Ֆեոդոր Բրանդ
Ֆեոդոր Ֆեոդորովիչ Իոհան ֆոն Բրանդ (գերմ.՝ Johann Friedrich von Brandt, մայիսի 25, 1802[1][2][3][…], Յուտերբոգ, Potsdam District, Արևելյան Գերմանիա[4][2][1] - հուլիսի 3 (15), 1879[2][4][1], Մեռիկյուլա, Wierland County, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][4][1]), գերմանացի, Ռուսական կայսրության բնագետ, բժիշկ, կենդանաբան և բուսաբան, Ռուսաստանի միջատաբանական ընկերության նախագահ, ակադեմիկոս, գաղտնի խորհրդական 1869 թվականից։
Ֆեոդոր Բրանդ գերմ.՝ Johann Friedrich von Brandt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 25, 1802[1][2][3][…] |
Ծննդավայր | Յուտերբոգ, Potsdam District, Արևելյան Գերմանիա[4][2][1] |
Մահացել է | հուլիսի 3 (15), 1879[2][4][1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Մեռիկյուլա, Wierland County, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][4][1] |
Գերեզման | Սմիոլենսկոե լյութերական գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | HU Berlin և Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[5] |
Մասնագիտություն | կենսաբան, թռչնաբան, կենդանաբան, ակադեմիկոս, բուսաբան, բնագետ, միջատաբան, համալսարանի դասախոս, քաղցկեղաբան, Ձկնաբան և բժիշկ |
Աշխատավայր | HU Berlin |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լեոպոլդինա[6], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4] |
Երեխաներ | Alexander Brandt?[7] և Roman Brandt?[8] |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1802 թվականի մայիսի 25-ին Պրուսական Սաքսոնիայի Յուտերբոգ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է հարազատ քաղաքի գիմնազիայում, իսկ հետո՝ Վիտենբերգի լիցեյում։ 1921 թվականին սովորել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Սկզբնական շրջանում Բրանդը ավելի շատ Գեյնի ղեկավարությամբ զբաղվում էր բուսաբանությամբ, իսկ հետագայում՝ Լիխտեյնշտեյնի ու Ռուդոլֆի ղեկավարությամբ անատոմիայով և կենսաբանությամբ։ 1825 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իսկ 1826 թվականին՝ դիսերտացիայի պաշտպանությունից հետո, ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան։ Ծառայությունը սկսել է Բեռլինում որպես թերապևտ Գեյնի ընթերակա։ Ինն ամիս անց տեղափոխվել է անատոմիական թանգարան որպես օգնական։ 1827 թվականի հուլիսի 4-ից Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրիվատ-դոցենտ էր, իսկ 1983 թվականից՝ պրոֆեսոր։
Գերմանիայում մշտական աշխատանք չգտնելով՝ Հումբոլդտի և Ռուդոլֆի ազդեցությամբ տեղափոխվել է Ռուսաստան[9]։ 1831 թվականին թողել է Բեռլինը և սկսել է աշխատել կայսերական ակադեմիայի կենդանաբանական թանգարանում որպես Կ. Բեռի ասիստենտ, հետագայում ղեկավարել է կենդանաբանական թանգարանը։ Փաստացի նա ստեղծել է կենդանաբանական թանգարանը մասամբ իր հավաքածուներով, ինչպես նաև փոխանակման ճանապարհով։ 1832 թվականին մայիսին նա ընտրվել է արտակարգ, իսկ 1833 թվականի հունիսի 14-ից՝ սովորական ակադեմիկոս Կայսերական գիտություննների ակադեմիայում[10]։ 1837-1846 թվականներին Բրանդը Պետերբուրգի Մարինյան ինստիտուտի տեսուչ էր, 1843-1859 թվականներին՝ գլխավոր մանկավարժական ինստիտուտի կենդանաբանության և համեմատական անատոմիայի պրոֆեսոր, իսկ 1957-1960 թվականներին` բժշկա-վիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր։ Նա ժամանակի լավագույն հնէաբաններից էր, ուսումնասիրում էր տարբեր տարիքի և տիպի կենդանի բրածոներին, հատկապես հատուկ ուշադրություն էր դարձնում ձկներին, թռչուններին, կետակերպերին և այսպես կոչված հաստակաշիներին՝ մամոնտ, ռնգեղջյուր և այլն։ Հոֆմանի ղեկավարությամբ 1846-1850 թվականներին մասնակցել է Ռուսական աշխարհագրական ընկերության արշավախմբին։ Նա արշավախմբի գործունեության ընթացքի մեծ մասում չնայած որ հիվանդ է եղել, բայց այնուամենայնիվ մեծ հոդված է գրել, որը հրատարակվել է արշավախմբի 1856 թվականի հաշվետվությունում։
1876 թվականի հունվարի 12-ին արժանացել «Սպիտակ արծիվ» շքանշանի, ինչպես նաև պրուսական «Կարմիր արծվի 2-րդ կարգի շքանշանի»։ Մահացել է 1870 թվականի հուլիսի 3-ին Նարվայի մոտ գտնվող Մերեկյուլ վայրում։ Նա հուղարկավորվել է Պետերբուրգի Սմոլենսկյան լյութերական գերեզմանատանը։
