Ժավելաջուր, ժավելյան ջուր (ֆր.՝ Javelle - Փարիզի արվարձան է), առաջին անգամ արտադրվել է 1792 թվականին Փարիզի Ժավել արվարձանում, այդտեղից էլ անվանումը։ Կալիումի հիպոքլորիդի՝ KClO (հաճախ նաև՝ Բերթոլեի աղ) և Կալիումի քլորիդի՝ KCl ջրային լուծույթն է։ Ստացվել է Ֆրանսիացի քիմիկոս Կլոդ Բերթոլեի առաջարկով՝ սառը պայմաններում քլորը անցկացնելով KOH ջրային լուծույթի միջով։ Օժտված է սպիտակեցնելու հատկությամբ։ Կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։

Ժավելաջուր

Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։ Հայաստանում արտադրվում է 7-8%-անոց լուծույթը և «սպիտակեցնող հեղուկ» անվամբ կիրառվում է կենցաղում։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։