Ժյուլ Բրետոն

ֆրանսիացի գրող

Ժյուլ Ադոլֆ Էմե Լուի Բրետոն (ֆր.՝ Jules Adolphe Aimé Louis Breton մայիսի 1, 1827(1827-05-01)[1][2][3][…], Courrières, Պա-դը-Կալե - հուլիսի 5, 1906(1906-07-05)[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, ժանրիստ, բնանկարիչ, ռեալիզմի ներկայացուցիչ, պոետ։

Ժյուլ Բրետոն
ֆր.՝ Jules Breton
Ծնվել էմայիսի 1, 1827(1827-05-01)[1][2][3][…]
ԾննդավայրCourrières, Պա-դը-Կալե
Վախճանվել էհուլիսի 5, 1906(1906-07-05)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
ԿրթությունAlbert Chatelet High School?
Մասնագիտություննկարիչ, գրող և բանաստեղծ
Ոճռեալիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Blessing of the wheat in Artois?, Q17492007? և Calling in the Gleaners?
ՈւսուցիչFélix de Vigne?, Égide Charles Gustave Wappers?, Դոմինիկ Էնգր և Օրաս Վերնե
ԱշակերտներՎիրժինի Դեմոն-Բրետոն, Emile Adélard Breton? և François Brillaud?
Ներշնչվել էFrançois Bonvin?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԲարբիզոնի դպրոց, Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱմուսինÉlodie Breton?
ԶավակներՎիրժինի Դեմոն-Բրետոն
ԱզգականներFélix de Vigne?, Adrien Demont? և Jules-Louis Breton?
 Jules Breton Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մայրը մահացել է, երբ Ժյուլը 4 տարեկան էր, իսկ նրան մեծացրել է հայրը։ 1842 թվականին հանդիպել է նկարիչ Ֆելիքս դե Վինեին, որը տպավորվելով պատանու տաղանդով համոզել է իր ընտանիքին, որ թույլ տան նրան զբաղվել արվեստով։ 1843 թվականին Բրետոնը գնացել է Գենտ, որտեղ շարունակել է սովորել արվեստը Գեղարվեստի ակադեմիայում։ 1846 թվականին Բրետոնը տեղափոխվել է Անտվերպեն, որտեղ դասեր է վերցրել Էգիդուս Գուստավ Վապերսից և որոշ ժամանակ պատճենել ֆլամանդացի վարպետների գործերը։ 1847 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Գեղարվեստի դպրոցում։

Բրետոնի նկարների սյուժեները փոխառված են ժողովրդական կյանքից։ Նրա նկարների մեծ մասն ունեն հովվերգական բնույթ. նրանք պատկերում են դաշտում հովիվների կամ գյուղացիների կյանքը։

Դուստրը` Վիրժինի ԴԵմոն-Բրետոն, նկարչուհի։ Եղբայր՝ Էմիլ Բրետոն, նկարիչ (1831-1902)։

Հայտնի նկարներ խմբագրել

  • «Բերքահավաք» (1853)
  • «Բերք հավաքողները (Le rappel des glaneuses)» (1859)
  • «Արտույտի երգը» (1885)
  • «Առաջին մասնակցություն» (1886)[5]

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Վան Գոգը անցել է 200 կիլոմետր՝ Բրետոնի մոտ գնալու համար, բայց չի մտել իր արհեստանոց, քանի որ ամաչկոտ էր։ Այս դրվագը հանդիպում է Ա. Պերրյուշոյի «Վան Գոգ» գրքում, ինչպես նաև Իրվինգ Սթոունի «Կյանքի ծարավը» գրքում։ Վան Գոգը բարձր է գնահատել Բրետոնին նաև որպես բանաստեղծ և Բրետոնի բանաստեղծությունները վերարտադրել 1884 թվականիի մարտի 8-ին Անտոն Ռապարդին ուղղված նամակում[6]։

Գրականություն խմբագրել

  • «Ժյոուլ-Ադոլֆ Բրետոն». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jules Breton (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jules Adolphe Aimé Louis Breton // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00026275
  4. RKDartists (նիդերլ.)
  5. «The American Annual Cyclopedia and Register of Important Events ..., Volume 26». 1887.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. Martin Gayford, The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Arles, Fig Tree, Penguin, 2006. 0-670-91497-5. See page 177.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Բրետոն» հոդվածին։