Պալե-Ռոյալ
Պալե-Ռոյալ (ֆր.՝ Palais Royal), հրապարակ, պալատ և այգի Փարիզում՝ Լուվրի հյուսիսային թևի դիմաց[3]։
Պալե-Ռոյալ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Quartier du Palais-Royal?[2] |
Կազմված է | Կոմեդի ֆրանսեզ և Théâtre du Palais-Royal? |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] |
![]() | |
![]() | |
![]() |
Եպիսկոպոսների պալատԽմբագրել
Չնայած անվանը՝ հրապարակում խոյացող պալատը կառուցվել է Ժակ Լամերսիեի նախագծով եպիսկոպոս Ռիշելյեի համար. այդ պատճառով սկզբում կոչվել է եպիսկոպոսների պալատ։ Ռիշելյեի մահից հետո պալատում հաստատվեց Ֆրանսիայի թագուհի Աննա Ավստրիացին երիտասարդ Լյուդովիկոս XIV-ի հետ։ Այնուհետև այստեղ հաստատվեց եպիսկոպոս Ջուլիո Մազարինին։
Օռլեանի հերցոգների նստավայրԽմբագրել
Լյուդովիկոս XIV-ի և իր հետնորդների օրոք Պալե-Ռոյալի պալատը Օռլեանի հերցոգների քաղաքային նստավայրն էր։ Այստեղ է իր մանկությունն անցկացրել Լյուդովիկոս XV-ը, և այստեղից է ղեկավարել երկիրը նրա խնամակալ Ֆիլիպ Երկրորդ Օռլեանցին։ Մասնաշենքերից մեկը Լուի Արև արքան նվիրել էր իր սիրուհի հերցոգուհի դե Լավալիերին. այնտեղ նա արքայից ապօրինի երկու զավակ ունեցավ։
Կոմեդի Ֆրանսեզ թատրոնԽմբագրել
18-րդ դարի սկզբին պալատական շինությունները վերանորոգվեցին նորաձև ռոկոկո ոճով։ Այդ ինտերիերը ոչնչացվեց 1784 թվականին, երբ պալատի մի մասի տեղում կառուցվեց Կոմեդի Ֆրանսեզը։ Մինչ այդ գործող Պալե-Ռոյալի թատրոնը սերտորեն առնչվում էր Մոլիերի կյանքին ու ստեղծագործությանը, ինչպես Լոնդոնի «Գլոբուս» թատրոնը՝ Շեքսպիրի ստեղծագործությանը։
ԱյգիԽմբագրել
Գրեթե այդ նույն նախահեղափոխական տարիներին պալատի սեփականատերը՝ Օռլեանի հերցոգը, որը հայտնի է Ֆիլիպ Էգալիտե անունով, բացեց այգիները այցելել ցանկացողների համար և կառուցել տվեց հսկա սյունաշարեր կրպակներով։ Պոպուլիզմի այսպիսի դրսևորումով հերցոգը վաստակում է փարիզյան հասարակության լայն շրջանակների համակրանք։ Շուտով այստեղ իրենց լույսերն են վառում քաղաքի նորաձև ակումբներն ու սրճարանները։ 1790 թվականին Փարիզ այցելած ռուս գրող Կարամզինը Պալե-Ռոյալն անվանել է Փարիզի մայրաքաղաք։
Պետական կառույցներըԽմբագրել
1852 թվականին՝ Փարիզը վերակառուցելիս, Պալե-Ռոյալի հրապարակն ընդարձակվել է։ Փարիզի կոմունայի ժամանակ՝ 1871 թվականին, պալատն այրվել է, բայց արդեն երկու տարի հետո վերակառուցվել է. այդ ժամանակներից սկսած՝ այն իր մեջ է ներառում կառավարական տարբեր հաստատություններ՝ պետական խորհուրդը, սահմանադրական խորհուրդը, մշակույթի նախարարությունը։ Պալատի մոտ են գտնվում ազգային գրադարանի հին շենքերը։
1986 թվականին հրապարակում հայտնվեցին նոր, այսպես կոչված, Բյուրենի սյուները։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Пале-Рояль, -я и нескл., м. (в Париже), страница 328