Ֆիլիպ Հեմոնդ
Ֆիլիպ Հեմոնդ (անգլ.՝ Philip Hammond, դեկտեմբերի 4, 1955[3][4], Էփինգ, Էսեքս), Պահպանողական կուսակցության բրիտանացի քաղաքական գործիչ, զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի (2014-2016), պաշտպանության նախարարի (2011-2014) և տրանսպորտի նախարարի (2010-2011) պաշտոնները։ Թերեզա Մեյի առաջին և երկրորդ գանձապետարանի կանցլեր (2016-2019)։
Ֆիլիպ Հեմոնդ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Համալսարանի քոլեջ[2] և Shenfield High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և international forum participant |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 4, 1955[3][4] (67 տարեկան) |
Ծննդավայր | Էփինգ, Էսեքս |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | runnymedeweybridgeconservatives.com |
Ինքնագիր | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆիլիպ Հեմոնդը ավարտել է Օքսֆորդի համալսարանի քոլեջը, որտեղ սովորել է փիլիսոփայություն, տնտեսագիտություն և քաղաքականություն։ 1974 թվականին ընդունվել է քոլեջ և սովորել թիավար Քոլին Մոյնիխենի հետ (երբ նա 1980-ականներին դարձել է Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար, Հեմոնդը նրա չվարձատրվող կամավոր օգնականն էր)[5]։
1977-1981 թվականներին աշխատել է Speywood Laboratories Ltd-ի տնօրենների խորհրդի նախագահի օգնական և մարքեթինգի մենեջեր, 1981-1983 թվականներին եղել է Speywood Medical Ltd-ի տնօրենների խորհրդի անդամ, 1983-1994 թվականներին ղեկավարել է բժշկական սարքավորումների արտադրության և առևտրի ոլորտում սեփական բիզնեսը։ 1995-1997 թվականներին եղել է Մալավիի կառավարության խորհրդատու[6]։
Քաղաքական գործունեությունԽմբագրել
1994 թվականին Ֆիլիպ Հեմոնդը անհաջող փորձ է ձեռնարկել լրացուցիչ ընտրությունների ժամանակ Համայնքների պալատ հյուսիս-արևելյան Նյուեմի ընտրատարածքից ընտրվելու համար։ 1997 թվականի մայիսի 1-ի Ռանիմիդ և Վեյբրիջ ընտրատարածքներից համընդհանուր ընտրությունների արդյունքներով առաջին անգամ խորհրդարան է ընտրվել։
1998-2001 թվականներին եղել է ընդդիմության սոցիալական ապահովության և առողջապահության հարցերով պաշտոնական մամուլի քարտուղար, իսկ 2001-2002 թվականներին՝ առևտրի և արդյունաբերության հարցերով։ 2002-2005 թվականներին Համայնքների պալատում զբաղեցրել է ստվերային կրտսեր նախարարի պաշտոն, 2005 թվականին որոշ ժամանակ եղել է գանձապետարանի ստվերային գլխավոր քարտուղար։ 2005 թվականին Հեմոնդը նշանակվել է Դևիդ Քեմերոնի ստվերային կաբինետի աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարար ու պահպանել այդ պաշտոնը մինչև 2007 թվականի վերադասավորումը, երբ կրկին դարձել է գանձապետարանի ստվերային գլխավոր քարտուղար[7]։
2010 թվականի մայիսի 11-ին ձևավորվել է Դևիդ Քեմերոնի կոալիցիոն կառավարությունը, որտեղ Հեմոնդը նշանակվել է տրանսպորտի նախարար[8] և դարձել Գաղտնի խորհրդի անդամ։
Լիամ Ֆոքսի հրաժարականից հետո 2011 թվականի հոկտեմբերի 14-ին Հեմոնդը դարձավ պաշտպանության նախարար, իսկ նրա նախկին պաշտոնը ստացել է Ջասթին Գրինինգը[9]։
The Daily Mirror թերթը 2014 թվականի ապրիլին գրել է, որ Հեմոնդը դեմ է արտահայտվել Ուկրաինայի ռազմական օգնությանը Ռուսաստանի ներխուժման դեպքում։
2014 թվականի հուլիսի 15-ին Դևիդ Քեմերոնը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել իր աշխատասենյակում, որոնց հետևանքով Հեմոնդը ստացել է արտաքին գործերի նախարարի պորտֆելը[10][11]։
2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում Հեմոնդն իր նախկին օկրուգում ստացել է ձայների 59,7 տոկոսը, իսկ լեյբորիստների թեկնածու Արան Նիտին՝ միայն 15,5 տոկոսը[12]։
