Օրթոկլազ, (հունարեն՝ ὀρθός – ուղիղ և κλάσις – բեկվածք), տեկտոսիլիկատային ապարագոյացնող միներալ (KAlSi3O8) դաշտային սպաթների խմբից։ Երբեմն անվանում են կալիումական դաշտային սպաթ։ Լուսնաքար կոչվող կիսաթանկարժեք քարը հիմնականում բաղկացած է օրթոկլազից։ «Ուղիղ բեկվածք» անվանումը ստացել է, քանի որ միներալի ճեղքման հարթությունները միմյանց ուղղահայաց են։

Օրթոկլազ
Ընդհանուր
ԿատեգորիաՍիլիկատային միներալ
Բանաձև
(կրկնվող միավորը)
KAlSi3O8
Նիկել-Շտրունցի դասակարգում9.FA.30
Բյուրեղի սիմետրիաC2/m
Նույնականացում
ԳույնԱնգույն, կանաչավուն, մոխրագույն, դեղնամոխրագույն, սպիտակ, վարդագույն
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգՄոնոկլինային
Մոոսի կարծրություն6
ՓայլՇերտի մակերևույթին ապակենման, մարգարտափայլ
ՇերտերՍպիտակ
ԹափանցիկությունԹափանցիկից կիսաթափանցիկ
Ձգողականություն2.55–2.63
Օպտիկական հատկություններԵրկառանցք (-), 2V = 65–75
Բեկման ցուցանիշnα = 1.518–1.520
nβ = 1.522–1.524
nγ = 1.522–1.525
Երկճառագայթաբեկում0.0050–0.0060
ԴիսպերսիաՀարաբերական ուժեղ
ՄարումՃեղքման ուղղությանը զուգահեռ
Ծանոթագրություններ[1][2][3]
Ենթակատեգորիադաշտային սպաթներ և alkali feldspar?

Ձևավորում և տարատեսակներ խմբագրել

Օրթոկլազը հանդիսանում է գրանիտների մեծ մասի և այլ թթվային ժայթքումնային ապարների սովորական բաղադրիչը ու հաճախ պեգմատիտներում ձևավորում է հսկայական բյուրեղներ և զանգվածներ։

 
Էլբաիտ-օրթոկլազ-քվարց

Որպես կանոն, կալիումական օրթոկլազի գոյացման վերջին «անդամը» օրթոկլազի և ալբիտի (նատրիումական պլագիոկլազ NaAlSi3O8) պինդ լուծույթն է։ Հողի մեջ դանդաղորեն սառելով առաջանում են նատրումով հարուստ ալբիտային սկավառակներ, ինչի արդյունքում մնացած չհալված օրթոկլազը հարստանում է կալիումով։ Ստացված երկու դաշտային սպաթների սերտաճվածքը անվանում են պերտիտ։

 
Պիրիտի ներառումներով ադուլարիա

Սանիդինը KAlSi3O8-ի բարձրջերմաստիճանային պոլիմորֆն է։ Այն տարածված է արագ սառեցված հրաբխային ապարներում, ինչպիսիք են օբսիդիանը, և թթվային պիրոկլաստ ապարներում, մասնավորապես Գերմանիայում Դրանխենվելս լեռան տրախիտային ապարներում։ KAlSi3O8-ի ցածրջերմաստիճանային պոլիմորֆը միկրոկլինն է։

Ադուլարիան միկրոկլինի կամ օրթոկլազի ցածրջերմաստիճանային տարատեսակն է, որի մասին առաջին հաղորդագրությունները եղել են Շվեցարիայի Ադուլա Ալպերից[4]։ Առաջին անգամ այն նկարագրվել է 1781 թվականին իտալացի բնագետ Էրմենեգիլդո Պինիի կողմից[5]։ Լուսնաքարում առկա է ադուլարեսցենցիա կոչվող օպտիկական էֆեկտը, որն անվանակոչել են համանուն միներալի անունով[6]։

Օրթոկլազի գրանցված ամենամեծ միաբյուրեղը հայտնաբերվել է Ուրալում (Ռուսաստան)։ Նրա չափերը՝ 10×10×0.4մ, կշիռը՝ 100 տոննա[7]։

Կիրառում խմբագրել

Այլ կալիումական դաշտային սպաթների նման, օրթոկլազը ևս հանդիսանում է սովորական հումք որոշ ապակիների և կերամիկայի պատրաստման համար, ինչպիսիք են հախճապակին, ինչպես նաև մաքրող փոշիների բաղադրիչ է ։

Օրթոկլազի և ալբիտի որոշ սերտաճած բյուրեղներն ունեն գրավիչ գունատ փայլ և ոսկերչության մեջ անվանվում են լուսնաքար։ Լուսնաքարերի մեծ մասը սպիտակ են և կիսաթափանցիկ, բայց հանդիպում են նաև մոխրագույն և դեղձի գույն տեսակները։ Գեմոլոգիայում այդ փայլը անվանում են ադուլարեսցենցիա։ Լուսնաքարը Ֆլորիդայի պետական խորհրդանիշն է։

Ծիածանագույն լուսնաքար կոչվող թանկարժեք քարը ավելի շուտ լաբրադորիտի անգույն տեսակն է և տարբերվում է իսկական լուսանաքարից իր ավելի մեծ թափանցիկությամբ և գունային խաղերով, չնայած նրանց արժեքները և երկարակեցությունը խիստ չեն տարբերվում։