Գիտական աշխատություններԽմբագրել
Բրանդը հեղինակ է շուրջ 300 աշխատությունների՝ համեմատական անատոմիայի, կենսաբանության, բուսաբանության, հնաբանության։ Աշխատությունների մեծ մասը գրել է գերմաներենով և ֆրանսերենով, կան նաև ռուսերեն և լատիներեն հրատարակություններ[11]։ Նա «Բժշկական կենդանաբանություն» երկհատորյակի, «Ողնաշարավոր կենդանիները հյուսիսեվրոպական Ռուսաստանում» և այլ գրքերի հեղինակն է։ Ունի անդամություններ տարբեր կազմակերպություններում։ Բրանդը շատ երկրների տարբեր գիտական ընկերությունների անդամ էր, Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների պատվավոր դոկտոր։
ՀիշատակԽմբագրել
Վիտենբերգ քաղաքի այն դպրոցում, որտեղ 1812-1822 թվականներին սովորել է Բրանդը, տեղադրված է հուշատախտակ։ Նրա պատվին անվանակոչվել են կենդանական և բուսական աշխարհի 19 տեսակներ։
ԸնտանիքԽմբագրել
1831 թվականի մայիսի 25-ին ամուսնացել է Անրիետա Ավգուստա Ամալի Վեյխարդտի հետ (1811-1866)[12]։ Նրանց երեխաներն են․
- Ռադդե Մարիա, դուստրը, 1863 թվականն ամուսնացած էր Գուստավ Իվանովիչ Ռադդեի հետ։
- Որդի Բրանդտ Ալեքսանդր Ֆեդորովիչ (1844-1932), Խարկովի համալսարանի կենդանաբանության պրոֆեսոր
- Որդի Բրանդտ Ռոման Ֆեդորովիչ (1853-1920) - Սլավիստ, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի անդամ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Э. Б. Брандт, Федор Федорович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IVа. — С. 595—596.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Брандт, Федор Федорович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1908. — Т. 3. — С. 325—326.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #104263148 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.leopoldina.org/mitgliederverzeichnis/mitglieder/member/Member/show/johann-friedrich-von-brandt/
- ↑ Э. Б. Брандт, Александр Федорович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IVa. — С. 592—593.
- ↑ Брандт, Роман Федорович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IVa. — С. 594.
- ↑ Carozzi A. V. Brandt, Johann Friedrich // Dictionary of scientific biography. Vol. 2. N.Y.: C. Scribner’s Sons, 1970. P. 422—423.
- ↑ Brandt Johann Friedrich Ivan Fedorovič // Erik-Amburger-Datenbank (нем.)
- ↑ Брандт Фёдор Фёдорович (Иоган Фридрих) // Материалы к истории геологии в СССР. Биографо-библиографический cловарь. Вып. 6. М.: ВИНИТИ, 1972. С. 22-53.
- ↑ Brandt Johann Friedrich Ivan Fedorovič // Erik-Amburger-Datenbank (нем.)
ԳրականությունԽմբագրել
- Брандт, Федор Федорович
- ВТ-ЭСБЕ, Брандт, Федор Федорович
- ВТ-БСЭ1, Брандт, Федор Федорович
- БСЭ3,заглавие=Брандт Федор Федорович
- Адарюков В. Я., Обольянинов Н. А. Словарь русских литографированных портретов. T. 1. — М.: А. И. Мамонтов, 1916. — С. 132.
- Иностранные члены Российской академии наук XVIII−XXI вв.: Геология и горные науки. / Отв. редактор И. Г. Малахова. — М.: ГЦ РАН, 2012. − 504 с. — ISBN 978-5-904509-08-8.
- Директор зоологического музея Императорской с.-петербургской академии наук, Ф. Ф. Брандт, по случаю 50-летнего его юбилея // Всемирная иллюстрация : журнал. — 1876. — Т. 15. — № 369. — С. 107, 110.
- Брандт Федор Федорович // Список гражданским чинам первых IV классов. Исправлен по 20-е ноября 1856 г.. — СПб.: Типография II отделения Собственной Его Императорского Величества канцелярии, 1856. — С. 643.
- Брандт Федор Федорович // Список гражданским чинам IV-го класса. Исправлен по 1-е ноября 1864 г.. — СПб.: Типография Правительствующего сената, 1864. — С. 137.
- Брандт Федор Федорович // Список гражданским чинам первых трех классов. Исправлен по 1-е июня 1879 года. — СПб.: Типография Правительствующего сената, 1878. — С. 232.
ՀղումներԽմբագրել
- Биография Archived 2018-11-21 at the Wayback Machine. и электронные книги(չաշխատող հղում) Ф. Ф. Брандта в Электронной библиотеке «Научное наследие России»
- Биография и библиография в информационной системе «История геологии и горного дела» РАН.