Ֆիլիպ Անդերսոն

ամերիկացի ֆիզիկոս

Ֆիլիպ Անդերսոն (անգլ.՝ Philip Warren Anderson, դեկտեմբերի 13, 1923(1923-12-13)[1][2][3][4][5][6], Ինդիանապոլիս, ԱՄՆ[3] - մարտի 29, 2020(2020-03-29)[7][8][9], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի տեսաբան ֆիզիկոս։ Անդերսոնի ներդրումը ֆիզիկայի բնագավառում ծավալվում է տեղորոշման տեսության, հակաֆերոմագնետիզմի տեսության, և բարձր ջերմաստիճանային գետհաղորդականության բնագավառներում:

Ֆիլիպ Անդերսոն
անգլ.՝ Philip Warren Anderson
Andersonphoto.jpg
Ծնվել էդեկտեմբերի 13, 1923(1923-12-13)[1][2][3][4][5][6]
Ինդիանապոլիս, ԱՄՆ[3]
Մահացել էմարտի 29, 2020(2020-03-29)[7][8][9] (96 տարեկանում)
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Դավանանքաթեիզմ[10]
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս-տեսաբան և գիտնական
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան[11], Սանտա Ֆե ինստիտուտ և Քեմբրիջի համալսարան[12]
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լինչեի ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[13]
Ալմա մատերՀարվարդի համալսարան[12]
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՋոն Հազբրուկ վան Ֆլեք
Եղել է գիտական ղեկավարԴունքան Հալդեյն և Piers Coleman?
Պարգևներֆիզիկայի Նոբելյան մրցանակ[14][15] Հարվարդի համալսարանի Արվեստի և գիտության բարյրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ Օլիվեր Է. Բաքլիի խտացված նյութի ֆիզիկայի մրցանակ Ազգային գիտական մեդալ Dannie Heineman Prize?[12] John Bardeen Prize? Գութրիեի մեդալ և մրցանակ Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ honorary doctor of the Tsinghua University?[16] և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Կայքprinceton.edu/prism/people/faculty-1/anderson/
Philip Warren Anderson Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Անդերսոնն ապրել է Իլլինոյս նահանգի Ուրբանա քաղաքում: Ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ սովորելը ընդհատել է պատերազմի ժամանակ ծառայելով ԱՄՆ ռազմածովային ուժերում: Դիպլոմային աշխատանքը գրել է Նոբելյան մրցանակակիր Ջոն Հազբրուկ վան Ֆլեքի ղեկավարման ներքո:

1949 թվականից 1984 թվականներն աշխատել է Բելլ ընկերության լաբորատորիաներում հիմնականում զբաղվելով խտացված միջավայրերի ֆիզիկայով: Այս ժամանակահատվածում էլ նա հայտնագործել է տեղորոշման տեսությունը:

1967 թվականից 1975 թվականները Անդերսոնն աշխատել է որպես տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Քեմբրիջի համալսարանում: 1977 թվականին նա պարգևատրվեց Նոբելյան մրցանակով ֆիզիկայի ասպարեզում, մագնիսական և ոչկանոնակարգված կառուցվածքների էլեկտրոնների կառուցվածքների բնագավառում, որոնք հետագայում կիրառվեցին էլեկտրոնային անջատիչների և համակարգիչների հիշողության սարքերի զագրացման մեջ: Նա կիսեց մրցանակը իր գործընկերներ սեր Նևիլ Մոտտի և Ջոն Հազբրուկ վան Ֆլեքի հետ: 1982 թվականին Անդերսոնը պարգևատրվեց ԱՄՆ ազգային գիտական մեդալով:

1984 թվականին նա ավարտեց իր աշխատանքը Բելլի լաբորատորիաներում և մինչ այժմ հանդիսանում է Փրինսթոնի համալսարանում ֆիզիկայի էմերիտ-պրոֆեսոր:

Գիտնականը 1992 թվականին ստորագրել է «Գիտնականների նախազգուշացումը մարդկությանը» փաստաթղթի տակ[17], և այլ 22 Նոբելյան մրցանակակիրների հետ 2003 թվականին ստորագրել է նաև «Երրորդ մարդասիրական մանիֆեստը»:

Հանդիսանում է Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ (1963) և ԱՄՆ Գիտությունների ակադեմիայի անդամ (1967), Լոնդոնյան թագավորական միության արտասահմանյան անդամ (1980) և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ (1994)

Հիմնական հոդվածներըԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Philip W. Anderson - Facts // Nobelprize.orgNobel Foundation.
  4. 4,0 4,1 Munzinger-Archiv — 1913.
  5. 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  6. 6,0 6,1 Czech National Authority Database
  7. 7,0 7,1 7,2 20世纪物理学巨人、诺奖得主菲利普安德森逝世,享年96岁
  8. 8,0 8,1 8,2 https://www.jfdaily.com/news/detail?id=230922
  9. 9,0 9,1 9,2 https://physicsworld.com/a/condensed-matter-physics-pioneer-philip-anderson-dies-aged-96/
  10. Condensed-matter physics pioneer Philip Anderson dies aged 96Physics World, 2020.
  11. Philip W. Anderson - Biographical // Nobelprize.orgNobel Foundation.
  12. 12,0 12,1 12,2 Philip W. Anderson - Curriculum Vitae // Nobelprize.orgNobel Foundation.
  13. Notable Names Database — 2002.
  14. The Nobel Prize in Physics 1977 // Nobelprize.orgNobel Foundation.
  15. PRIZE AMOUNT AND MARKET VALUE OF INVESTED CAPITAL CONVERTED INTO 2017 YEAR'S MONETARY VALUE // Nobelprize.orgNobel Foundation.
  16. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html中华人民共和国教育部.
  17. «{title}»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2011-08-26 

Արտաքին հղումներԽմբագրել