Պլագիոկլազներ (հին հունարեն՝ πλάγιος - թեք և κλάσις - բաժանում), լայն տարածում ունեցող ապար առաջացնող միներալներ, որոնք իրենց բյուրեղաքիմիական կառուցվածքի առանձնահատկություններով դասվում են դաշտային սպաթների խմբին։

Պլագիոկլազներ
Կատեգորիամիներալների խումբ
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգտրիկլինային համակարգ
Մոոսի կարծրություն6
Ենթակատեգորիադաշտային սպաթներ և ferrisanidine?

Բաղադրություն

խմբագրել

Քիմիական բաղադրությամբ լագիոկլազներ նատրիումկալցիումային ալյումասիլիկատների՝ ալբիտի և անորթիտի անընդհատ իզոմորֆ շարք են։ Ե․ Ս․ Ֆեոդորովի առաջարկությամբ պլագիոկլազների կազմը արտահայտում են համարանիշներով, որոնք ցույց են տալիս անորթիտի տոկոսային պարունակությունը իզոմորֆ խառնուրդում։

Ըստ համարանիշի պլագիոկլազներին տրվում են որոշակի անուն՝ ալբիտ (№ 0÷10), օլիգոկլազ (№ 10÷30), անդեզին (№ 30÷50), լաբրադոր (№ 50÷70), բիտովնիտ (№ 70÷90), անորթիտ (№ 90÷100)։ Բյուրեղային համակարգը տրիկլինային է։ Հաճախ ներկայացված են բարդ կրկնաբյուրեղներով։

Հատկություններ

խմբագրել

Միներալերի կրկնաբյուրեղների տրիադային տեսության զարգացման գործում զգալի ավանդ ունի Լ․ Ա․ Վարդանյանցը։ Պլագիոկլազների կազմին և Al-Si կարգավորվածությանը զուգընթաց՝ մաքուր ալբիտից դեպի մաքուր անորթիտ անցնելիս օրինաչափ կերպով փոխվում են իսալնուրդների ֆիզիկական հատկությունները՝ տեսակարար կշիռը՝ 2620-2760 կգ/մ3, կարծրությունը՝ 6-6,5, հալման ջերմաստիճանը (1100-1500 °С)։

Պլագիոկլազները որպես կանոն առաջանում են հալոցքի բյուրեղացման ընթացքում։ Պլագիոկլազները հանդիպում են հրային ապարների գրեթե բոլոր տարատեսակներում (բացառությամբ որոշ ուլտրահիմքային ապարների)։ Սովորաբար անգույն կամ սպիտակ են, երբեմն վարդագույն և այլ երանգների։

Օլիգոկլազների կապույտ, երկնագույն, ոսկեգույն տարատեսակները և լաբրադորը օգտագործվում են որպես զարդաքարեր։

Գրականություն

խմբագրել
  • Дир У.-А., Хауи Р.-А., Зусман Дж., Породообразующие минералы, пер. с англ., т. 4, М., 1966
  • Марфунин А. С., Полевые шпаты — фазовые взаимоотношения, оптические свойства, геологическое распределение, М., 1962

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 311