Յուտերբոգ (գերմ.՝ Jüterbog), քաղաք Գերմանիայում, Բրանդենբուրգ երկրամասում։

Քաղաք
Յուտերբոգ
Jüterbog
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲրանդենբուրգ
ՇրջանՏելտով Ֆլեմինգ (շրջան)
ՂեկավարԲերնդ Ռյուդիգեր
Տվյալ կարգավիճակում1174 թվականից
Մակերես175,68 կմ²
ԲԾՄ71 մ
Բնակչություն12 668 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ03372
Փոստային ինդեքս14913
Փոստային դասիչ14913
Ավտոմոբիլային կոդTF
Պաշտոնական կոդ12 0 72 169
Պաշտոնական կայքjueterbog.eu
Յուտերբոգ (Գերմանիա)##
Յուտերբոգ (Գերմանիա)
Յուտերբոգ (Բրանդենբուրգ)##
Յուտերբոգ (Բրանդենբուրգ)

Մտնում է Տելտով Ֆլեմինգ շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 12 668 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[1] (2007)։ Զբաղեցնում է 175,68 կմ² տարածք։ Պաշտոնական կոդ՝ 12 0 72 169։

Քաղաքի անվանում խմբագրել

Քաղաքի անվանումը ծագում է սլավոներեն «Ուտրոբոգ» անվանումից։ Առաջին անգամ աղբյուրներում այդ անունը հանդիպում է 12-րդ դարի հանրահայտ դանիացի պատմաբան Սաքսոն Գրամատիկի 16 հատորից բաղկացած «Դանիացիների արարքները» աշխատությունում, որտեղ նա նկարագրում է այդ ժամանակվա հայտնի վանքային համալիրները (Արկոնա, Ռետրա)։ «Ուտրոբոգ» անունը համարվում է համանուն հին հռոմեական «Յուպիտերի» և սկանդինավյան «Տորին»։ Ինչպես և Տորը, Ուտրոբոգին մշտապես ուղեկցում է երկու այծերով կառքը։ Այստեղի էլ առաջացել է «Յուտերբոգյան զինանշան» արտահայտությունը։ Վանքի նկարագրման մեջ Սաքսոն Գրամատիկը չի ներկայացնում Ուտրոբոգի պատկերը և տեսքը, այլ հիշատակվում է առաջին արևային շողի առկայությունը։ Նմանատիպ վանքեր այսօր հայտնի չեն։ Յուտերբոգը համաշխարհային մասշտաբով միակ քաղաքը չէ, սակայն Գերմանիայում երկրորդ «բոգ» արմատը միակն է։ Այլ տարբերակների համաձայն՝ քաղաքի անվանումը ծագել է միջին օդերյան բարբառի հին ստորին գերմանական լեզվից՝ jutha(ng)er (երիտասարդ)+ bock (այծ)՝ այծուկ։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչություն[2].
Տարեթիվ Բնակչություն
1875 11 989
1890 12 955
1910 14 104
1925 16 694
1933 17 982
1939 20 538
1946 21 322
1950 20 923
1964 17 855
1971 17 389
1981 15 880
1985 15 483
1989 15 283
Տարեթիվ Բնակչություն
1990 15 065
1991 14 802
1992 14 757
1993 14 660
1994 14 332
1995 14 139
1996 14 010
1997 14 021
1998 13 865
1999 13 917
Տարեթիվ Բնակչություն
2000 13 875
2001 13 804
2002 13 604
2003 13 449
2004 13 345
2005 13 141
2006 13 075
2007 12 942
2008 12 830
2009 12 740
Տարեթիվ Բնակչություն
2010 12 668
2011 12 211
2012 12 142
2013 12 131
2014 12 270
2015 12 314
2016 12 308
2017 12 393
2018 12 311
2019 12 372
2020 12 423

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքը շրջապատված է միջնադարյան պատով, որն ունի երեք ելք։ Յուտերբոգում կա երկու ավետարանական եկեղեցի, որոնցից մեկը Սուրբ Նիկողայոսի գոթական տաճարն է։ Քաղաքում տեղակայված են Հռոմեական կաթոլիկ եկեղեցին, հին քաղաքի հրապարակը՝ Սենտ Մորիսի 16–րդ դարի արձանով և ժամանակակից դպրոցը։ Քաղաքի շրջակայքում խաղող է աճեցվում։

Ցինական աբբայությունը՝ ցիստեցիանական վանքը՝ հիմնված 1170 թվականին, գտնվում է քաղաքից մոտավորապես 3 կմ հյուսիս։

Հանրահայտ բնակիչներ խմբագրել

  • Իոհան Դոյչման (1625-1706), քարոզիչ
  • Ֆյոդոր Ֆյոդորովիչ Բրանդտ (1802-1879), կենդանաբան
  • Հանս Պետեր Հոլվոշս (ծնվ․ 1938), դերասան
  • Վիլհելմ Կեմպֆ (1895-1991), դաշնակահար
  • Ուլրիխ Վեգեներ (ծնվ․ 1929), ոստիկան

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել