Ալդեհիդներ
Ալդեհիդներ (լատին․՝ alcohol dehydrogenatus — սպիրտ առանց ջրածնի), ֆորմիլ խումբ պարունակող օրգանական միացություններ։ Վերջիններս ունեն R-CHO կառուցվածք[5], որտեղ R-ը կողմնային շղթան է, իսկ կարբոնիլային կենտրոնը (-CHO)՝ ֆորմիլ խումբը[6]։ Ալդեհիդները կետոններից տարբերվում են նրանով, որ կարբոնիլային խումբը գտնվում է մոլեկուլի ածխածնային կմախքի ծայրամասային դիրքում, ոչ թե երկու ածխածինների ատոմների միջև։ Ալդեհիդները շատ տարածված են օրգանական քիմիայում։
Ըստ կարբոքսիլային խմբին միացած ռադիկալի բնույթի
- Հագեցած
- Չհագեցած
Ըստ կարբօքսիլային խմբի թվի
- Մեկ ալդեհիդային խումբ պարունակող
- Դիալդեհիդներ
- Բազմատոմ ալդեհիդներ
Կառուցվածք
խմբագրելԱլդեհիդներում ածխածնային կենտրոնն ունի հարթ կառուցվածք, քանի որ գտնվում է sp2-հիբրիդացման մեջ։ Ֆորմիլային ածխածնի ատոմը կրկնակի կապով միացած է թթվածնի ատոմին և միակի կապով՝ ջրածնի ատոմին։ Հարկ է նշել, որ ֆորմիլ խմբի C-H կապը թթվային (շարժուն) չէ։ Մոլեկուլում առկա զուգորդման (կոնյուգացիա) հաշվին, ալդեհիդի α-ջրածնի ատոմը շատ ավելի թթվային (pKa≈17) է, քան ալկանների C-H կապը (pKa≈50)[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ G.P. Moss, P.A.S. Smith, Tavernier D. Glossary of Class Names of Organic Compounds and Reactive Intermediates Based on Structure: IUPAC Recommendations 1995 // Pure and Applied Chemistry — IUPAC, 1995. — Vol. 67, Iss. 8-9. — P. 1307—1375. — ISSN 0033-4545; 1365-3075; 0074-3925 — doi:10.1351/PAC199567081307
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gene Ontology release 2019-11-16 — 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Gene Ontology release 2020-05-02 — 20200502 — 2020.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://geneontology.org/external2go/rhea2go
- ↑ «IUPAC Gold Book — aldehydes». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Кнунянц И. Л. и др. т.1 А-Дарзана // Химическая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1988. — С. 196-198. — 623 с. — 100 000 экз.
- ↑ Chemistry of Enolates and Enols – Acidity of Alpha-Hydrogens
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալդեհիդներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 150)։ |