Ֆեռնանդո Սոր (իսպ.՝ Fernando Sor, իսկական անունը Խոսե Ֆեռան Սոր-ի-Մունտադես կատ.՝ Josep Ferran Sors i Muntades, փետրվարի 13, 1778(1778-02-13)[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա[3] - հուլիսի 10, 1839(1839-07-10)[1][2][3], Փարիզ[3]), իսպանացի դասական վիրտուոզ կիթառահար և կոմպոզիտոր, 19-րդ դարի հայտնի դասական կիթառահարներից մեկը[4]։

Ֆեռնանդո Սոր
Բնօրինակ անունիսպ.՝ Fernando Sor
Ծնվել էփետրվարի 13, 1778(1778-02-13)[1][2][3]
Բարսելոնա, Իսպանիա[3]
Երկիր Իսպանիա
Մահացել էհուլիսի 10, 1839(1839-07-10)[1][2][3] (61 տարեկան)
Փարիզ[3]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր, դասական կիթառահար և կատարող
Գործիքներջութակ, դասական կիթառ և դաշնամուր
ԱմուսինFélicité Hullin Sor?
Կայքsorfernando.com
 Fernando Sor Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆեռնանդո Սորը վաղ տարիքից սովորել է կիթառ, ջութակ և թավջութակ նվագել[5]։ Նա երաժշտական կրթություն է ստացել Մոնսերրատի վանքի երգչախմբի դպրոցում, ապա սովորել Բարսելոնայի զինվորական ակադեմիայում։ Սորի երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռևս վաղ տարիքից. 13 տարեկանում ստեղծագործել է Հանդիսավոր պատարագ մենակատարների, երգչախմբի և երգեհոնի համար, իսկ 1796 թվականին գրել Է Տելեմաքս օպերան[6], որը բեմադրվել է Սանտա Կրուզ թատրոնում։ 1799 թվականին տեղափոխվել է Մադրիդ և տարբեր վարչական պաշտոններ զբաղեցրել Բարսելոնայում և Մալագայում։ Այդ ժամանակի ստեղծագործությունները պատկանում են սիմֆոնիային, լարային քառյակներին, տարբեր ստեղծագործություններ կիթառի և դաշնամուրի համար, ինչպես նաև կիթառի սոլո ստեղծագործություններ[7][8]։

1808 թնականին Ֆրանսիական զորքերի Իսպանիա ներխուծմամբ և անկախության պատերազմի սկզբում Սորը հայրենասիրական դիրքորոշում է ունեցել և գրել է մի շարք հեղափոխական երգեր, որոնցից առավել հայտնի էին Ապրիր շղթաներով (իսպ.՝ Vivir en cadenas) և Եկեք հաղթողներ (իսպ.՝ Venid, vencedores) ստեղծագործությունները։ 1810 թվականին կոմպոզիտորը, ինչպես նաև այդ ժամանակի իսպանացի մտավորականության մեծ մասը, ստիպված էին զիջել և վարչական պաշտոն ստանձնել ֆրանսիացիների հովանու ներքո[9]։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

1813 թվականին ֆրանսիական զորքերը վտարվել են Իսպանիայից, և Սորը մեկնել է Փարիզ, որտեղ էլ սկսել է ակտիվ համերգային և մանկավարժական գործունեություն[10]։ Կոմպոզիտորը երկու տարի անց տեղափոխվել է Լոնդոն, որտեղ լույս են տեսել նրա իտալական արիետ տասնմեկ հավաքածուները ձայնի և դաշնամուրի համար, ինչպես նաև դաշնամուրի և կիթառի համար ստեղծագործությունները։

Սորի չորս բալետները բեմադրվել են 1821-1824 թվականներին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, որոնցից մեծ հաջողության է հասել Մոխրոտը։ Այդ ստեղծագործությունը բեմադրվել է նաև Փարիզում [Ն 1]: 1823 թվականին Սորի կինը՝ հայտնի բալերինա Ֆելիցատա Գյուլեն-Սորը, հրավեր էր ստացել մոսկովյան թատրոնի ռեժիսոր Կոկոշկինից [Ն 2]: Նա կայսերական թատրոնների մոսկովյան թատերախմբի առաջին ռեժիսորն էր (1823-1831)։ Կոմպոզիտորը Կնոջ պնդմամբ նրա հետ տեղափոխվել է Մոսկվա։ Հաջորդ տարի՝ 1824 թվականին, Մոխրոտը բեմադրվել է մոսկովյան Մոխովի թատրոնի բեմում։ Ֆրանսուա Ալբերայի [Ն 3]) խորեոգրաֆիայի հիման վրա նկարահանված բեմադրությունը բեմադրել են Գյուլեն-Սորը, ով նաև պարում էր գլխավոր դերը և մոսկովյան բալետի պարող Իվան Լոբանովը[11]։ Մոխրոտ ստեղծագործությունը ներկայացվել է նաև 1825 թվականի հունվարի 6-ին` հրդեհից հետո վերակառուցված Մոսկվայի Մեծ թատրոնի բացմանը։