Օրթոկլազը տաս միներալներից մեկն է, որի կարծրությունն ըստ Մոոսի սանդղակի 6 է։

NASA-ի Curiosity Rover մարսագնացը Մարսի ավազաքարերում հայտնաբերել է օրթոկլազի մեծ քանակներ, որից կարելի է ենթադրել, որ Մարսի վրա մի քանի ապարներ, հնարավոր է, անցել են բարդ երկրաբանական պրոցեսներ, օրինակ՝ կրկնակի հալեցում[8]:

Լուսնաքար խմբագրել

Լուսանաքարը նատրիումի, կալիումի, ալյումինի, սիլիկատ է ((Na,K)AlSi3O8) դաշտային սպաթների խմբից, որն ունի մարգարտափայլ տեսք և ցուցաբերում է օպալեսցենտ փայլ[9][10]։ Այլընտրանքային անունը հեկատոլիտ է[10]։

Անունը ծագում է տեսողական էֆեկտից, փայլից, կամ գունային խաղից, որը բյուրեղի միկրոստրուկտուրայում լույսի դիֆրակցիայի արդյունք է։ Միկրոստրուկտուրան բաղկացած է կանոնավոր դասավորված տարբեր ալկալիական դաշտային սպաթների (օրթոկլազ, նատրիումով հարուստ պլագիոկլազ) շերտերից։

Պատմություն խմբագրել

Լուսնաքարն օգտագործվել է ոսկերչության մեջ հազարամյակների ընթացքում, այդ թվում նաև հին քաղաքակրթություններում։ Հռոմեացիները հիանում էին լուսնաքարով, քանի որ համարում էին, որ այն Լուսնի լույսի քարացած ճառագայթներն են[11]։ Եվ հռոմեացիները, և հույները լուսնաքարը կապում էին իրենց լուսնային աստվածների հետ։ Պատմության ավելի ուշ ժամանակաշրջաններում լուսնաքարը դարձավ հանրահայտ մոդեռնի ժամանակաշրջանում։ Ֆրանսիացի ոսկերիչ Ռենե Լալիկը և շատ ուրիշներ ստեղծեցին մեծ քանակությամբ զարդեր լուսնաքարի գործածությամբ[12]։

Երկրաբանություն խմբագրել

Ամենատարածված լուսնաքարը հանդիսանում է ադուլարը, որը դաշտային սպաթի տարատեսակ պլագիոկլազի միներալ է։ Անվանակոչվել է Շվեցարիայի Ադուլա լեռան մոտ գտնվող նախկին հանքահորի պատվին։ Ներկայումս այդտեղ հիմնված է Սուրբ Գոթարդ քաղաքը[9]։

Պլագիոկլազի, դաշտային սպաթի, օլիգոկլազի +/- կալիումական դաշտային սպաթի պինդ լուծույթները ևս առաջացնում են լուսնաքարի նմուշներ։

Հանքավայրեր խմբագրել

Լուսնաքարի հանքավայրեր կան Հայաստանում (հիմնականում Սևանա լճի տարածքում), Ավստրալիայում, Ավստրիայի Ալպերում, Մեքսիկայում, Մադագասկարում, Մյանմայում, Լեհաստանում, Հնդկաստանում, Շրի Լանկայում[13] և ԱՄՆ-ում[10]։

Այլ խմբագրել

Լուսնաքարը Ֆլորիդա նահանգի թանկարժեք քարն է։ Որպես այդպիսին այն ճանաչվել է 1970 թվականին՝ ի պատիվ Լուսնի վրա վայրէջք կատարելու հիշատակին, որը տեղի է ունեցել Քենեդիի անվան տիեզերական կայանից։ Չնայած այն հանգամանքին, որ լուսնաքարը Ֆլորիդայի թանկարժեք քարն է՝ այն չի հանդիպում այդ նահանգում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Orthoclase: Orthoclase mineral information and data». www.mindat.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  2. Handbook of Mineralogy
  3. Barthelmy, Dave. «Orthoclase Mineral Data». www.webmineral.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Adularia: Adularia mineral information and data». www.mindat.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  5. Roth, Philippe (2006). «The early history of Tremolite» (PDF). Axis. 2 (3): 1–10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  6. «Moonstone Value, Price, and Jewelry Information». gemsociety.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  7. P. C. Rickwood (1981). «The largest crystals» (PDF). American Mineralogist. 66: 885–907.
  8. http://www.nasa.gov/press/2014/june/nasa-s-mars-curiosity-rover-marks-first-martian-year-with-mission-successes
  9. 9,0 9,1 Moonstone Gemological Information Արխիվացված 2016-04-19 Wayback Machine International Gem Society, Retrieved 01-05-15
  10. 10,0 10,1 10,2 Moonstone on Mindat.org
  11. "Moonstone" American Gem Trade Association. Retrieved 21 January 2011.
  12. "Moonstone" International Colored Gemstone Association. Retrieved 26 April 2012.
  13. "Moonstone" Encyclopædia Britannica, 2011. Web. 20 Jan. 2011.
  14. «Moonstone - Florida State Symbols». Florida Division of Historical Resource. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.