Արամ Ֆիդանյան

հայ նկարիչ
(Վերահղված է Ֆիդանյան Արամից)

Արամ Թորոսի Ֆիդանյան (1919, Արթիկի շրջան - 1948), հայ գեղանկարիչ։ ԽՄԿԿ անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։

Արամ Ֆիդանյան
Ծնվել է1919
ԾննդավայրՂոնաղրան, Արթիկի շրջան
Վախճանվել է1948
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԳեղարվեստական ուսումնարան (1939)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Արամ Ֆիդանյանը ծնվել է 1919 թվականին, Արթիկի շրջանի Ղոնաղրան գյուղում։ 1939 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ Նոր էր աշխատանքի անցել իր ծննդավայրում՝ Լենինականի նկարչական դպրոցում, երբ սկսվել է պատերազմը։ Արամն ավարտել է Պյատիգորսկի զինուսումնարանը, սկզբում ծառայել է 89-րդ Թամանյան դիվիզիայում, եղել է հետախույզ և դասակի հրամանատար, մարտնչել է Հյուսիսային Կովկասի, Թամանի, Կերչի, Ուկրաինայի համար մղվող մարտերին, ռազմադաշտում էլ ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և Աշխատանքային արիության համար մեդալներով։ Պատերազմի ավարտից հետո Ֆիդանյանը վերադարձել է տուն, ռազմի օրերի ապրումները խտացրել է իր ստեղծագործություններում, որոնք 1945 թվականին ցուցադրվել են Լենինականում[2]։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։ Ստեղծագործել է բնանկարի, դիմանկարի ժանրերում, ունի տարբեր ներկայացումների համար ստեղծված էսքիզներ։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
  • Աշխատանքային արիության համար մեդալ

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Հաղթանակի օրը Լենինականում» (կտավ., յուղաներկ, 56×49)
  • «Անձրևային երեկո»
  • «Գետակ»
  • «Գարուն»

Դիմանկարներ խմբագրել

  • «Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունի» (կտավ., յուղաներկ, 65×50)
  • «Ցոլակ Ամերիկյան»

Ծանոթագրություններ խմբագրել