Սորը երեք տարի հետո բաժանվել է կնոջից և վերադարձել Փարիզ, որտեղ էլ հրապարակել է իր նոր ստեղծագործությունների շարքը՝ այդ թվում նաև Ռուսաստանի հուշեր, որում նա օգտագործել է ռուսական ժողովրդական մեղեդիներ։ Ֆրանսիայում շարունակելով իր կատարողական և մանկավարժական գործունեությունը՝ Սորը հանդիպել է իր հայտնի հայրենակից Դիոնիսիո Ագուադոյին, որի հետ հետագայում նա հաճախ հանդես է եկել զուգերգերով։ Սորը կյանքի վերջին տարիները տառապել է դստեր մահվան պատժառով[Ն 4]:

Ստեղծագործություն խմբագրել

Սորի ստեղծագործությունները հսկայական դեր են կատարել կիթառի արվեստի զարգացման գործում։ Բազմաթիվ համերգներով հանդես գալով Եվրոպայում՝ նա ժամանակակից հայտնի կիթառահարների հանրաճանաչ վիրտուոզի համբավ է ձեռք բերել Մաուրո Ջուլիանիի, Մատեո Կարկասիի, Ֆերդինանդո Կարուլի հետ միասին։ Որպես կոմպոզիտոր, Սորը առավել հայտնի էր կիթառի համար իր ավելի քան 60 ստեղծագործություններով, որոնք ընդգրկված էին աշխարհի առաջատար կատարողների երգացանկերում, խաղացանկերում, ինչպես նաև երգեր և սիրավեպեր, որոնք նշանավորվում էին պայծառ մելոդիզմով։

Կոմպոզիտորը կիթառին վերաբերվել է որպես լուրջ երաժշտական գործիքի, որը հարուստ էր պոլիֆոնիկ հնարավորություններով։ Սորի ոճի վրա ազդել են վիեննական կլասիցիզմի կոմպոզիտորները, հատկապես Հայդն ու Մոցարտը։ Սորը մեծ նշանակություն է ունեցել նաև որպես մանկավարժ՝ իր Կիթառի դպրոցով (անգլ.՝ Méthode pour la Guitare): Այն հրատարակվել է 1830 թվականին և մեծ սեր վայելել։ Սորի ուսանողների թվում են եղել հետագայում հայտնի մի շարք կիթառահարներ, որոնցից էին Նապոլեոն Կոստը։ Նա կոմպոզիտորի մահից հետո խմբագրել և հրատարակել է Սորի մի շարք ստեղծագործությունները։

Մահ խմբագրել

Սորը մահացել է 1839 թվականին քաղցկեղից։ Թաղվել Է Մոնմարտր անանուն գերեզմանատանը, որը հայտնաբերվել է ընդամենը հարյուր տարի անց[12]։

Գլխավոր ստեղծագործություններ խմբագրել

Օպերա խմբագրել

  • 1796 թվական Տելեմաքս
  • Դոն Տրաստուլլո[13] չավարտված, կորած
  • Բալետներ (նշված է առաջին բեմադրության վայրը)
  • 1821 թվական, Սմիրնսկի տոնավաճառ Լոնդոն, անհետացած
  • 1821 թվական, Առատաձեռն տերը Լոնդոն, անհետացած
  • 1822 թվական, Մոխրոտ[14] Լոնդոն
  • 1823 թվական, Սիրահարված նկարիչը Լոնդոն, մոսկովյան տարբերակով՝ Ալֆոնս և Լեոնորա կամ Սիրահարված նկարիչը, 1824 թվական, Փոքր թատրոն, ջութակի սոլո՝ գրված հատուկ Ամատովի համար
  • 1826 թվական, Հերկուլեսը և Օմֆալան Մոսկվա
  • 1827 թվական հունիսի 11, Սիցիլիացի կամ սիրո նկարիչ, պարուսույց Անատոլի, Փարիզի օպերա
  • 1828 թվական, Հասանը և խալիֆան Լոնդոն անհետացած

