Պերօքսիդներ, բարդ նյութեր, որոնց կազմի մեջ թթվածնի ատոմները միացած են մեկը մյուսի հետ։

Հատկություններ խմբագրել

Պերօքիդները հեշտությամբ արձակում են թթվածին։ Օրգանական շատ նյութերի պերօքսիդները պայթյունավտանգ են, օրինակ ացետոնի պերօքսիդը, մասնավորապես, նրանք հեշտ ձևավորվում են ֆոտոքիմիական եղանակով թթվածնի առկայությամբ լուսավորման եթերներով։ Այս պատճառով էլ թորումից առաջ շատ եթերներ պահանջում են պերօքսիդների բացակայության ստուգում։ Պերօքսիդները դանդաղեցնում են հյուսվածքում սպիտակուցի սինթեզը։ Կառուցվածքից կախված տարբերում են հենց պերօքսիդներ, անօրգանական օզոնիդներ, գերագույն պերօքսիդներ։

Պերօքսիդներ խմբագրել

Պերօքսիդներ, նյութեր, որոնք պարունակում են պերօքսո խումբ —О—О— (օրինակ, ջրածնի պերօքսիդ Н2О2, նատրիումի պերօքսիդ Na2O2)։ Պերօքսիդներում թթվածինը ունի -1 օքսիդացման աստիճան։ Գոյություն ունեն անօրգանական և օրգանական պերօքսիդները։ Անօրգանական պերօքսիդները բինար կամ կոմպլեքս միացությունների տեսքով գրեթե բոլոր տարրերի համար։ Ալկալիական և հողալկալիական մետաղները փոխազդում են ջրի հետ, առաջացնելով համապատասխան հիդրօքսիդ և ջրածնի պերօքսիդ։

Օրգանական պերօքսիդները բաժանվում են դիալկիլպերօքսիդների, ալկիլհիդրոպերօքսիդների, դիացիլպերօքսիդների, ացիլհիդրոպերօքսիդների, ցիկլային պերօքսիդների։ Օրգանական պերօքսիդները ջերմային առումով անկայուն են և հաճախ պայթյունավտանգ են։ Օգտագործվում են որպես աղբյուրների ազատ ռադիկալներ օրգանական սինթեզում և արդյունաբերության մեջ։

Գերագույն պերօքսիդներ խմբագրել

Գերագույն պերօքիդներ (գերագույն պերօքսիդներ, հիպերօքսիդներ, սուպերօքսիդներ), անօրգանական միացություններ, պարունակում են անիոն О2, օրինակ, կալիումի գերագույն պերօքսիդ КО2։ Թթվածնային միացություններ, պարունակում են О ատոմ -1/2 օքսիդացման աստիճանով, հայտնի են ալկալիական, հողալկալիական մետաղների համար, տետրաալկիլամոնիակային աղերի և որոշակի կոմպլեկսների համար։ Գերագույն պերօքսիդները գործածվում են ջերմամեկուսիչ հակագազերի համար։

Օզոնիդներ խմբագրել

Անօրգանական օզոնիդներ, միացություններ, պարունակում են О3, օրինակ, կալիումի օզոնիդ КО3։ Հայտնի են ալկալիական, հողալկալիական մետաղների և տետրալկիլամոնիումի աղերի համար։ Շատ անկայուն են։

Օրգանական օզոնիդներ, միացություններ, պարունակող -O-O-O-։ Ցիկլային օզոնիդները սովորաբար ստանում են օզոնի փոխազդեցությամբ ալկանների հետ։