Օրվիետո

կոմունա Իտալիայում

Օրվիետո (իտալ.՝ Orvieto), կոմունա Իտալիայում, գտնվում է Ումբրիա մարզի Տեռնի գավառում[1]։

Կոմունա
Օրվիետո
Orvieto
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՈւմբրիա
ԳավառՏեռնի
Մակերես281 կմ²
ԲԾՄ325 մ
Բնակչություն20594 մարդ (2016)
Խտություն73,22 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ0763
Փոստային ինդեքս05018
Փոստային դասիչ05018
Ավտոմոբիլային կոդTR
ISTAT054039
Պաշտոնական կայքcomune.orvieto.tr.it
Օրվիետո (Իտալիա)##
Օրվիետո (Իտալիա)
Օրվիետո (Ումբրիա)##
Օրվիետո (Ումբրիա)

Բնակչությունը կազմում է 20594 (2016 թ.) մարդ, բնակչության խտությունը՝ 73,22 մարդ/կմ²։ Տարածքը կազմում է 281 կմ²։ Փոստային ինդեքս՝ 05018։ Հեռախոսային կոդ՝ 0763։

Պատմություն խմբագրել

Անտիկ քաղաքը (լատին․՝ urbs vetus) հիմնադրվել է էտրուսկյան հնագույն ժամանակաշրջանում, կապված է էրրուզյան քաղաք Վելզնայի (Վոլսինիյա) հետ։ Օրվիետոն կարևորագույն կենտրոններից մեկն էր Էրրուզեան քաղաքակրթության մէջ։

 

Հռոմեական ժամանակաշրջան խմբագրել

3-րդ դարում Օրվիետոն օկուպացվել է հռոմեացիների կողմից։ Հռոմեական կայսրության անկումից հետո, քաղաքը ձեռք է բերել հատուկ նշանակություն, 10-րդ դարում գոթեր և լանգոբարդներ գերմանական ցեղերի քաղաքային կառավարության հաստատումից առաջ, այնտեղ Բոլսենա կոմունայից եպիսկոպոս է տեղափոխվել։ 10-րդ դարում, Հռոմի Պապ Բենեդիկտոս 7-րդը և եղբորորդին՝ Ֆիլիպպո Ալբերիչին այցելեցին Օրուիետո։ Ավելի ուշ, 1016 թվականին Ալբերիչին դարձավ քաղաքի հյուպատոս։

 

Միջնադարյան քաղաք խմբագրել

1201 թվականին քաղաքն ունեցել է տեղական ինքնավարություն, որը գլխավորում էր Պոդեստանը։ Երեք ընտանիք կարևոր դեր են խաղացել քաղաքում. Մոնալդեսկու, Ֆիլիպեսկու և Ալբերիչի։ Քաղաքը դարձավ մշակութային կենտրոններից մեկը, երբ Թովմա Աքվինացին դասավանդեց տեղի համալսարանում։ Այսօր քաղաքը ունի Պերուջա պատմական մայրաքաղաքի համալսարանի մասնաճյուղը։

Պապական տարածք խմբագրել

Քաղաքը մի քանի դար Պապի հսկողության տակ էր, իսկ 1860 թվականին դարձավ միասնական Իտալիայի մասը։

Տեսարժան վայրեր խմբագրել

Դուոմո խմբագրել

Օրվիետո հայտնի է իր գոթական տաճարով։ Նախագիծը վերագրվում է Առնոլֆո դի Կամբիո, բայց վերջերս ենթադրվում է, որ այդ տաճարը նախագծել է Պերուջայի միաբան «Ֆրա Բեվինյատեն»։ Շինարարությունը սկսվել է 1290 թվականին։ Ճակատային մասը զարդարված է հաղթաքանդակներով և խճանկարներով, համարվում է ուշ միջնադարի գլուխգործոցներից մեկը, պետք է նաև նշել «ԼորենցոՄայթանի» քանդակները (14դար)։ Տաճարի ներսում՝ Սան Բրիզիո մատուռում Անջելիկո իտալացի նկարիչի որմնանկարներ են և Լուկա Սինեորելլի «Հարության մարմինը» գլուխգործոցը (1499- 1502 թվականներ)։ 1840 թվականին տաճարը վերականգնել են ռուս ճարտարապետներ` Ա.Ի․ Ռեզանովը, Ն. Լ. ԲենուաՆ և Ա. Կրակաուն։

Պապի բնակավայր խմբագրել

Երկար ժամանակ քաղաքը պապական տարածք էր։ Հռոմի Պապ Բոնիֆես 8-րդը Օրվիետոյին է նվիրել իր արձանը, որը տեղադրվել է քաղաքի հիմնական դարպասին։ Դա հանգեցրել հակառակորդների քննադատությանը։ 1527 թվականի Հռոմի պաշարման ժամանակ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Սուրբ Կարլոս 5-րդ Պապը, Կլեմենթ 7-րդին ապաստան տվեց Օրվիետոյում։ Կլեմենտ 7-րդի հրամանով կառուցվել է Սուրբ Պատրիկի ջրհորը, քաղաքը ջրով ապահովելու համար։

Էրրուսկյան ավերակներ խմբագրել

Օրվիետոյում է գտնվում էտրուսկյան ավերակներն ու պատերի մնացորդներ, որոնք գոյություն են ունեցել ավելի քան 2000 տարի առաջ։ Քաղաքը գտնվում էտրուսկյան դամբարանի մոտ։

Ստորգետնյա քաղաք խմբագրել

Քաղաքի տակ կա քարայրների և թունելների լաբիրինթոս, փոված հրաբխային ժայռերի մեջ։ Ստորգետնյա քաղաքը վաղուց արդեն գաղտնիք չէ։ Այժմ այն բաց է միայն կազմակերպված խմբերի առաջ։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության աճը

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Մարինո Գրիմանի - կրոնական գործիչ է։
  • Լուիջի Մանչինելլի - կոմպոզիտոր և հայտնի դիրիժոր։
  • Հերիոնո Ֆրեցցոլին - իտալացի օպերային երգչուհի։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Terni)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրվիետո» հոդվածին։