Օրլին Պավլով (բուլղար․՝ Орлин Орлинов Павлов, ապրիլի 23, 1979(1979-04-23), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի երգիչ և դերասան[1]։ Իր պրոֆեսիոնալ երաժշտական կարիերան սկսել է 1998 թվականին։

Օրլին Պավլով
Բնօրինակ անունբուլղար․՝ Орлин Павлов
Ծնվել էապրիլի 23, 1979 (45 տարեկան)
Բուլղարիա, Սոֆիա
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Ժանրերփոփ, ջազ
Մասնագիտություներաժիշտ
դերասան
Գործունեություն1998-այժմ

Կենսագրություն խմբագրել

Օրլան Պավլովը ծնվել է 1979 թվականի ապրիլի 23-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ երաժշտի ընտանիքում։ Նրա երկու ծնողներն էլ 1960-1980-ական թվականներին եղել են օպերային երգիչներ։ Նա ավարտել է Պլովդիվի համալսարանը՝ ստանալով արվեստագետի մասնագիտական որակավորում։ Ուսանողական տարիներին Օրլինն աշխատել է, որպես թատրոնի դերասան։

2002 թվականին Օրլինը անդամակցության հրավեր է ստացել «Kaffe» փոփ խմբից։ 2005 թվականին այդ խումբը դառնում է առաջին երաժշտական խումբը, որը ներկայացնում է Բուլղարիան Եվրատեսիլ երգի մրցույթում։ Այդ տարի ամենամյա երաժշտական մրցույթն ընթանում էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և Բուլղարիան գրավեց 19-րդ հորիզոնականը՝ ստանալով 49 միավոր։

2006 թվականից Օրլին Պավլովը սկսում է երգել նաև սոլո երգեր։ Այդ ժանրի առաջին կատարումը լինում է «Dreams on» ստեղծագործությունը։ Հետագայում երգիչն այս ժանրի բազմաթիվ համագործակցություններ է ունենում մի շարք այլ երաժշտական աստղերի հետ։ 2009 թվականին ընտրվել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի ժյուրի (այդ տարի Բուլղարիան ամենամյա մանկական երաժշտական մրցույը հյուրընկալող երկիրն է)։ 2014 թվականին իրականացնում է իր առաջին միջազգային շրջագայությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Վերջինս համերգներ է ունենում Չիկագոյում, Լոս Անջելեսում, Լաս Վեգասում, Նյու Յորքում և Ատլանտայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Օրլին Պավլով». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.