4][5], դափնեկիր է երեք «Էմմի» և «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի[6]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 16, 1950[1][1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս |
Կրթություն | Հովարդի համալսարան, Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան, Jack Yates High School?, HB Studio և Փերշինգ միջին դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր, պարուսույց, կինոպրոդյուսեր, պարուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր և գրող |
Ընտրանի | Dancing in the Wings? |
Ծնողներ | մայր՝ Vivian Ayers Allen?[2] |
Ամուսին(ներ) | Նորմ Նիքսոն |
Երեխա(ներ) | Vivian Nixon? |
Պարգևներ և մրցանակներ | |
debbieallendanceacademy.com | |
Վաղ տարիներ խմբագրել
Դեբբի Ալլենը ծնվել է 1950 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Ընտանիքի չորս երեխաներից ամենափոքրն է։ Նրա ավագ քույրը՝ Ֆելիսյա Ռաշադը, երգչուհի և դերասանուհի է։ Ալլենը հանրահայտ «Քոսբի շոու» սիթքոմի ռեժիսորն էր և պրոդյուսերներից մեկը։ Սիթքոմի գլխավոր կանացի դերում կաղում էր Ֆելիսյա Ռաշադը[7]։ Հովարդի և Հյուսիսային Կարոլինայի համալսարանները ավարտել է բակալավրի աստիճանով, և շուտով սկսեց ելույթ ունենալ բրոդվեյյան բեմում։
Մեծ էկրանին Ալլենը նկարահանվել է «Համբավ» (1980), «Բաց չեկ», «Ռեգթայմ» ֆիլմերում։ Այդ թվում նաև նա նկարահանվել է «Տանը» սինթքոմում (1995—1996)։
Կարիերա խմբագրել
Ալլանը ավելի հայտնի է «Համբավ» երաժշտադրամատիկական հեռուստասերիալում իր կերտած գլխավոր դերով և 1980 թվականի «Համբավ» ֆիլմով, որտեղ ևս նա նկարահանվել է[7]։ Այդ դերը 1983 թվականին նրան բերեց «լավագույն կանացի դեր հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում «Ոսկե գլոբուս» կինոմրցանակ։ Այդ թվում նաև Ալլենը տասնինն անգամ առաջադրվել է «Էմմի»-ի մրցանակի՝ հաղթելով եռակի անգամ. 1983, 1984 և 1991 թվականներին։ Բրոդվեյյան բեմում իր նվաճումների համար նա առաջադրվել էր «Թոնի» մրցանակի, ինչպես նաև հաղթել է «Դրամա Դեսք» մրցանակը։ 1991 թվականին նա արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղիում սեփական աստղի։
Պրոդյուսեր, ռեժիսոր և պարուսույց խմբագրել
Որպես ռեժիսոր, Դեբբի Ալլենը սկսած 80-ական թվականների կեսերից աշխատել է քառասուն հեռուստասերիալներում և ֆիլմերում։ Ավելի հաջողություն ունեցած իր նախագծերից է «Այլ աշխարհ» սիթքոմը, ինչը նա ինքն է պրոդյուսավորել և նկարահանել գրեթե բոլոր էպիզոդները։ Շոուն փոխհաղորդվել է 1987 թվականից 1993 թվականը և վարկանիշներում բավական հաջողակ էր[7]։ Որպես ռեժիսոր նա աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Արքայազնը Բևերլի Հիլզից», «Քվանտային թռիչք», «Մթնշաղային զոնա», «Կիրքի անատոմիա» և այլ ֆիլմեր։
Անձնական կյանք խմբագրել
1984 թվականից ամուսնացած է Նորմ Նիքսոնի հետ։ Զույգն ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
- ↑ «Members»։ President's Committee on the Arts and the Humanities։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2003-11-21-ին։ Վերցված է 2008-08-13
- ↑ «Debbie Allen, Culver City, California»։ President's Committee on the Arts and the Humanities։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-29-ին։ Վերցված է 2008-08-13
- ↑ «Awards for Debbie Allen»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-11-05
- ↑ 7,0 7,1 7,2 «Debbie Allen- Biography»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-11-05