2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնը ընտրությունների արդյունքում ձևավորել է իր երկրորդ կաբինետը, որում Ֆիլիպ Հեմոնդը պահպանել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը[13]։
2016 թվականի հուլիսի 13-ին Թերեզա Մեյի նոր աշխատասենյակում նշանակվել է գանձապետարանի կանցլեր [14]։
2016 թվականին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը Պալմիրայում Մարիինյան թատրոնի նվագախմբի համերգը անվանել է «միլիոնավոր սիրիացիների շարունակվող տառապանքներից ուշադրությունը շեղելու անհամ փորձ»[15], ինչը բացասական արձագանք է գտել ՌԴ ԱԳՆ-ի կողմից[16]։
Անձնական կյանքԽմբագրել
Հեմոնդը 1991 թվականի հունիսի 29-ից ամուսնացել է Սյուզան Քերոլին Ուիլյամս-Ուոքերի հետ։ Նրանք ունեն երկու դուստր և որդի[6][17]։ Նրանք ապրում են Սուրեյի կոմսության Սենդ գյուղում և տուն ունեն Լոնդոնում։ Հեմոնդի կարողությունը գնահատվում է 7,5 [18] և 9 [19] միլիոն ֆունտ ստեռլինգի միջև։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.publications.parliament.uk/pa/cm201516/cmhansrd/cmallfiles/mps/commons_hansard_3733_home.html
- ↑ 2,0 2,1 https://www.gov.uk/government/people/philip-hammond
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Andrew Gimson (2013-05-29)։ «Philip Hammond: The rise of the quiet man» (անգլերեն)։ New Statesman։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-27-ին։ Վերցված է 2016-03-06
- ↑ 6,0 6,1 «Philip Hammond»։ Vote 2001 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-03-07
- ↑ «Philip Hammond MP»։ Democracy Live (անգլերեն)։ BBC։ Վերցված է 2016-03-06
- ↑ «Full list of new cabinet ministers and other government appointments» (անգլերեն)։ The Guardian։ 2010-05-13։ Վերցված է 2015-05-17
- ↑ Robert Winnett (2011-10-15)։ «Liam Fox resigns following Adam Werritty revelations» (անգլերեն)։ The Telegraph։ Վերցված է 2015-05-18
- ↑ «Ministerial appointments: July 2014» (անգլերեն)։ UK Government։ 2014-07-15։ Վերցված է 2015-05-20
- ↑ «Cabinet: David Cameron's new line-up» (անգլերեն)։ BBC News։ 2014-07-15։ Վերցված է 2015-05-20
- ↑ «Runnymede & Weybridge»։ Election 2015 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-03-06
- ↑ «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն)։ BBC News։ 2015-05-11։ Վերցված է 2016-03-06
- ↑ Филип Хаммонд возглавил Министерство финансов Великобритании. // ТАСС.
- ↑ «Глава МИД Британии назвал концерт в Пальмире безвкусицей» vz.ru от 6 мая 2016
- ↑ «Захарова ответила Хаммонду на слова о „безвкусном“ концерте в Пальмире» iz.ru от 6 мая 2016
- ↑ «Conservative Party»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-07-ին։ Վերցված է 2019-08-06
- ↑ Owen Glen (մայիսի 23, 2010)։ «The coalition of millionaires: 23 of the 29 member of the new cabinet are worth more than £1m... and the Lib Dems are just as wealthy as the Tories»։ Mail on Sunday (London)
- ↑ «The new ruling class»։ New Statesman (London)։ հոկտեմբերի 1, 2009
Արտաքին հղումներԽմբագրել
- Филип Хэммонд на сайте Консервативной партии Archived 2014-07-21 at the Wayback Machine.(անգլ.)
- «The Rt Hon Philip Hammond MP» (անգլերեն)։ UK government։ Վերցված է 2016-03-06
- «The Rt Hon Philip Hammond MP» (անգլերեն)։ UK Parliament։ Վերցված է 2016-03-06