Ստեղծագործություններ կիթառի համար խմբագրել

  • Երեսուն շեղումներ
  • Տատանումների տասը ցիկլ, այդ թվում Մոցարտի թեմայի վերաբերյալ վարիացիաներ
  • Տասնմեկ ֆանտազիա
  • Երեսունութ կարճ պիես
  • Քսանչորս էտյուդ
  • Տասներկու մենուետ
  • Մեծ սոլո
  • Սերենադ
  • Երեք սոնատ
  • Քսանչորս վալս
  • Վեց բագատել
  • Արիների դասավորություն Մոցարտի Կախարդական սրինգից

Վոկալային ստեղծագործություններ խմբագրել

  • Բոլերո և Սեգիդիլա ձայնի՝ կիթառի կամ դաշնամուրի համար
  • Իտալական արիետա ձայնի և դաշնամուրի համար
  • Իսպաներեն, իտալերեն և անգլերեն երգեր և զուգերգեր ձայնի և դաշնամուրի համար

Այլ ստեղծագործություններ խմբագրել

  • Վալսեր, քվադրիլ և այլ ստեղծագործություններ դաշնամուրի համար` երկրորդ և չորրորդ ձեռք
  • Երեք պիեսներ տավիղի համար
  • Սիմֆոնիա ֆա մաժոռ (1804)
  • Երկու սիմֆոնիա, անհետացած
  • Երեք լարային քառյակ, անհետացած
  • Քառյակ կիթառի և լարային տրիոյի համար, անհետացած

Նշումներ խմբագրել

  1. Մոխրոտը ստեղծագործությունը բեմադրվել է նաև Փարիզում։
  2. Ֆյոդոր Ֆյոդորովիչ Կոկոշկինը Ռուսաստանի թատերական գործիչ, դրամատուրգ, պիեսների թարգմանիչ է եղել։
  3. Ֆրանսուա Ալբերա ֆրանսիական բալետի պարող և պար ստեղծող, ով հանդես է եկել Ալբեր կեղծանվամբ։
  4. Սորը իր վերջին նվագախմբային Պատարագ ստեղծագործությունը նվիրել է դստեր հիշատակին։

Մատենագրություն խմբագրել

  • 1989 թվական Փարիզ, Ֆեռնանդո Սոր Կիթառ ռոմանտիզմի եզրին ֆր.՝ Piris B. Fernando Sor: une guitare à l’orée du Romantisme:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Archivio Storico Ricordi — 1808.
  4. «enciclopèdia.cat - Josep Ferran Sorts i Muntades». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. Pan, Jishen; Xuan, Zhuoli; Dyba, Marcin; Zhang, Yongwei; Fu, Ying; Roy, Rabindra; Weiner, Louis M.; Chung, Fung-Lung (2014 թ․ սեպտեմբերի 30). «Abstract 5362: Deficiencies in mismatch repair proteins induce elevated levels of acrolein-derived 1,N2-propanodeoxyguanosine and apoptosis in human colon cancer cells treated with acrolein». American Association for Cancer Research. doi:10.1158/1538-7445.am2014-5362. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «SOR Fernando / СОР Фернандо – Telemaco nell'isola di Calipso / Телемах на острове Калипсо - 11 Июня 2012 - Интермеццо. Интернет-библиотека классической музыки». www.aveclassics.net. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. «Política y práctica musicales en el mundo de Felipe II : estudios sobre la música en España, sus instituciones y sus territorios en la segunda mitad del siglo XVI». Instituto Complutense de Ciencias Musicales. [2004?]. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. Morell i Montadi, Carme. (1995). «El teatre de Serafí Pitarra». Curial Edicions Catalanes. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. Saldoni, Baltasar (1856). «Reseña histórica de la Escolanía ó Colegio de Música de la Vírgen de Montserrat, en Cataluña: desde 1456 hasta hoy día ; con un catálogo de algunos de los maestros que ha habido, y de varios alumnos...» (իսպաներեն). Imp. Repullés. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «Allgemeine musikalische Zeitung» (գերմաներեն). Breitkopf & Härtel. 1832. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. «File:Sor Mozart.png» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Fernando Sor (1778-1839) - Find A Grave Memorial». www.findagrave.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. «СОР Фернандо (SOR Fernando) - Биография». Моя гитара. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. https://wiki2.org/ru/%D0%97%D0%BE%D0%BB%D1%83%D1%88%D0%BA%D0%B0_(%D1%81%D0%BF%D0%B8%D1%81%D0%BE%D0%BA_%D0%B1%D0%B0%D0%BB%D0%B5%D1%82%D0%BE%D0%B2)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Սոր» հոդվածին։